Գեորգե Իվանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգե Իվանով
մակեդոներեն՝ Ѓорѓе Иванов
Դրոշ
Դրոշ
Մակեդոնիայի Հանրապետության նախագահ
Դրոշ
Դրոշ
12 մայիսի, 2009 - այժմ
Նախորդող Բրանկո Ցրվենկովսկի
 
Կուսակցություն՝ Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Դեմոկրատական կուսակցություն հանուն Մակեդոնիայի ազգային միասնության
Կրթություն՝ Սկոպյեի համալսարան
Մասնագիտություն՝ իրավաբան
Ազգություն մակեդոնացի
Դավանանք Մակեդոնական ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 2, 1960 (63 տարեկան)
Ծննդավայր Վալանդովո
Քաղաքացիություն  Հյուսիսային Մակեդոնիա
 
Ինքնագիր

Գեորգե Իվանով (մակեդոներեն՝ Ѓорѓе Иванов, հանդիպում է նաև հետևյալ ուղղագրությամբ՝ Գեորգիյ Իվանով կամ Գեորգի Իվանով[1][2], մայիսի 2, 1960(1960-05-02), Valandovo, Valandovo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի պետական ու քաղաքական գործիչ, Մակեդոնիայի նախագահը 2009 թվականի մայիսի 12-ից։ 2014 թվականի նախագահական ընտրությունների արդյուքնում վերընտրվել է՝ ընտրությունների երկրորդ փուլում ստանալով ընտրությանը մասնակցածների ընդհանուր թվի 55 %-ի քվեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգե Իվանովը ծնվել է 1960 թվականի մայիսի 2-ին Վալանդովո քաղաքում։ Հայրենի քաղաքում ավարտել է միջնակարգ դպրոցը։ Վալանդովոյում ապրել է մինչ 27 տարեկանը, որից հետո տեղափոխվել է Սկոպյե, որտեղ էլ բնակություն է հաստատել[3]։

Գերոգե Իվանովի մասնագիտական կարիերան սկսվել է 1988 թվականին, երբ նա սկսում է որպես խմբագիր աշխատել Մակեդոնայի Ռադիո և Հեռուստատեսության ռադիոկայանում։ Ավելի ուշ քաղաքական տեսություն ու քաղաքական փիլիսոփայություն է դասավանդել Սկոպյեի համալսարանի Իրավաբանության ֆակուլտետում։ 1999 թվականին դարձել է Աթենքի համալսարանի պրոֆեսոր[4]։

2009 թվականի ընտրությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածու է առաջադրվել ՄՆՀԿ-ԴԿՀՄԱՄ (Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Դեմոկրատական կուսակցություն հանուն Մակեդոնիայի ազգային միասնության, մակեդոներեն՝ Внатрешна Македонска Револуционерна Организација - Демократска Партија за Македонско Национално Единство) կողմից։ Ընտրությունների առաջին փուլը կայացավ 2009 թվականի մարտի 22-ին։ Այդ ժամանակ Գերոգե Իվանովն ստացավ ընտրողների ձայների 33.95 տոկոսը և անցավ երկրորդ փուլ։

2009 թվականի ապրիլի 5-ին տեղի ունեցավ ընտրությունների երկրորդ փուլը, որում Իվանովն ստացավ 453,616 քվե, այն դեպքում, երբ նրա հակառակորդ Լյուբիմոր Ֆրչկոսկին ստացավ ընդամենը 264,828 քվե[5]։ Այդպիսով՝ Գեորգե Իվանովը դարձավ Մակեդոնիայի Հանրապետության չորրորդ նախագահը՝ այդ պաշտոնում փոխարինելով Բրանկո Ցրվենկովսկուն[6]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Цивилно општество (Քաղաքացիական հասարակություն)
  • Демократијата во поделените општества։ македонскиот модел (Դեմոկրատիան մասնատված հասարակություններում. մակեդոնական մոդել)
  • Современи политички теории (Ժամանակակից քաղաքական տեսություններ)
  • Политички теории — Антика (Political theories — Antiquity)[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Makfax: Ivanov wins VMRO-DPMNE’s presidential nomination(չաշխատող հղում)
  2. Јолевски, Иванов или Ханџиски — кој ќе биде новиот преговарач? (մակեդ.)
  3. [1] Արխիվացված 2011-07-22 Wayback Machine (մակ.)
  4. «Gjorge Ivanov - President of Macedonia». Southeast European Times. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  5. [2] Արխիվացված 2009-04-19 Wayback Machine (մակ.)
  6. Ivanov Wahlsieger in Mazedonien(չաշխատող հղում) (գերմ.)
  7. Од политолог до политичар Արխիվացված 2011-07-22 Wayback Machine (մակեդ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]