Մարգարետ II
Մարգարետ II (դան․՝ Margrethe 2. [mɑˈɡ̊ʁæːˀd̥ə], ֆար.՝ Margreta 2., գրենլանդ․՝ Margrethe II, Մարգարիտա II, ամբողջական անունը՝ Մարգարետ Ալեքսանդրինա Տորհիլդուր Ինգրիդ, ապրիլի 16, 1940[1][2][3][…], Ամալիենբորգ, Կոպենհագեն, Դանիա[1]), Դանիայի թագուհին (1972 թվականի հունվարի 14-ից):
Մարգարետ II-ը ծնվել է արմատներով Հյուսիսային Գերմանիայից Գլյուքսբուրգների թագավորական ընտանիքում: Եղել է Դանիայի Ֆրեդերիկ IX-ի և Ինգրիդ Շվեդացու առաջին զավակը: Հոր մահից հետո 1972 թվականի հունվարի 14-ին ժառանգել է գահը, ժառանգորդ էր դարձել 1953 թվականին, երբ սահմանադրական բարեփոխումից հետո կանայք գահը ժառանգելու իրավունք ստացան: Մարգարետ II-ը դարձավ Դանիայի առաջին կին միապետը Մարգարետ I-ի կառավարումից ի վեր, ով Կալմարյան միության օրոք 1375–1412 թվականներին ղեկավարել էր Սկանդինավյան երկրները:
Իր նախնի Դանիայի թագավոր Քրիստիան IV-ից հետո Մարգարետ II-ը դանիական գահի երկրորդ ամենաերկար ղեկավարող միապետն է:
1967 թվականին Մարգարետ II-ն ամուսանցել է Հենրի դե Լաբորդե Մոնպեզատի հետ, ունեն երկու որդի՝ կրոնպրինց Ֆրեդերիկը (ծն.՝ 1968) և արքայազն Յոակիմը (ծն.՝ 1969):
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Մարգարետը ծնվել է 1940 թվականի ապրիլի 16-ին Կոպենհագենի Ամալիենբորգ պալատում՝ թագաժառանգ Ֆրեդերիկի, հետագայում՝ Ֆրեդերիկ IX թագավոր, և թագուհի Ինգրիդի ընտանիքում: Նրա հայրը եղել է Դանիայի թագավոր Քրիստիան X-ի ավագ որդին, մայրը՝ թագաժառանգ Գուստավ Ադոլֆի և Վիկտորիա թագուհի արքայադուստր Մարգարետի միակ դուստրը: Արքայադուստր Մարգարետը ծնվել է Նացիստական Գերմանիայի կողմից Դանիայի նվաճումից մեկ շաբաթ հետո[5]:
Մկրտվել է Կոպենհագենի Հոլմեն եկեղեցում մայիսի 14-ին[5]: Նրա կնքահայրերն են եղել՝ Քրիստիան X թագավորը (հայրական պապ), Դանիայի արքայազն Կնուդը (հայրական հորեղբայր), Դանիայի արքայազն Աքսելը (հայրական պապի առաջին զարմիկը), Գուստավ V-ը (մայրական մեծ պապ), Գուստավ VI Ադոլֆը (մայրական պապ), արքայազն Գուստավ Ադոլֆը (մայրական հորեղբայր), արքայազն Արթուրը (մայրական պապիկի հայրը):
Մարգարետ է անվանվել ի պատիվ իր մայրական հանգուցյալ տատիկի՝ Կոննաուտի Մարգարետ թագուհու, Ալեքսանդրինա՝ ի պատիվ հայրական տատիկի՝ Ալեքսանդրինա Մեկլենբուրգ-Շվերինսկայի և Ինգրիդ ի պատիվ իր մոր՝ թագաժառանգ արքայադուստր Ինգրիդի: Քանի որ նրա հայրական պապը նաև Իսլանդիայի թագավորն էր, նրան տվել են իսլանդական «Þórhildur» (Thorhildur) անունը[6]:
1944 թվականին, երբ Մարգարետը 4 տարեկան էր, ծնվեց նրա առաջին քույրը՝ Դանիայի արքայադուստր Բենեդիկտան, ով հետագայում ամուսնացավ Սեյն Վիթգենսթեյն-Բերլբուրգի Ռիչարդ 6-րդ արքայազնի հետ և տարվա մի մասն ապրում են Գերմանիայում: Երկրորդ քույրը՝ Աննա-Մարիա Դանիացին, ծնվել է 1946 թվականին, հետագայում ամուսնացել է Հունաստանի վերջին թագավոր Կոնստանտին II-ի հետ և ապրում է Հունաստանում:
Մարգարետն ու քույրերը մեծացել են Ֆրեդերիկ VIII-ի Կոպենհագենում գտնվող Ամալիենբորգի պալատում և Հյուսիսային Զելանդիայի Ֆրեդենսբորգ պալատում: Նա իր ամառային հանգիստն անց է կացրել արքայական ընտանիքի հետ հայրական ամառային նստավայրում՝ Գրոստի (Gråsten) պալատում: 1947 թվականի ապրիլի 20-ին թագավոր Քրիստիան X-ի մահից հետո Մարգարետի հայրը ժառանգեց գահը և դարձավ թագավոր Ֆրեդերիկ IX:
Ժառանգորդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ Մարգարետը ծնվեց, Դանիայում միայն արական սեռի ներկայացուցիչները կարող էին ժառանգել գահը ըստ 1850-ական թվականներին ուժի մեջ մտած իրավահաջորդության փոփոխության մասին օրենքի, երբ Գլյուքսբուրգների ճյուղն ընտրվեց որպես ժառանգորդ: Քանի որ Մարգարետը եղբայր չուներ, ենթադրվում էր, որ նրա հորեղբայր Դանիայի արքայազն Կնուդը մի օր կժառանգի գահը:
1947 թվականին սկսվեց սահմանադրությունը բարեփոխելու գործընթացը: Երբ Ֆրեդերիկ IX-ը ժառանգեց գահը, պարզվեց, որ թագուհին այլևս երեխաներ չի ունենա: Ֆրեդերիկի և նրա դստրերի ժողովրդականությունը և նշանակալի կնոջ դերը դանիական կյանքում առաջ բերեցին սահմանադրության բարեփոխման բարդ գործընթացը: Ըստ օրենքի պահանջի՝ փոփոխությունների առաջարկը պետք է անցներ երկու հաջորդական խորհրդարաններով, այնուհետև՝ հանրաքվեով, որը տեղի ունեցավ 1953 թվականի մարտի 27-ին: Իրավահաջորդության նոր օրենքը թույլ էր տալիս, որ դանիացի կինը ժառանգի գահը, եթե եղբայր չունի: Այսպիսով Մարգարետը դարձավ գահի ժառանգորդ[5]:
1958 թվականի ապրիլի 16-ին՝ ծննդյան 18-րդ տարում, Մարգարետը տեղ ստացավ Պետական խորհրդում: Թագավորի բացակայության ժամանակ նա հաջորդաբար սկսեց նախագահել Խորհրդի հանդիպումները[5]:
1960 թվականին Շվեդիայի և Նորվեգիայի արքայադստրերի հետ Մարգարետը մեկնեց ԱՄՆ ճամփորդության, որը ներառում էր այդ Լոս Անջելես և Paramount Pictures, որտեղ նրանք հանդիպեցին բազմաթիվ նշանավոր աստղերի, այդ թվում Դին Մարտինին, Ջերրի Լյուիսին և Էլվիս Փրեսլիին[7]:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարգարետը սովորել է Կոպենհագենի Նատալի Զահլեի անվան մասնավոր դպրոցում, որն ավարտել է 1959 թվականին: Մեկ տարի սովորել է North Foreland Lodge-ում (Հեմփշիր, Անգլիա)[8], 1960-1961 թվականներին նախապատմական հնագիտություն է սովորել Գիրթոն քոլեջում, 1961-1962 թվականներին՝ քաղաքագիտություն Օրհուսի համալսարանում, 1963 թվականին հաճախել է Սորբոնի համալսարան, 1965 թվականին՝ Լոնդոնի տնտեսագիտական դպրոց[9]: Մարգարետը Լոնդոնի հնությունների ընկերության անդամ է[5]:
Ազատ տիրապետում է դանիերենի, ֆրանսերենի, անգլերենի, շվեդերենի և գերմաներենի և որոշ չափով ֆարյորերենի[5][9]:
Ամուսնություն, երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքայադուստր Մարգարետը 1967 թվականի հունիսի 10-ին ամուսնացել է ֆրանսիացի դիվանագետ, կոմս Հենրի դե Լաբորդե դե Մոնպեզատի հետ Կոպենհագենի Հոլմեն եկեղեցում: Որպես դանիական գահի ժառանգորդի ամուսին՝ նա ստացել է «Արքայական գերազանցություն արքայազն Հենրիկ Դանիացի» տիտղոսը[5]:
1968 թվականի մայիսի 26-ին Մարգարետը ծննդաբերել է իր առաջին զավակին: Ըստ ավանդույթի՝ Դանիայի թագավորներն անվանակոչվում են կամ Ֆրեդերիկ, կամ Քրիստիան: Անդրանիկ որդուն թագուհին անվանել է Ֆրեդերիկ, երկրորդ որդուն՝ Յոակիմ (ծն.՝ 1969, հունիսի 7)[5]:
Կոչումներ, պարգևներ, զինանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1940, ապրիլի 16 - 1953, հունիսի 5՝ Ձերդ գերազանցություն Դանիայի արքայադուստր Մարգարետ
- 1953, հունիսի 5 - 1972, հունվարի 14՝ Ձերդ արքայական գերազանցություն արքայադուստր Մարգարետ, Դանիայի թագաժառանգ[10]
- 1972, հունվարի 14-ից՝ Ձերդ մեծություն Մարգարետ II թագուհի, Դանիայի թագուհի
Ազգային պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
՝ Փղի շքանշանի մեծ խաչի ինքնիշխան ասպետ[11][12][13][14][15][16][17]
՝ Դանեբրոգ շքանշանի ինքնիշխան ասպետ[11][12][13][15]
՝ Թագավոր Քրիստիան X-ի թագավորական ընտանիքի շքանշանի ինքնիշխան տիկին[14][18]
՝ Ֆրեդերիկ IX թագավորի ընտանեկան շքանշանի ինքնիշխան տիկին[12][13][17][19]
՝ Պատվո խաչի Դաննեբրոգ շքանշան[11][12][13][14][17][19]
՝ 1-ին դասի Ներսորնաատ մեդալ արժանավոր ծառայության համար[11]
՝ Երկարամյա ծառայության մեդալ[11]
՝ Արժանիքների մեդալ[11]
՝ 25-ամյա ծառայության մեդալ[11]
՝ Քաղաքացիական պաշտպանության պատվո լիգայի մեդալ[11]
՝ Պահեստային ծառայողների լիգայի պատվո մեդալ[11]
՝ Կարմիր խաչի պատվո մեդալ[11]
՝ Կարմիր խաչի արժանիքի մեդալ[11]
՝ Քրիստիան X թագավորի ծննդյան 100-ամյակի մեդալ[11]
՝ Ինգրիդ թագուհու Դանիա ժամանելու 50-րդ տարելիցի մեդալ[11]
՝ Ֆրեդերիկ IX թագավորի ծննդյան 100-րդ տարելիցի մեդալ[11]
՝ Ինգրիդ թագուհու հիշատակի մեդալ[11]
՝ Դանիական թագավորական պահապանների 350-րդ տարելիցի մեդալ[20]
՝ Hussar ռեժիմի պահապանների 400-րդ տարելիցի մեդալ
Մարգարետ II-ի խորհրդանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարգարետ II-ի նախնիները | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Anderse, Jens (2011). Nørholm, Elise H., ed. M, 40 år på tronen (in Danish) (1st ed.). Copenhagen: Lindhardt og Ringhof. ISBN 9788711419694.
- Dehn-Nielsen, Henning (2005). Margrethe 2., Danmarks dronning (in Danish) (3rd ed.). Copenhagen: Aschehoug. ISBN 8711222832.
- Lyding, Henrik (2009). Dronningens teater (in Danish). Copenhagen: Gyldendal. ISBN 9788702078787.
- Margrethe II (2012). Andersen, Jens, ed. Om man så må sige, 350 Dronning Margrethe-citater (in Danish). Copenhagen: Lindhardt og Ringhof. ISBN 9788711394168.
- Rubinstein, Mogens (1996). Dronning Margrethe II, 25 år som regent (in Danish). Copenhagen: Møntergården. ISBN 8775535521.
- Skipper, Jon Bloch (2008). Tre søstre, samtaler mellem dronning Margrethe, prinsesse Benedikte og dronning Anne-Marie (in Danish). Copenhagen: Lindhardt og Ringhof. ISBN 9788711300602.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Маргрете II // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 3,0 3,1 RKDartists
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Lundy D. R. The Peerage
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 "Her Majesty Queen Margrethe II". Kongehuset.dk
- ↑ «Navnet til den ny prinsesse...»։ nfi.ku.dk։ Nordisk Forskningsinstitut, University of Copenhagen։ մայիսի 18, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին։ Վերցված է հունվարի 23, 2017
- ↑ «Elvis Presley with Princesses Margrethe of Դանիա, Astrid of Նորվեգիա, and Margaretha of Շվեդիա»։ Elvispresleymusic.com.au։ հունիսի 7, 1960։ Վերցված է 2014-12-11
- ↑ «Princess Margrethe, who is fifteen and is heir presumptive to the Danish throne, is to study for a year in England at North Foreland Lodge, a girls' boarding school near Basingstoke, in Hampshire...»։ The Illustrated London News 227 (2)։ 1955։ էջ 552
- ↑ 9,0 9,1 "Margrethe and Henrik Biography". Royalinsight.net. 16 April 1940. Archived from the original on 30 October 2011. Retrieved 3 February 2012
- ↑ Gyldendal, Den Store Danske, The Danish title is "Tronfølgeren" which in lack of a more precise English term is translated to "The Heir Presumptive of the Kingdom of ԴանիաDenmark"
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 «Page with Margrethes national honours»։ Kongehuset.dk։ Վերցված է 2017-03-16
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «Margrethe wearing national honours» (JPG)։ Zimbio.com։ Վերցված է 2017-03-16
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 «Margrethe wearing national orders» (JPG)։ Zimbio.com։ Վերցված է 2017-03-16
- ↑ 14,0 14,1 14,2 «Margrethe wearing order of the elephant and other honours» (JPG)։ Xinhuanet.com։ Վերցված է 2017-03-16
- ↑ 15,0 15,1 «Margrethe wearing the grand stars of the order of the elephant and Dannebrog with elephant sash» (JPG)։ Dailymail.co.uk։ Վերցված է 2017-03-16
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին։ Վերցված է 2017-03-29
- ↑ 17,0 17,1 17,2 «Margrethe wearing Danish and Swedish Orders insignia» (JPG)։ Mylusciouslife.com։ Վերցված է 2017-03-16
- ↑ «Photographic image» (JPG)։ S-media-cache-ak0.pinimg.com։ Վերցված է 2017-03-16
- ↑ 19,0 19,1 «Margrethe wearing the Royal family order and Dannebrog cross» (JPG)։ Blogger.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-12-ին։ Վերցված է 2017-03-16
- ↑ «Danish Royal Watchers»։ Danishroyalwatchers.blogspot.co.uk։ Վերցված է ապրիլի 7, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Queen's Homepage
- The Official Website of The Danish Monarchy
- Tapestries for HM The Queen of Denmark
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարգարետ II կատեգորիայում։ |
- Ապրիլի 16 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կոպենհագեն քաղաքում ծնվածներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դանիայի միապետներ
- Դանիայի թագավորական ընտանիք
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի կին գրողներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Պետության կին ղեկավարներ
- Կոպենհագենի համալսարանի շրջանավարտներ