Ջորջ Վելա
Ջորջ Վելա | |
![]() | |
Մալթայի 10-րդ նախագահ | |
Կուսակցություն՝ | Մալթայի աշխատավորների կուսակցություն |
---|---|
Նախորդող՝ | Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկա |
Ծննդյան օր՝ | ապրիլի 24, 1942[1] (81 տարեկան) |
Ծննդավայր՝ | Զեյթուն (Մալթա), South Eastern Region, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Պարգևներ՝ | |
Ջորջ Ուիլյամ Վելա (անգլ.՝ George William Vella, ապրիլի 24, 1942[1], Զեյթուն (Մալթա), South Eastern Region, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), մալթացի քաղաքական գործիչ և Մալթայի 10-րդ, գործող նախագահը[2]։ Նա երկու անգամ եղել է արտաքին գործերի նախարար. 1996 թվականից մինչև 1998 թվականը՝ վարչապետ Ալֆրեդ Սանտի օրոք[3][4], և 2013 թվականից մինչև 2017 թվականը՝ Ժոզեֆ Մուսկաթի օրոք։ Նա 2019 թվականի Մալթայի անուղղակի նախագահական ընտրություններում ընտրվել է միակ թեկնածու և 2019 թվականի ապրիլի 4-ին ընտրվել է Մալթայի 10-րդ նախագահ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վելան ծնվել է 1942 թվականին, Զեյթունում։ Նա ամուսնացել է Միրիամի հետ (ի ծնե՝ Գրիմ)։ Նրանք ունեն 2 դուստր, որդի և 7 թոռ[3][4]։
Վելան 1964 թվականին ավարտել է բժշկական ֆակուլտետը, ավիացիոն բժշկության ոլորտում Ֆարնբորոյից (Մեծ Բրիտանիա) ստացել է վկայական և եղել է ընտանեկան բժշկության մասնագետ։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեյբորիստների կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վելան ընդունվել է Լեյբորիստների կուսակցություն և 1976 թվականին սկսել խորհրդարանական գործունեությունը։ Այնուհետև՝ 1978 թվականի հունվարին և 1981, 1992, 1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների համընդհանուր ընտրությունների ժամանակ, նա ընտրվել է կառավարության անդամ։ Որպես կառավարության անդամ՝ նա ներկայացրել է 3-րդ ու 5-րդ շրջանները[3][4]։
Սահմանի համար ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 թվականին Վելան եղել է Եվրախորհրդի Խորհրդարանական ասամբլեայի անդամի տեղակալ և տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում՝ ծովային աղբյուրներից ծովի աղտոտման հարցերով զեկուցող։ 1987 թվականի հունվարից մինչև մայիս նա Եվրախորհրդում Մալթայի մշտական ներկայացուցիչ էր[3]։
Առաջնորդի տեղակալ[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականին Վելան ընտրվել է Լեյբորիստների կուսակցության խորհրդարանական հարցերով ղեկավարի տեղակալ և արտաքին գործերի մամուլի քարտուղար։ Նա ծառայել է որպես ԵՄ-Մալթա խորհրդարանական համատեղ կոմիտեի նախագահի տեղակալ[3][4]։
Արտաքին գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականից մինչև 1996 թվականը Վելան եղել է Ներկայացուցիչների պալատի գործարարական կոմիտեի և արտաքին հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի անդամ։
Վարչապետի և արտաքին գործերի նախարարի տեղակալ[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականի հոկտեմբերին նշանակվել է վարչապետի, արտաքին գործերի նախարարի և բնապահպանության նախարարի տեղակալ[4] և կրկին՝ 2013 թվականի մարտից մինչև 2017 թվականի հունիս[3]։
Վելան իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի խորհրդարանական ասամբլեա ստեղծելու քարոզարշավին, որը պաշտպանում է ՄԱԿ-ի ժողովրդավարական բարեփոխումները և ավելի հաշվետու միջազգային քաղաքական համակարգի ստեղծումը[5]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատվո շքանշանի ասպետ
Մալթայի նախագահի իրավունքով՝ Մալթայի պատվո շքանշանի պատվավոր ասպետ և մեծ մագիստրոս
«Հանրապետության բարօրության համար» շքանշանի մեծ մագիստրոս
Արտասահմանյան մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշան պատվավոր ասպետ-կոմանդոր (Մեծ Բրիտանիա)
«pro Merito Melitensi պատվո շքանշան»-ի մեծ խաչ (Մալթայի շքանշան)
Սուրբ Ագաթայի շքանշանի մեծ խաչի ասպետ (Սան Մարինո)
Պատվո շքանշանի մեծ կոմանդոր (Հունաստան)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.europarl.europa.eu/meps/pl/23937/GEORGE+WILLIAM_VELLA/history/5
- ↑ 2,0 2,1 Scicluna Luke (ապրիլի 2, 2019)։ «George Vella approved as Malta's next President»։ Times of Malta։ Վերցված է ապրիլի 2, 2019
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-06-ին։ Վերցված է 2019-04-28
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Minister of Foreign Affairs - Maltese Consulate»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-19-ին։ Վերցված է 2019-08-05
- ↑ «Supporters»։ Campaign for a UN Parliamentary Assembly (en-US)։ Վերցված է 2017-09-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մալթայի նախագահի պաշտոնական կայք (անգլ.)
|
|