Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկա
| Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկա | |
| Կուսակցություն՝ | Մալթայի աշխատավորների կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Մալթայի համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Ծննդյան օր | դեկտեմբերի 7, 1958[1] (67 տարեկան) |
| Ծննդավայր | Օրմի, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Ամուսին | Edgar Preca? |
| Կայք՝ | president.gov.mt/il-president-ta-malta/bijografija-tal-president/ |
| Պարգևներ | |
Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկա (անգլ.՝ Marie Louise Coleiro Preca, դեկտեմբերի 7, 1958[1], Օրմի, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), մալթացի քաղաքական-ազատական գործիչ, 2014 թվականի ապրիլի 4-ից մինչև 2019 թվականի ապրիլի 4-ը Մալթայի 9-րդ նախագահ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկան ծնվել է 1958 թվականի վերջին, Մալթա կղզու կենտրոնում (այն ժամանակ՝ բրիտանական գաղութ)՝ Կորմի քաղաքում։ Ավարտել է Մալթայի համալսարանը։
Դարձել է մալթական կուսակցությունը գլխավորած առաջին կինը, երբ 1982-1991 թվականներին զբաղեցրել էր գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Բացի այդ, նա տարբեր ժամանակներում անդամակցել է սոցիալիստական երիտասարդների ազգային բյուրոյին, եղել է կանանց կուսակցության նախագահ (1996-2001) և «Il-Ħelsien» կուսակցական լրագրի խմբագիր։
1998 թվականից նա Մալթայի Լեյբորիստական կուսակցությունից ընտրվել է Մալթայի Խորհրդարանի անդամ։ Երբ Ալֆրեդ Սանտը հրաժարական տվեց Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից, մասնակցել է նոր ղեկավարի ընտրությանը, բայց անհաջող կերպով։ 2013 թվականի մարտին միացել է Ժոզեֆ Մուսկաթի կառավարությանը՝ որպես ընտանիքի և սոցիալական համերաշխության գործերի նախարար։ 2014 թվականի մարտի սկզբին երկրի վարչապետը նրան առաջարկել է Մալթայի նախագահի պաշտոնը և նա շուտով հաստատվել է տվյալ պաշտոնում[5]։ Ապրիլի 4-ին ստանձնեց նախագահի պաշտոնը։
2019 թվականի ապրիլի 4-ին նախագահի պաշտոնում նրան հաջորդել է Ջորջ Վելան[6]։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալթայի մրցանակներ
| Երկիր | Հանձնման տարեթիվ | Մրցանակ | Տառեր | |
|---|---|---|---|---|
| 2015, նոյեմբեր[8] — | Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի պատվավոր ասպետուհի | GCMG | ||
| 2017 թվականի մայիսի 15[9] — | Իշխան Յարոսլավ Իմաստունի առաջին աստիճանի շքանշանի ասպետուհի | |||
| 2017 թվականի սեպտեմբերի 7[10] — | Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան | |||
| 2015 թվականի մայիսի 15 | Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշան | GColIH | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ Malta T. o. Watch: Coleiro Preca receives UN award for 'inspiring change' (բրիտ․ անգլ.) — 2016.
- 1 2 «Новым президентом Мальты назначена Мари-Луиз Колейро Прека». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Мария Луиз Колейро Прека станет новым президентом Мальты». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Scicluna, Luke (2019 թ․ ապրիլի 2). «George Vella approved as Malta's next President». Times of Malta. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Coleiro Preca to be named as President within days.
- ↑ Honorary awards(անգլ.)
- ↑ Указ Президента України № 130/2017 від 15 травня 2017 року «Про нагородження орденом князя Ярослава Мудрого»(ուկր.)
- ↑ Официальный сайт Президента Италии(իտալ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մալթայի նախագահի պաշտոնական կայք (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկա» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Մալթայի համալսարանի շրջանավարտներ
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Կանայք քաղաքականությունում
- Կին հասարակագետներ
- Կին նախագահներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- Պետական գործիչներ
- Պետության կին ղեկավարներ