Մալթայի համալսարան
Մալթայի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | Ut Fructificemus Deo |
Հիմնադրված է | 1769 |
Ընդհանուր անձնակազմ | 600 մարդ |
Անդամակցություն | Միջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Ուտրեխտի ցանց, Եվրոպայի համալսարանների միություն[1] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Msida? |
Կայք | um.edu.mt(անգլ.) |
![]() ![]() Մալթայի համալսարան, Մալթա | |
![]() |
Մալթայի համալսարան (մալթ.՝ L-Università ta' Malta, անգլ.՝ University of Malta), բարձրագույն ուսումնական հաստատություն Մալթայում, Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը։ Համալսարանը ուսանողներին տալիս է բակալավրի, մագիստրոսի և դոկտորի աստիճաններ։
Համալսարանը Համալսարանների միջազգային ասոցիացիայի (Association of International Educators, NAFSA) և CIEE-ի (Council for International Educational Exchange) անդամ է։ Այն ընդգրկված է համալսարանական այլ կազմավորումների մեջ ևս (the Community of Universities of the Mediterranean, the Compostela Group, the Santander network, Ուտրեխտի ցանց)[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանին նախորդած հաստատությունը եղել է «Մալթայի կոլեգիումը» (Collegium Melitense), որը հիմնադրվել է 1592 թվականին ճիզվիտների օրդենի կողմից։ Մալթական կղզիներից ճիզվիտներին վտարելուց հետո՝ 1768 թվականին, Կոլեգիումը դարձել է Մալթայի օրդենի սեփականությունը, իսկ 1769 թվականին գրոսմայստեր Մանուել Պինտա դե Ֆոնսեկան հիմնադրել է համալսարանը։ 1798 թվականին, երբ Նապոլեոնը նվաճել է Մալթան, համալսարանը լուծարվել է և վերածվել ֆրանսիական ուսումնական հաստատության։ 1800 թվականին անգլիացիներն իրենց զորքերով մտել են Մալթայի մայրաքաղաք, և կղզին դարձել է բրիտանական պրոտեկտորատ։ Համալսարանը վերականգնվել է Մալթայի նահանգապետ սըր Ալեքսանդր Բոլլի ջանքերով։ 1938 թվականին Ջորջ VI արքան ուսումնական հաստատությունը վերանվանել է Մալթայի թագավորական համալսարան։ Թագավորական բառը համալսարանի անվանումից հեռացվել է, երբ 1974 թվականին Մալթան դարձել է հանրապետություն։
1970-ական թվականներին, երբ իշխանության է եկել Դոմինիկ Մինտոֆը, համալսարանը հասանելի է դարձել միջին դասի համար, քանի որ սկսել են ֆինանսական աջակցություն հատկացնել։ Այս շրջանում ուսանողների թվաքանակն աճել է գրեթե 200 %-ով։ Մինչև 1960 թվականը ուսանողների թիվը 300 էր, իսկ 1970-ական թվականներին այն հասել է մոտ 1,000-ի։
Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսանողները համալսարան են ընդունվում միջնակարգ կրթության վկայականով։ Ընդունելության պարտադիր պայման է հանդիսանում անգլերենի իմացությունը (TOEFL կամ IELTS վկայական), քանի որ ուսումնառությունը կատարվում է անգլերենով՝ բացի այն մասնագիտություններից, որոնց համար անհրաժեշտ է նաև այլ լեզու[4]։
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճարատապետության և քաղաքային շինարարության ֆակուլտետ
- Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
- Բնական գիտությունների ֆակուլտետ
- Արվեստի ֆակուլտետ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Բժշկության ու վիրաբուժության ֆակուլտետ
- Մանկավարժության ֆակուլտետ
- Աստվածաբանության ֆակուլտետ
- Տեխնիկական գիտությունների ֆակուլտետ
- Բժշկական ատամնաբուժության ֆակուլտետ
- Տնտեսագիտության ու իրավունքի ֆակուլտետ
Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էդվարդ Ֆենեկ Ադամի - Մալթայի նախագահ (2004-2009)
- Ջորջ Աբելա - Մալթայի նախագահ (2009-2014)
- Գվիդո դե Մարկո - մալթացի պետական ու քաղաքական գործիչ
- Դափնե Կարուանա Գալիցիա - մալթացի լրագրող, քաղաքական մեկնաբան
- Լորենս Գոնզի - մալթացի պետական ու քաղաքական գործիչ
- Էդվարդ դե Բոնո - հոգեբան և բժիշկ, լաթերալ մտածողության (անգլ.՝ lateral thinking) հիմնադիր
- Կիմ Չեն Իր - ոչ պաշտոնական կենսագրության համաձայն՝ ԿԺԴՀ-ի նախագահը Մալթայի համալսարանում անգլերեն է սովորել[5]։
- Յուբեր Բլանշ - Մալթայի պատմության մեջ առաջին կին բժշկուհին
- Թեսի Կամիլերի - լրագողուհի, մալթայի համալսարանի առաջին կին շրջանավարտը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ 4,0 4,1 «Мальтийское управление по туризму»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-21-ին։ Վերցված է 2020-04-15
- ↑ Ким Чен Ир // Вести.Ru
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մալթայի համալսարան կատեգորիայում։ |
|