Մայա Սանդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայա Սանդու
մոլդ.՝ Maia Sandu
Maia Sandu - MUS2559 (cropped).jpg
Դրոշ
Մոլդովայի Հանրապետության լուսավորության նախարար
24 հուլիսի, 2012 - 30 հուլիսի, 2015
Նախորդող Միխայիլ Շլյախտիցկի
Հաջորդող Կորինա Ֆուսու
 
Կուսակցություն՝ Party of Action and Solidarity? (2020)
Կրթություն՝ Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ և Academy of Economic Studies of Moldova?
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 24, 1972(1972-05-24)[1] (49 տարեկան)
Ծննդավայր Ռիսիպեն, Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Moldova.svg Մոլդովա[2], Flag of Romania.svg Ռումինիա[2] և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ի ծնե անուն Maia Sandu
 
Պարգևներ

GPSA Award for Leadership in Social Accountability? և «Աշխատանքային փառք» շքանշան

Մայա Սանդու (մոլդ.՝ Maia Sandu, մայիսի 24, 1972(1972-05-24)[1], Ռիսիպեն, Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), մոլդովացի քաղաքական և պետական գործիչ, Մոլդովայի Հանրապետության լուսավորության նախարարը 2012-2015 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայա Սանդուն ծնվել է 1972 թվականի մայիսի 24-ին Մոլդովական ԽՍՀ Ֆալեշտիի շրջանի Ռիսիպեն գյուղում։1989-1994 թվականներին սովորել է Մոլտովայի տնտեսագիտական ակադեմիայում (ASEM)։ 1995-1998 թվականներին Պետական կառավարման ակադեմիայում ուսումնասիրել է միջազգային հարաբերություններ։ 2010 թվականին ավարտել է Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտը։

2010-2012 թվականներին Մայա Սանդուն Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան, ԱՄՆ) աշխատել է որպես Համաշխարհային բանկի գործադիր տնօրենի խորհրդական։

Կրթության նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 24-ին Մայա Սանդուն նշանակվել է Մոլդովայի Հանրապետության լուսավորության նախարար։ Որպես նախարար՝ Սանդուն սկսել է իրականացնել մի շարք բարեփոխումներ. մասնավորապես փոխվել է ազգային քննությունների (դպրոցի ավարտական քննություններ) անցկացման կարգը։ Խստացվել է քննության անցկացման հսկողության համակարգը, բակալավրիատի ընդունելության քննությունների անցկացման կենտրոններում տեղադրվել են մետաղաորոնման սարքեր, բոլոր լսարաններում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր։ Միևնույն ժամանակ, այն սովորեղների աշխատանքները, ում նկատել են արտագրելիս, անվավեր է հայտարարվել, իսկ նրանք զրկվել են լրացուցիչ քննաշրջանի ընթացքում քննությունը վերահանձնելու իրավունքից։ Նման փոփոխություններն արժանացել են ոչ միանշանակ արձագանքների հասարակության շրջանում. որոշ քաղաքացիներ ու քաղաքական գործիչներ կարծիք են հայտնել, թե նման խիստ վերահսկողությունն հոգեբանական մեծ ճնշում է գործում սովորողների ու քննություն հանձնողների վրա[3]։

2014 թվականի վերջին համընդհանուր քննարկման է ներկայացվել կրթության մասին նոր օրենքը։ Այդ նախագծի համաձայն՝ կրթությունը կարող է դառնալ պարտադիր մինչև 18 տարեկանը, իսկ դպրոցների տնօրենները կարող են իրենց պաշտոնում ընտրվել միայն երկու անգամ անընդմեջ, անգլերենը կարող է ընդգրկվել պարտադիր ուսումնական ծրագրում, իսկ ռուսերենը աշակերտները կարող են սովորել իրենց ընտրությամբ։ Դրանից բացի՝ առաջարկվում էր բարձրագույն ուսումնական հաստատություններում ներդնել գնահատման եվրոպական տառային համակարգը։ Նոր օրինագիծը նախատեսում էր ստեղծել ատեստավորման ու կրթության որակի ապահովման նոր համակարգ և մասնավորապես ստեղծել Ազգային դպրոցական տեսչություն և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային գործակալություն, բարձրագույն կրթության համակարգում՝ Ռազմավարական ու ինստիտուցիոնալ զարգացման խորհուրդ, իսկ միջնակարգ կրթության մակարդակում՝ Ուսումնական հաստատության ադմինիստրատիվ խորհուրդ[4]։

Կիրիլ Գաբուրիչի կառավարության հրաժարականից հետո Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Մայա Սանդուին առաջադրել է որպես վարչապետի թեկնածու, սակայն նրա թեկնածությունը չեն սատարել մյուս կուսակցությունները։ Վալերի Ստրելեցի գլխավորությամբ նոր կառավարության կազմի հաստատումից հետո՝ 2015 թվականի հուլիսի 30-ին, Մայա Սանդուն ստիպված է եղել լքել նախարարի պաշտոնը, քանի որ իշխող խմբավորման կազմավորման ժամանակ այդ պաշտոնը նախատեսվել էր Լիբերալ կուսակցության համար։

Հետագա քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 22-ին Մայա Սանդուն հայտարարել է սեփական քաղաքական նախագծի՝ Գործողության ու համերաշխության կուսակցության հիմնադրման մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]