Վյոսա Օսմանի
| Վյոսա Օսմանի Vjosa Osmani | |
| Կուսակցություն՝ | Կոսովոյի դեմոկրատական լիգա և Guxo? |
|---|---|
| Կրթություն՝ | Պրիշտինայի համալսարան և University of Pittsburgh School of Law? |
| Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր |
| Մասնագիտություն՝ | իրավաբան, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
| Ծննդյան օր | մայիսի 17, 1982[1] (43 տարեկան) |
| Ծննդավայր | Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
| Քաղաքացիություն | |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Վյոսա Օսմանի Սադրիու (ալբ․՝ Vjosa Osmani-Sadriu, մայիսի 17, 1982[1], Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[3]), կին քաղաքական գործիչ, իրավաբան և դասավանդող Կոսովոյից։ Իրավաբանական գիտությունների դոկտոր է (J.S.D.)։ Կոսովոյի ժողովրդավարական լիգայի նախագահի տեղակալն է։ Կոսովոյի Հանրապետության խորհրդարանի գործող սփիքեր է։ Առաջին կինն է այդ պաշտոնում[4] 2020 թվականի փետրվարի 3-ից։ Կոսովոյի խորհրդարանի պատգամավոր է 2010 թվականից[3]։ Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդարանական ցանցի խորհրդի անդամ է[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1982 թվականի մայիսի 17-ին Կոսովսկա Միտրովիցայում[3][6]։
Սովորել է Պրիշտինայի համալսարանի իրավաբանական համալսարանում, ստացել է բակալավրի աստիճան։ 2005 թվականին ստացել է իրավունքի մագիստրոսական աստիճան (LLM) ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգի համալսարանի իրավաբանական համալսարանում, 2015 թվականին դոկտորական դիսերտացին պաշտպանել է Փիթսբուրգի համալսարանում և ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան (J.S.D.)[5][6][7]։
Դասավանդել է Պրիշտինայի համալսարանում և Կոսովոյի Ռոչեսթրի տեխնոլոգիական ինստիտուտում։ Եղել է Փիթսբուրգի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր[7]։
Աշխատել է որպես աշխատակազմի ղեկավար, արտաքին քաղաքականության գծով խորհրդատու և Կոսովոյի Հանրապետության նախագահի իրավական հարցերով խորհրդատու[5]։ 2008 թվականին եղել է նախագահի ներկայացուցիչը Կոսովոյի Հանրապետության Սահմանադրության մշակման հանձնաժողովում։ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում 2009 թվականի դեկտեմբերին Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ դատավարության ընթացքում եղել է իրավաբանական խմբի անդամ[7]։
2010 թվականի դեկտեմբերի 12-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրվել է Կոսովոյի խորհրդարանի պատգամավոր։ Վերընտրվել է 2014 թվականի հունիսի 8-ի և 2017 թվականի հունիսի 11-ի ընտրություններին։ 2017 թվականի ընտրությանը ստացել է ավելի քանի 64 000 ձայն[7]։ Ղեկավարել է արտաքին գործերի, սփյուռքի և ռազմավարական ներդրումների հանձնաժողովը և ավելի վաղ մի շարք այլ հանձնաժողովներ[5]։ 2019 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում եղել է Կոսովոյի ժողովրդավարական լիգայի թեկնածու[6]։ 2020 թվականի փետրվարի 3-ին Ալբին Կուրտիի վարչապետության հաստատումից հետո նշանակվել է Կոսովոյի խորհրդարանի սփիքեր։ Նրա թեկնածությանը քվեարկել է 65 պատգամավոր։ Առաջին կինն է եղել այդ պաշտոնում։ Փոխարինել է Գլաուկ Կոնյուֆկային, որը Կուրտիի վարչակազմում ստացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը[4]։
Տիրապետում է անգլերենի, թուրքերենի, սերբերենի[3]։
Ամուսնացած է[3], ունի զույգ երեխաներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.classlifestyle.com/news/48463/vjosa-osmani-zgjidhet-presidente-e-kosoves/eng/
- ↑ M100 Media Award to Vjosa Osmani-Sadriu and Donald Tusk – M100 SANSSOUCI COLLOQUIUM — 2024.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Vjosa Osmani - Sadriu» (անգլերեն). Kuvendi i Kosovës. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 4,0 4,1 «Женщина впервые стала спикером парламента Косово». ИА REGNUM. 2020 թ․ փետրվարի 4. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Honourable Vjosa Osmani-Sadriu, Kosovo» (անգլերեն). The Parliamentary Network on the World Bank and International Monetary Fund. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Кандидатом в премьеры Косово впервые стала женщина». ՌԻԱ Նովոստի. 2019 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Pitt Law Alumna Vjosa Osmani Nominated by LDK as candidate for prime minister of Kosovo» (անգլերեն). University of Pittsburgh School of Law. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյոսա Օսմանի» հոդվածին։ |
| ||||||||||