Մայքլ Հիգգինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Հիգգինս
իռլանդերեն՝ Mícheál D. Ó hUiginn
 
Կուսակցություն՝ Լեյբորիստական կուսակցություն և Ֆիանա Ֆայլ
Կրթություն՝ University of Galway?, Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն, Մանչեսթերի համալսարան, Ինդիանայի համալսարան և St. Flannan's College?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բանաստեղծ, գրող և քաղաքագետ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր ապրիլի 18, 1941(1941-04-18)[1][2][3][…] (83 տարեկան)
Ծննդավայր Լիմերիկ, Մանսթեր, Իռլանդիա[2]
Քաղաքացիություն  Իռլանդիա
Ամուսին Սաբինա Հիգինս
 
Կայք՝ president.ie
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մայքլ Դենիել Հիգգինս (իռլանդերեն՝ Mícheál D. Ó hUiginn, ապրիլի 18, 1941(1941-04-18)[1][2][3][…], Լիմերիկ, Մանսթեր, Իռլանդիա[2]), իռլանդացի քաղաքական գործիչ, բանաստեղծ, գրող, սոցիոլոգ և հեռուստահաղորդավար[5]։ Նա դարձավ Իռլանդիայի 9-րդ նախագահը՝ 2011 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ընտրություններից հետո։ Հիգգինսը Իռլանդիայի լեյբորիստական կուսակցության թեկնածուն էր[6]։

Քաղաքականության մեջ է 1970-ական թվականներից։ 1982- 1983 և 1991- 1992 թվականներին եղել է Գոլուէյի քաղաքապետը։ 1993- 1997 թվականներին եղել է Իռլանդիայի արվեստների, մշակույթի և իռլանդերենի հարցերով նախարար[7], 2003- 2011 թվականներին՝ Լեյբորիստական կուսակցության նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիգգինսը ծնվել է 1941 թվականի ապրիլի 18-ին Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում[8]։ Նրա հայրը՝ Ջոն Հիգգինսը եղել է Իռլանդական հանրապետական բանակի լեյտենանտ։ Ջոն Հիգգինսը իր եղբայրներ Պիտերի և Մայքլի հետ ակտիվորեն մասնակցել են Իռլանդիայի անկախության պատերազմին։

Լինելով Գոլուէյի իռլանդական ազգային համալսարանի ուսանող՝ 1963 թվականին ընտրվել է գրականության և երկխոսության ուսանողական ակումբի փոխնախագահ, իսկ 1964 թվականից արդեն նախագահ։ 1964- 1965 թվականներին եղել է Գոլուէյի իռլանդական ազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ։ 1967 թվականին ստացել է Բլումինգտոնի համալսարանի մագիստրոսի կոչում[9]։ Նրա ակադեմիական կարիերան կապված է Գոլուէյի իռլանդական ազգային համալսարանի հետ, որտեղ դասավանդել է քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնում։ Դասավանդել է նաև ԱՄՆ-ի Հարավային Իլինոյսի համալսարանում։

Նա ազատորեն տիրապետում է Իռլանդիայի երկու պաշտոնական լեզուներին՝ իռլանդերենին և անգլերենին[10], ինչպես նաև խոսում է իսպաներեն[11]։

Նախագահության ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերին Հիգգինսը հայտրարարեց, որ հետաքրքրված է մասնակցելու 2011 թվականի նախագահական ընտրություններին՝ Լեյբորիստական կուսակցությունից։ Նաև նշեց, որ ինքը կկառավարի երկիրը 7-ամյա ժամկետով, այսինքն չի դնի իր թեկնածությունը երկրորդ անգամ, չնայած, որ սահմանադրորեն դրա իրավունքը ուներ։

Դարձել է նախագահի թեկնածու 2011 թվականի հունիսի 19-ին՝ Դուբլինում կայացած կուսակցական նիստի արդյունքում։ Նրա հակառակորդը սենատոր Քեթլին Օ'միրան էր։ Հիգգինսը հայտարարեց, որ կլինի նախագահի չեզոք թեկնածու և չի լինի իռլանդական կառավարության «աղախին»ը։

2011 թվականի հոկտեմբերի 29-ին, նախագահական ընտրություններից երկու օր անց, Հիգգինսը հայտարարվեց Իռլանդիայի նախագահ և ստացավ ձայների 56․8%-ը՝ հավաքելով 1,007,104 ձայն։ Հիգգինսը հավաքեց ամենաշատ ձայները Իռլանդիայի ողջ պատմության ընթացքում։

Հիգգինսը 2014 թվականի ապրիլին այցելեց Մեծ Բրիտանիա, որը նրա առաջին պաշտոնական այցն էր[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wallenfeldt J. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. https://tvperu.gob.pe/noticias/politica/presidente-kuczynski-condecoro-a-su-homologo-irlandes-con-el-gran-collar-de-la-orden-el-sol-del-peru
  5. «Who is Michael D Higgins?». BBC. 28 октября 2011 года.
  6. «Президентские выборы в Ирландии выиграл 70-летний поэт». Лента.ру. 29 октября 2011 года.
  7. «База данных депутатов Ойряхтаса». Лента.ру. 21 сентября 2010 года.
  8. «Пусть к президентству Майкла Хиггинса». Айриш Тайм. 25 июня 2011 года.
  9. «Пресс-релиз. Поздравление от выпускников Индианского университета». Сайт Индианского университета. 31 октября 2011 года.
  10. «Обзор кандидатов на пост Президента Ирландии». Индепендент Айриш. 29 сентября 2011 года.
  11. «Президент Ирландии провел три недели изучая испанский язык в UIMP». Международный Университет Menéndez Pelayo. 25 августа 2012 года. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  12. «Историческая встреча: Елизавета II приняла президента Ирландии». HELLO.RU. 9 апреля 2014 года.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Հիգգինս» հոդվածին։