Սամվել Շահրամանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Սերգեյի Շահրամանյան
Արցախի նախագահ
 9.09.2023-ից
Դրոշ
Դրոշ
ԱՀ ԱԱԾ տնօրեն
Դրոշ
Դրոշ
06.06.2018 - 29.05.2020
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ Երևանի Գրիգոր Զոհրապի անվան համալսարան, ԱրՊՀ
Մասնագիտություն՝ տնտեսագետ, մարզիկ
Ծննդյան օր դեկտեմբերի 1,1978 (44 տարեկան)
Ծննդավայր ԼՂԻՄ, Ստեփանակերտ
Քաղաքացիություն Արցախ Արցախի Հանրապետություն
 
Պարգևներ

Սամվել Սերգեյի Շահրամանյան (դեկտեմբերի 1, 1978, ԼՂԻՄ, Ստեփանակերտ), հայ քաղաքական և պետական գործիչ, Արցախի Հանրապետության նախագահ[1], ԱՀ նախկին պետնախարար[2], ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն[3], ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, գեներալ-մայոր[4]։ 2023 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած Արցախի նախագահական ընտրություններում Շահրամանյանը, որը եղել է միակ թեկնածուն, ընտրվել է Արցախի նախագահ[5][6]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 թվականին ընդունվել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան համալսարանի Միջազգային տնտեսագիտություն ֆակուլտետը։
  • 1998 թվականին տեղափոխվել է ԱրՊՀ տնտեսագիտություն բաժինը և 1999 թվականին ավարտել այն։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999-2008 թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունում։
  • 2008-2010 թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայությունում` օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում։
  • 2010-2013 թթ. ծառայել է ԼՂՀ Արդարադատության նախարարությունում, որպես ԼՂՀ Գլխավոր հարկադիր կատարող։
  • 2013 թվականին նշանակվել է ԼՂՀ Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, այնուհետև` քրեական հետախուզության վարչության պետ։
  • 2014-2018 թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունում` վարչության պետի պաշտոնում։
  • 2018-2020 թթ. ԱՀ ԱԱԾ տնօրեն։
  • 2018 թվականի հուլիսի 16-ին նշանակվել է ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ։
  • 2020 թվականի մայիսի 29-ին ԱՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
  • 2020 թվականի մայիսի 29-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։

Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-1999 թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Արշավիր Ղարամյան
ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյան
06.06.2018-29.05.2020
Հաջորդող
Կամո Աղաջանյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սամվել Շահրամանյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ»։ www.1lurer.am (հայերեն)։ 2023-09-09։ Վերցված է 2023-09-09 
  2. https://www.azatutyun.am/a/32572548.html
  3. «Արցախը նոր ոստիկանապետ և ԱԱԾ տնօրեն ունի» 
  4. ««Սա միանշանակ չի ընդունվել». Արայիկ Հարությունյանը նոր նախարարին շնորհել է գեներալ-մայորի կոչում» 
  5. «Artsakh parliament elects Samvel Shahramanyan as president»։ Arka։ 9 September 2023։ Վերցված է 9 September 2023 
  6. «Սամվել Շահրամանյանն ընտրվել է ԱՀ նախագահ»։ Arka (հայերեն)։ 9 September 2023։ Վերցված է 9 September 2023