Կամո Աբգարի Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կամո Աղաջանյան (այլ կիրառումներ)
Կամո Աբգարի Աղաջանյան
դեկտեմբերի 13, 1971(1971-12-13) (47 տարեկան) -
ԾննդավայրՈւխտաձոր, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Կամո Աբգարի Աղաջանյան (դեկտեմբերի 13, 1971(1971-12-13), Ուխտաձոր, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ զինվորական, գեներալ-մայոր, Արցախի Հանրապետության նախկին ոստիկանապետ (2013 թվականի մարտի 25[1]-2018 թվականի հունիսի 6[2]):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 13-ին ԼԻՄ-ի Ուխտաձոր գյուղում: 1989-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին ավարտել է Աբովյանի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992-1993 թվականներին եղել է՝ ՊԲ դասակի, 1993-1995 թվականներին՝ վաշտի հրամանատար, 1995-1996 թվականներին՝ գումարտակի հրամանատարի տեղակալ, 1996-1997 թվականներին՝ հրամանատար, 1997-1999 թվականներին՝ Հադրութի ՊՇ հրամանատարի տեղակալ, 1999-2003 թվականներին՝ հրամանատար, 2003-2004 թվականներին՝ № դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 2004 թվականից՝ հրամանատար։
  • 1991-1994 թվականներին մասնակցել է Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Լաչինի, Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
  • 2006-2013 թվականներին աշխատել է ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատար։
  • 2013 թվականի մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից[3]։
  • 2013 թվականի մարտի 25-ից նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ[1]: 2018 թվականի հունիսի 6-ին ժողովրդական բողոքի ալիքի ճնշման տակ հրաժարական է տվել[2]:

Բողոքի ակցիաներ Ստեփանակերտում և մեղադրանքներ Կամո Աղաջանյանի նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ականատեսների վկայությունների հիման վրա ԶԼՄ-ներում տարածված տեղեկության, 2018 թվականի հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ ծեծի են ենթարկել երկու քաղաքացու՝ ոստիկանների լռելյայն ներկայությամբ, որից հետո ոստիկանները բերման են ենթարկել ծեծվածներին, այլ ոչ թե ծեծողներին: Դրանից հետո նույն օրը երեկոյան տասնյակ դժգոհ քաղաքացիներ փակել են Ստեփանակերտի ավտոկայանի հարակից կենտրոնական փողոցը, դրանով մեկնարկելով Արցախում հունիսյան բողոքի ակցիաները[4]: Ցուցարարների հիմնական պահանջն է Արցախի Հանրապետության բանակից բացի բոլոր ուժային կառույցների ղեկավարների՝ Արշավիր Ղարամյանի (ԱՀ ԱԱԾ պետ) Կամո Աղաջանյանի (ԱՀ ոստիկանապետ), Արթուր Մոսիյանի (ԱՀ գլխավոր դատախազ)[4]:

2018 թվականի հունիսի 4-ին լրատվամիջոցները տարածել են ցույցին մասնակցելու նպատակով Հադրութից Ստեփանակերտ ժամանաց մի խումբ երիտասարդների հետ հարցազրույց, որտեղ նրանք բողոքել են ծագումով հադրութեցի Արցախի Հանրապետության ոստիկանապետ Կամո Աղաջանյանից և նրա ազգականներից: Երիտասարդների ներկայացմամբ՝ ոստիկանապետ Աղաջանյանի մերձավորները իրենց և իրենց ընկերներին սպառնացել են «աշխատանքից ազատել, եթե իրենք մասնակցեն բողոքի ցույցերին, տարբեր ճնշումներ են բանեցրել, և դա նորություն չէ»։ Ըստ երիտասարդներըի, «Եթե Հայաստանում Սերժիկ-Սաշիկ-Լևոն ախպերությունն էր, ապա Հադրութում Աղաջանյան ախպերությունն է»[5]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png