Էվելին Գլենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվելին Գլենի
անգլ.՝ Evelyn Glennie
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1965(1965-07-19)[1] (58 տարեկան)
ԾննդավայրԱբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԷլլոն ակադեմիա և Burnt Mill Academy?
Ազդվել էԳլեն Գուլդ
Ժաքլին դյու Պրե
Տրիլոկ Գուրտու
Մասնագիտությունկոմպոզիտոր, percussionist, թմբկահար, marimba player և քսիլոֆոնիստ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքevelyn.co.uk
 Evelyn Glennie Վիքիպահեստում

Էվելին Գլենի կամ Տիկին Էվելին Էլիզաբեթ Էնն Գլենի (անգլ.՝ Evelyn Elizabeth Ann Glennie, հուլիսի 19, 1965(1965-07-19)[1], Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[2]), շոտլանդացի հարվածային գործիքներ նվագող (ռուս.՝ Перкуссионист) և կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվելին Էլիզաբեթ Էնն Գլենին ծնվել է Ֆերմայում։ Հայրը եղել է շոտլանդական պարային ակումբի ակորդեոնահար։ Էվելինը սովորել է նվագել հարմոն և կլարնետ։ 11 տարեկան հասակում նա կորցրել է լսողության 90% -ը, բայց հրաժարվել է թողնել երաժշտության դասերը և անցել հարվածային գործիքների վրա նվագելու։ Ավարտել է Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիան։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Գլեն Գուլդը, Ժաքլին դյու Պրեն և հնդիկ հարվածային գործիքներ նվագող Տրիլոկ Գուրտուն։

1988 թվականին նա թողարկել է իր առաջին ձայնագրությունը Բելա Բարտոկի «Սոնատ երկու դաշնամուրի և հարվածային գործիքների համար», որն արժանացել է Գրեմմի մրցանակի։ Գլենիի երգացանկը ներառում է դասական երգացանկի ադապտացիաներ։ Ինչպիսին է, օրինակ, Անտոնիո Վիվալդիի կոնցերտը ֆլեյտայի և նվագախմբի համար վիբրաֆոնի հարմարեցումը։ Նաև կատարել է ժամանակակից կոմպոզիտորների գործեր ( Ջոն Մաքլեոդ, Նեբոյշի Ժիվկովիչ, Կեյկո Աբե և այլն), որոնցից շատերը գրվել են հատուկ Գլենիի կատարման համար։ Նա նաև կատարել է Դարիուս Միոի, Ջոզեֆ Շվանտների, Էրկկի-Սվեն Տյուրի և այլոց ստեղծագործություններ։ Գլենին ձայնագրել է իր Telegram ալբոմը Բյորկի հետ, նվագել է նախկին Genesis խմբի ռոք կիթառահար Սթիվ Հաքեթի հետ։ Նրա գործընկերների թվում են Սթինգը, Բելա Ֆլեկը, Մյուրեյ Պերայան, Գեորգ Շոլտին, Լեոնարդ Սլատկինը, Էմանուել Ակսը։

Գլենին հաճախ ոտաբոբիկ է նվագում, որպեսզի երաժշտությունը զգա մարմնով, և դրան է նվիրված նրա հանրահայտ և շատ լեզուներով թարգմանված «Էսսե լսողության մասին»-ը։ Գլենիի համերգների գրաֆիկը շատ խիտ է, նա տարեկան ունենում է մինչև 100 համերգ աշխարհի տարբեր երկրներում։

1990 թվականին Գլենին հրապարակել է իր ինքնակենսագրությունը ՝ «Բարի թրթիռներ» (անգլ.՝ англ. Good Vibrations):

2016 թվականին թողարկվել է «Ալթամիրա» ֆիլմը, որի երաժշտությունը նա գրել է Մարկ Նոպֆլերի հետ միասին։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլենին ստացել է Գրեմմի մրցանակ Կամերային երաժշտության լավագույն կատարման համար (1989) և բազմաթիվ այլ մրցանակների։ 2015 թվականին Գլենին դարձել է միջազգային Polar Music Prize[6] մրցանակի դափնեկիր։ 1993 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության սպայի և 2007 թվականին Բրիտանական կայսրության ասպետական տիկին շքանշանի։ Բրիտանական մի քանի համալսարանների պատվավոր դոկտոր է։ Նրա մասին նկարահանվել է «Ձայնին հպվել» ֆիլմը՝ Ֆրեդ Ֆրիթի (2004) մասնակցությամբ։

Տարբեր երկրների քննադատները Գրեննիի ստեղծագործությունների մասին գովեստով են արտահայտվում։ Այսպես, «Невское время» թերթը գրել է 2002 թվականին Սանկտ Պետերբուրգի «Երաժշտական Օլիմպ» փառատոնում նրա ելույթի մասին.

Եթե նրա լսողության հետ ամեն ինչ կարգին լիներ, նրա նվագը միևնույն է կունենար շշմեցուցիչ ազդեցություն՝ երանգների ցնցող նրբությամբ և մագնիսականությամբ։ Երբ նա նվագում էր «Վիվալդիի ֆլեյտայի կոնցերտի» իր կատարած հարմարեցումը վիբրաֆոնի համար, ասես կախարդական զեփյուռ, օրորում է անուշաբույր ծաղիկների բույրով։ Իսկ երբ հնչում էր Մասոնի նվագախմբի հետ փոքր թմբուկի Կոնցերտը, զգացողություն կար, որ վայրի մոլեգնող տարերքները տատանում են ֆիլհարմոնիկի սյունները։ Դա երկնային հոգևոր լույսով տոգորված բարձրագույն երաժշտության դրսևորման ձև էր, այն անկրկնելի օրինակ է, և որով երիտասարդները կարող են ոգեշնչվել[7]։
- «Невское время», 2002 թվական

Հայտնի երաժշտական քննադատ Միխայիլ Ֆիխթենգոլցը Գլենիի մոսկովյան ելույթի հետ կապված նշել է.

Նա շշմեցրեց ոչ այնքան իր ռիթմիկ արտահայտչականությամբ, որքան ձայնի աներևակայելի ճշգրիտ զգացողությամբ (որը, հավանաբար, միայն խուլերն ունեն), ձայն, որն ունակ է աճել, փոփոխվել, անհետանալ, հալվել, վախեցնել, հանգստացնել, շշմեցնել, հետաքրքրաշարժ լինել։
- Միխայիլ Ֆիխթենգոլց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #134604970 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://www.polarmusicprize.org/laureates/evelyn-glennie/
  4. https://www.homerton.cam.ac.uk/news/honorary-fellow-dame-evelyn-glennie-appointed-order-companions-honour
  5. 5,0 5,1 Գրեմմի — 1958.
  6. https://www.billboard.com/articles/news/6495054/polar-music-prize-emmylou-harris-evelyn-glennie. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. Бялик М. На «Олимпе» — сенсации//«Невское время», 4.06.2002.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվելին Գլենի» հոդվածին։