Վյուրցբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վյուրցբուրգ (այլ կիրառումներ)
Քաղաք
Վյուրցբուրգ
Würzburg
Զինանշան
Wappen von Wuerzburg.svg

Marienberg wuerzburg.jpg
Կոորդինատներ: 49°47′40″ հս․ լ. 9°55′46″ ավ. ե. / 49.79444° հս․. լ. 9.92944° ավ. ե. / 49.79444; 9.92944
Երկիր Գերմանիա Գերմանիա
Երկրամաս Բավարիա
Շրջան Ստորին Ֆրանկոնիա
Ներքին բաժանում Frauenland, Sanderau, Zellerau, Heidingsfeld, Lengfeld, Heuchelhof, Grombühl, Versbach, Lindleinsmühle և Rottenbauer
Օբերբուրգոմիստր Քրիստիան Շուհարդտ
Մակերես 87, 63 կմ²
ԲԾՄ 177 մ
Բնակչություն 133 799 մարդ (2010)
Խտություն 1543 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 0931
Փոստային ինդեքս 97070—97084
Փոստային ինդեքսներ 97070, 97072, 97074, 97076, 97078, 97080, 97082 և 97084
Ավտոմոբիլային կոդ
Պաշտոնական կոդ 09 6 63 000
Պաշտոնական կայք adelzhausen.de
##Վյուրցբուրգ (Գերմանիա)
Red pog.png
##Վյուրցբուրգ (Բավարիա)
Red pog.png

Վյուրցբուրգ (գերմ.՝ Würzburg [ˈvʏɐ̯tsbʊɐ̯k]), միջն. Վիրցեբերկ, Վյուրտցբուրգ, քաղաք Մայն գետի վրա, Գերմանիայի հարավում, Բավարիա երկրամասում։ Ունի «ազատ քաղաքի» կարգավիճակ, Ստորին Ֆրանկոնիա վարչական շրջանի, Վյուրցբուրգի շրջանի կենտրոնն է։ Առաջին գրավոր հիշատակումը 704 թվականին է եղել, 2010 թվականի դրությամբ բնակչությունը 133 799 է (Բավարիայում 5-րդը)։ Ժամանակակից Վյուրցբուրգը սննդի արդյունաբերության (գինեգործություն և գարեջրագործություն), մեքենաշինության (այդ թվում՝ ավտոմոբիլաշինության), տպագրական մեքենաների և էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրության կենտրոն է։ Այստեղ են գտնվում բազում տպագրատներ, կոնսերվատորիա, վարչական-գյուղատնտեսական ակադեմիա, ինչպես նաև Վյուրբուրգի համալսարանը։ Վերջինիս շնորհիվ Վյուրցբուրգը համարում են Գերմանիայի դասական «համալսարանական քաղաքներից» մեկը։

Միջնադարյան ժամանակներից Վյուրցբուրգը Ֆրանկոնիայի խոշորագույն քաղաքներից մեկն էր և վաղուց արդեն հայտնի էր իր գինեգործությամբ; Հայտնի ճարտարապետական հուշարձաններն են Մարիենբերգի ամրոցը (XI—XVI դար), Մայնֆրանկի թանգարանը (Թիլման Ռիմենշնայդերի և այլոց արձաններով), եպիսկոպոսի Վյուրցբուրգի նստավայրը (1719—53 թթ., ճարտարապետ Բալթազար Նեյման և այլք, գեղանկարներ՝ Ջովանի Բատիստա Տյեպոլո)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Մայն գետի ափին։ Մայնի արևմտյան ափին տեղակայված է Մարիենբերգ ամրոցը, որից դուրս գալով և անցնելով Հին կամուրջը (գերմ.՝ Alte Mainbrücke)՝ կարելի է հայտնվել Հին քաղաքում։

Վյուրցբուրգում բնակչության թվով առանձնացվում է 13 շրջան.

  • Հին քաղաք (18 145)
  • Ցելեռաու (11 675)
  • Դյուրբախտալ (6 019)
  • Գրոմբյուլ (8 723)
  • Լինդլայնսմյուլե (4 899)
  • Ֆրաուենլյանդ (17 469)
  • Սանդեռաու (13 709)
  • Հայդինգսֆելդ (10 429)
  • Հոյխելհոֆ (9 903)
  • Շտայնբախտալ (4 589)
  • Ֆերսբախ (6 754)
  • Լենգֆելդ (10 605)
  • Ռոտենբաուեր (3 989)

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյուրցբուրգի մայր տաճարը և ռատոււշան

Հնագիտական պեղումների ժամանակ քաղաքի տարածքում հայտնաբերվել են կելտական շինությունների հետքեր, որ վերաբերում են մոտավորապես մ.թ.ա 1000 թվականին։

Քաղաքի վերաբերյալ առաջին գրավոր հիշատակումները թվագրվում են 704 թվականով։

  • 741. հիմնվեց Վյուրցբուրգի եպիսկոպոսությունը, որ գործում է մինչ օրս և մեծ ազդեցություն է ունեցել քաղաքի պատմության վրա։
  • 1127. գերմանական հողերում անցկացվեց առաջին ասպետական մենամարտը։
  • 1156. կայացավ Ֆրիդրիխ I Բարբարոսայի և Բեատրիքս Բուրգունդցու ամուսնությունը։
  • 1168. եպիսկոպոս Հերոլդը Ֆրիդրիխ Առաջինից ստացավ դուքսի տիտղոս։
  • 1402. հիմնվեց Վյուրցբուրգի համալսարանը։
  • 1427. փակվեց Վյուրցբուրգի համալսարանը՝ ռեկտորի սպանության հետևանքով[1]։
  • 1582. վերաբացվեց Վյուրցբուրգի համալսարանը։
  • 1626—1630. Վյուրցբուրգը դարձավ «Վհուկների որսի» կենտրոն։ Այրվեցին ավելի քան 900 կախարդներ։
  • 1720—1744. Կառուցվեց եպիսկոպոսի Վյուրցբուրգի նստավայրը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
  • 1806—1814. Նապեոլեոնի պատերազմների ժամանակ սկսեց գործել Վյուրցբուրգի մեծն դքսությունը։ Հետագայում այն միացավ Բավարիայի թագավորությանը։
  • 1817. Վյուրցբուրգը դարձավ բավարական մարզերից մեկի՝ Ստորին Ֆրանկոնիայի մայրաքաղաքը։
  • 1878. Սկսվեց Ռինգպարկի շինարարությունը։
  • 1892. Բացվեց Վյուրցբուրգի տրամվայի առաջին գիծը։
  • 1895. Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը հայտնաբերեց X ճառագայթները։
  • 1933. Վյուրցբուրգի համալսարանում մտցվեց «Führerprinzip»-ը՝ համաձայն որի բոլոր հրեա ուսանողները պետք է հեռացվեին։
  • Մարտի 16 1945 Բրիտանիայի օդային զորքերի ռմբակոծության պատճառով քաղաքը գրեթե ամբողջովին (89 %-ով) ավերվեց։

Հայտնի բնակիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստինա Ֆիլանջյերի, կինոդերասանուհի։
  • Սուրբ Կիլիան, Վյուրցբուրգի առաջին եպիսկոպոսը։
  • Վալտեր ֆոն դեր Ֆոգելվեյդե, հանրահայտ մինեզինգեր, թաղված է Վյուրցբուրգում։
  • Հանս Բյոմ, հոգևոր հովիվ և քարոզիչ, դատապարտվել է և այրվել հերետիկոսության համար։
  • Թիլման Ռիմենշնայդեր, ուշ գոթիկայի ժամանակաշրջանի գերմանացի խոշորագույն ճարտարապետ, աշխատել է Վյուրցբուրգում։
  • Հուլիոս Էխտեր ֆոն Մեսպելբրուն, Վյուրցբուրգի իշխան-եպիսկոպոսը, քաղաքում շինարարության կազմակերպիչը, Վյուրցբուրգի համալսարանի և Հուլիոսական հիվանդանոցի հիմնադիրը։
  • Իոհան Բալթազար Նեյման, ռոկոկո ժամանակաշրջանի ճարտարապետ, Վյուրցբուրգի նստավայրի հեղինակը։
  • Ջովանի Բատիստա Տյեպոլո, ռոկոկո ժամանակաշրջանի իտալացի նկարիչ։
  • Իվան Անդրեևիչ Վեյման, ռուս կենսաբան-ֆլորիստ։
  • Ֆիլիպ Ֆրանց ֆոն Զիբոլդ, բնախույզ, Ճապոնիայի առաջին եվրոպացի հետազոտողներից մեկը։ Վյուրցբուրգում գործում է Զիբոլդի թանգարանը։
  • Գոթլիբ Ավգուստ Հերիխ-Շեֆեր, միջատաբան, սովորել է Վյուրցբուրգում։
  • Լուիտպոլդ Բավարացի, Բավարիայի արքայազն (1886—1912), ծնվել է Վյուրցբուրգի նստավայրում։
  • Վիլհելմ Կոնրադ Ռենտգեն, գերմանացի ֆիզիկոս, հայտնաբերել է X ճառագայթները, հետազոտություններ է անցկացրել Վյուրցբուրգի համալսարանում։
  • Մաքս Դաութենդեյ, նկարիչ և գրող։
  • Ալբերտ Ադամկևիչ, բժիշկ։
  • Ալֆրեդ Յոդլ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վերմախտի վերին իշխանության օպերատիվ ղեկավարության շտաբի պետ։
  • Ֆրանց Հալդեր, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վերմախտի ցամաքային զորքերի շտաբի ղեկավար։
  • Վերներ Հեյզենբերգ, գերմանացի ֆիզիկոս։
  • Իեհուդա Ամիհայ (Լյուդվիգ Պֆայֆեր), իսրայելցի բանաստեղծ։
  • Վալտրաուդ Մայեր, օպերային երգչուհի։
  • Դիրկ Նովիցկի, բասկետբոլիստ։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Universität Würzburg: Chronik»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-30-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 28 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրիխ Կայզեր, Հայնց Շթուբ. Bayerisches Städtebuch. Band V. 1. Teilband Unter-, Mittel- und Oberfranken., նաև. Deutsches Städtebuch. Handbuch städtischer Geschichte. Է. Կոլհամեր, Շտուտգարտ 1971, (Band 2 1974 ISBN 3-17-210181-9
  • Հորսթ-Գյունթեր Վագներ. Städtische Straßen als Wirtschaftsräume. Dokumentation zum Funktionswandel Würzburger Geschäftsstraßen, Վյուրցբուրգ 1980։
  • Ռոլանդ Ֆլադե. Die Würzburger Juden. Ihre Geschichte vom Mittelalter bis zur Gegenwart, Վյուրցբուրգ 1987։
  • Ուրսուլա Գեհրինգ-Մյունցել. Vom Schutzjuden zum Staatsbürger. Die gesellschaftliche Integration der Würzburger Juden 1803–1871, Վյուրցբուրգ 1992.
  • Ռոբերտ Մայեր. Feuerich-Keks und Zucker-Bär. Geschichten und Anekdoten aus dem alten Würzburg., Գուդենսբերգ-Գլայխեն, 2005, ISBN 3-8313-1603-1։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]