Ռոչեսթեր (Կենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոչեստերից)
Քաղաք
Ռոչեստեր
Rochester
2006SweepsCath1crop.jpg
Կոորդինատներ: 51°24′8″ հս․ լ. 0°29′21″ ավ. ե. / 51.40222° հս․. լ. 0.48917° ավ. ե. / 51.40222; 0.48917
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Խոսվող լեզուներ անգլերեն
Բնակչություն 27 000 մարդ մարդ (2001)
Ժամային գոտի UTCUTC0
Հեռախոսային կոդ +44 1634
##Ռոչեսթեր (Կենտ) (Միացյալ Թագավորություն)
Red pog.png

Ռոչեսթեր (անգլ.՝ Rochester) անգլիական Կենտ կոմսության ծովափնյա քաղաք, մտնում է Մեդուեյ ունիտար միավորի կազմի մեջ:

Այդ ոչ մեծ, բայց հին քաղաքը գտնվում է Լոնդոնից մոտավորապես 50 կմ հեռավորության վրա: Քաղաքը հայտնի է իր միջնադարյան տաճարով և դղյակով[1]: Ռոչեսթերի շրջակայքում են Դիքենսի վեպերի գործողությունները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 43 թվականին հռոմեացիները հիմնադրել են Durobrivae գաղութը, որը հետագայում դարձավ Ռոչեսթեր քաղաք:
  • 190 թվականին համակարգված սկսեցին ստեղծվել հողային ամրոցներ:
  • 225 թվականին հողային ամրոցները փոխարինվեցին քարե ամրոցներով, որոնք պահպանվում են մինչև օրս:
  • 427 թվականին հռոմեացիները թողեցին Մեծ Բրիտանիան:
  • 600 թվականին թագավոր Էտելբերգ Կենտսկին հրատարակեց օրենսգիրք, քրեական արարքներին վերաբերվող: Դրա մեջ կային մոտավորապես 90 օրենք:
  • 604 թվականին Յուստ Քանթերբերիացին, ապագա արքեպիսկոպոս Քանթերբերիացին, դարձավ քաղաքի եպիսկոպոս:
  • 604 թվականին Յուստը Ռոչեսթերում հիմնադրեց տաճար, 42 (13 մ) ֆունտ երկարությամբ և 28 ֆունտ (8.5 մ) լայնությամբ:
  • 604 թվականին քաղաքում հիմնադրվեց թագավորական դպրոց:
  • 930 թվականներին Ռոչեսթերը ստացավ դրամ հատելու իրավունք:
  • 960 թվականին կառուցվեց փայտե կամուրջ Մեդուեյի վրա:
  • 1080 թվականին Գանդալֆը սկսում է կառուցել նոր տաճար, պատի և հռոմեական Ուոթլինգ սթրիթի միջև ընկած տարածքում:
  • 1087 թվականին Գանդալֆը սկսում է Ռոչեսթերյան դղյակի կառուցումը:
  • 1215 թվականին երկամսյա պաշարումից հետո քաղաքը գրավված էր Յոհան Անհողին կողմից[1]:
  • 1376 թվականին ժանտախտ Ռոչեսթերում:
  • 1461 թվականին քաղաքում ընդունվեց նոր քաղաքապետ:
  • 1688 թվականի դեկտեմբերին թագավոր Ջեյմս 2-րդն անցկացրեց իր վերջին գիշերը թագավոր Ռոչեսթերի Հայ-սթրիթ փողոցի տանը: Հետագայում այն հայտնի դարձավ ինչպես հրաժարագրի տուն:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կան շատ տեսարժան վայրեր, բայց հիմնականները՝ տաճարն (կառուցված 1080 և 1130 թվականներ միջև (տաճարի կենտրոնական աշտարակը կառուցվել է 1343 թվականին)) ու Ռոչեսթերյան դղյակն են (կառուցվել է 1087 թվականի սկզբում): Դղյակը բլրի վրա է, նրա պատուհաններից երևում են քաղաքն ու Մեդուեյ գետը:

Ռոչեսթերյան դղյակ

Ռոչեսթերյան դղյակ, փորագրություն՝ ՍանջենթաФ. С. Сарджента.

Դղյակը գտնվում է Ռոչեսթերի (Կենտ կայսրություն) Մեդուեյ գետի արևելյան ափին:

Նորմանների նվաճումից հետո սկսեցին կառուցել motte and bailey տիպի փայտե ամրոց: Այդ տեղի ամրապնդումը եղել է ճիշտ, քանի որ Ռոչեսթերը հարավից փակում է Լոնդոն տանող ճանապարհը:

1067 թվականին Վիլհելմ I Նվաճողը Կենտում գտնվող Էյլեսֆորդի հողերը տվեց Օդօ Բայոնսկի եպիսկոպոսին:

Ռոչեսթերյան դղյակը Ռոչեսթերյան տաճարի դռներից

1087 թվականին Վիլհելմ Ռուֆուսը պաշարեց Ռոչեսթերը, քանի որ Օդոն կազմակերպեց ապստամբություն նրա դեմ: Քաղաքի նվաճումից և Օդօյի վտարումից հետո, 1087-1090 թվականներին Գանդալֆը, որը ստացել է համբավ, որպես այդ ժամանակների շինարար, սկսեց կառուցել քարե դղյակ Ռոչեսթերում: Քաղաքի պատը մնացել է դեռևս Հռոմի ժամանակներից: Ամրոցները կառուցված էին ուղիղ պատի անկյունում:

1127 թվականին Հենրիխ 1-ի հրովարտակի համաձայն, դղյակը անցավ Քենթերբերիի Արքեպիսկոպոս Ուիլյամ դե Կորբեյլայի անգլ.՝ William de Corbeille տիրապետության տակ: Դղյակը վերադարձնելուց կար մի պայման՝ կառուցել «ամրոց կամ դղյակ ու պահպանել դարեդար» (անգլ.՝ «fortification or tower within the castle and keep and hold it forever»): Նույն թվականին արքեպիսկոպոսը կառուցեց չորս անկյունային աշտարակ, դրանով ամրապնդելով դոնժոնը:

Ռոչեսթերյան տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոչեսթերյան տաճարը Ռոչեսթերյան դղյակի պատուհաններից

Ռոչեսթերյան տաճարը Նորմանական եկեղեցի է Ռոչեսթերում, Կենտ կայսրություն: Թեմը՝ Անգլիայի երկրորդ հնագույնն է: Դրանից հին միայն Քենթերբերիում է: Եկեղեցու կառուցումը սկսվել է 1080 թվականին:

Քաղաքը շատ է տուժվել 676 թվականին Մերսիայի և վիկինգների կողմից, բայց պահպանել է իր նշանակությունը այնպես, որ երբ 1066 թվականին Վիլհելմ 1-ը գրավեց Անգլիան, նա եկեղեցին և նրա կալվածքները իր զինակից Օդոյին: Դրանից հետո եկեղեցին դարձավ աղքատացավ և դրությունը փոխվեց միայն 1082 թվականին, երբ Քենթերբերիի արքեպիսկոպոս Լանֆրանկը կարողացավ վերադարձնել հողերի մի մասը, որոնք պատկանում էին եկեղեցուն:

Եկեղեցու կազմավորման գործում բավական կարևոր դեր է խաղացել Ռոչեսթերի եպիսկոպոս Գանդալֆը: Նա, որպես տաղանդավոր ճարտարապետ, կարևոր դեր է խաղացել Ռոչեսթերյան տաճարի նախագծման ու կառուցման մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]