Ռոչեսթեր (Կենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Ռոչեստեր
Rochester
2006SweepsCath1crop.jpg
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Խոսվող լեզուներանգլերեն
Բնակչություն27 000 մարդ մարդ (2001)
Ժամային գոտիUTCUTC0
Հեռախոսային կոդ+44 1634
##Ռոչեսթեր (Կենտ) (Միացյալ Թագավորություն)
Red pog.png

Ռոչեսթեր (անգլ.՝ Rochester)՝ անգլիական Կենտ կոմսության ծովափնյա քաղաք, մտնում է Մեդուեյ ունիտար միավորի կազմի մեջ։

Այդ ոչ մեծ, բայց հին քաղաքը գտնվում է Լոնդոնից մոտավորապես 50 կմ հեռավորության վրա։ Քաղաքը հայտնի է իր միջնադարյան տաճարով և դղյակով[1]։ Ռոչեսթերի շրջակայքում են Դիքենսի վեպերի գործողությունները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 43 թվականին հռոմեացիները հիմնադրել են Durobrivae գաղութը, որը հետագայում դարձավ Ռոչեսթեր քաղաք։
  • 190 թվականին համակարգված սկսեցին ստեղծվել հողային ամրոցներ։
  • 225 թվականին հողային ամրոցները փոխարինվեցին քարե ամրոցներով, որոնք պահպանվում են մինչև օրս։
  • 427 թվականին հռոմեացիները թողեցին Մեծ Բրիտանիան։
  • 600 թվականին թագավոր Էտելբերգ Կենտսկին հրատարակեց օրենսգիրք, քրեական արարքներին վերաբերվող։ Դրա մեջ կային մոտավորապես 90 օրենք։
  • 604 թվականին Յուստ Քանթերբերիացին, ապագա արքեպիսկոպոս Քանթերբերիացին, դարձավ քաղաքի եպիսկոպոս։
  • 604 թվականին Յուստը Ռոչեսթերում հիմնադրեց տաճար, 42 (13 մ) ֆունտ երկարությամբ և 28 ֆունտ (8.5 մ) լայնությամբ։
  • 604 թվականին քաղաքում հիմնադրվեց թագավորական դպրոց։
  • 930 թվականներին Ռոչեսթերը ստացավ դրամ հատելու իրավունք։
  • 960 թվականին կառուցվեց փայտե կամուրջ Մեդուեյի վրա։
  • 1080 թվականին Գանդալֆը սկսում է կառուցել նոր տաճար, պատի և հռոմեական Ուոթլինգ սթրիթի միջև ընկած տարածքում։
  • 1087 թվականին Գանդալֆը սկսում է Ռոչեսթերյան դղյակի կառուցումը։
  • 1215 թվականին երկամսյա պաշարումից հետո քաղաքը գրավված էր Յոհան Անհողին կողմից[1]։
  • 1376 թվականին ժանտախտ Ռոչեսթերում։
  • 1461 թվականին քաղաքում ընդունվեց նոր քաղաքապետ։
  • 1688 թվականի դեկտեմբերին թագավոր Ջեյմս 2-րդն անցկացրեց իր վերջին գիշերը թագավոր Ռոչեսթերի Հայ-սթրիթ փողոցի տանը։ Հետագայում այն հայտնի դարձավ ինչպես հրաժարագրի տուն։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կան շատ տեսարժան վայրեր, բայց հիմնականները՝ տաճարն (կառուցված 1080 և 1130 թվականներ միջև (տաճարի կենտրոնական աշտարակը կառուցվել է 1343 թվականին)) ու Ռոչեսթերյան դղյակն են (կառուցվել է 1087 թվականի սկզբում)։ Դղյակը բլրի վրա է, նրա պատուհաններից երևում են քաղաքն ու Մեդուեյ գետը։

Ռոչեսթերյան դղյակ

Ռոչեսթերյան դղյակ, փորագրություն՝ ՍանջենթաФ. С. Сарджента.

Դղյակը գտնվում է Ռոչեսթերի (Կենտ կայսրություն) Մեդուեյ գետի արևելյան ափին։

Նորմանների նվաճումից հետո սկսեցին կառուցել motte and bailey տիպի փայտե ամրոց։ Այդ տեղի ամրապնդումը եղել է ճիշտ, քանի որ Ռոչեսթերը հարավից փակում է Լոնդոն տանող ճանապարհը։

1067 թվականին Վիլհելմ I Նվաճողը Կենտում գտնվող Էյլեսֆորդի հողերը տվեց Օդօ Բայոնսկի եպիսկոպոսին։

Ռոչեսթերյան դղյակը Ռոչեսթերյան տաճարի դռներից

1087 թվականին Վիլհելմ Ռուֆուսը պաշարեց Ռոչեսթերը, քանի որ Օդոն կազմակերպեց ապստամբություն նրա դեմ։ Քաղաքի նվաճումից և Օդօյի վտարումից հետո, 1087-1090 թվականներին Գանդալֆը, որը ստացել է համբավ, որպես այդ ժամանակների շինարար, սկսեց կառուցել քարե դղյակ Ռոչեսթերում։ Քաղաքի պատը մնացել է դեռևս Հռոմի ժամանակներից։ Ամրոցները կառուցված էին ուղիղ պատի անկյունում։

1127 թվականին Հենրիխ 1-ի հրովարտակի համաձայն, դղյակը անցավ Քենթերբերիի Արքեպիսկոպոս Ուիլյամ դե Կորբեյլայի անգլ.՝ William de Corbeille տիրապետության տակ։ Դղյակը վերադարձնելուց կար մի պայման՝ կառուցել «ամրոց կամ դղյակ ու պահպանել դարեդար» (անգլ.՝ «fortification or tower within the castle and keep and hold it forever»): Նույն թվականին արքեպիսկոպոսը կառուցեց չորս անկյունային աշտարակ, դրանով ամրապնդելով դոնժոնը։

Ռոչեսթերյան տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոչեսթերյան տաճարը Ռոչեսթերյան դղյակի պատուհաններից

Ռոչեսթերյան տաճարը Նորմանական եկեղեցի է Ռոչեսթերում, Կենտ կայսրություն։ Թեմը՝ Անգլիայի երկրորդ հնագույնն է։ Դրանից հին միայն Քենթերբերիում է։ Եկեղեցու կառուցումը սկսվել է 1080 թվականին։

Քաղաքը շատ է տուժվել 676 թվականին Մերսիայի և վիկինգների կողմից, բայց պահպանել է իր նշանակությունը այնպես, որ երբ 1066 թվականին Վիլհելմ 1-ը գրավեց Անգլիան, նա եկեղեցին և նրա կալվածքները իր զինակից Օդոյին։ Դրանից հետո եկեղեցին դարձավ աղքատացավ և դրությունը փոխվեց միայն 1082 թվականին, երբ Քենթերբերիի արքեպիսկոպոս Լանֆրանկը կարողացավ վերադարձնել հողերի մի մասը, որոնք պատկանում էին եկեղեցուն։

Եկեղեցու կազմավորման գործում բավական կարևոր դեր է խաղացել Ռոչեսթերի եպիսկոպոս Գանդալֆը։ Նա, որպես տաղանդավոր ճարտարապետ, կարևոր դեր է խաղացել Ռոչեսթերյան տաճարի նախագծման ու կառուցման մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]