Տրամվայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Staroměstská, Tatra T3 dc.jpg
Մոսկվայի տրամվայի վագոնների էվոլյուցիան։ Սկսած ձիաքարշից (1872 թ. հուլիսի 7) մինչև ժամանակակից տրամվայի մոդելները։

Տրամվայ (անգլ.՝ tramway, tram - վագոն, սայլակ և way - ուղի), քաղաքային ռելսային տրանսպորտային միջոց, որը բաղկացած է մեկ կամ մի քանի վագոններից, որոնցից մեկը (մոտորայինը) շարժման մեջ է դրվում 30–70 կՎտ հզորությամբ քարշային էլեկտրաշարժիչով։

Էներգիա է ստանում 500–600 Վ լարման հաստատուն հոսանքի ցանցից՝ 5,5–6 մ բարձրության վրա կախված կոնտակտային հաղորդալարի միջոցով։ Ռելսերը ծառայում են որպես հետադարձ հաղորդալար։ Տրամվայը ռելսուղիով շարժվում է մինչև 40 կմ/ժ արագությամբ։ Աղմուկը պակասեցնելու նպատակով առանցքատուփերում և զսպաններում դնում են հատուկ միջադիրներ, իսկ անիվները պատում են ռետինով։

Տրամվայի նախատիպը 1876 թվականին ռուս գյուտարար Ֆ․ Ա․ Պիրոցկու առաջարկած՝ էլեկտրաշարժիչով «ռելսային կառքն» էր։ Ռուսաստանում (Կիևում, Նովգորոդում, Մոսկվայում) տրամվայների կանոնավոր շահագործումն սկսվել է XIX դարի 90-ական թվականներին։ Երևանում առաջին տրամվայները գործել են 1933 թվականից։ Տրամվայի ցանցի երկարությունը 7,5 կմ էր։ 1985 թվականին այն եղել է 96 կմ, իսկ երթուղիների թիվը՝ 11։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 78 CC-BY-SA-icon-80x15.png