Երևանի տրամվայ

Երևանի տրամվայ, Հայաստանի մայրաքաղաք Երևանում գործող տրամվայի նախկին համակարգ։ Բացվել է 1906 թվականի սեպտեմբերի 29-ին քաղաքային ձիաքարշ երկաթգծի տեսքով, հիմնադիրը գործարար Միրզոյանն էր։ 20-րդ դարի երկրորդ կեսին տրամվայն ունեցել է մինչև 12 երթուղի[1], որոնց սպասարկում էր տրամվայի 2 դեպո։
Փակվել է 2004 թվականի հունվարի 21-ին: Փակման պահին Երևանի տրամվայի համակարգը բաղկացած էր մեկ երթուղուց։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի միակ քաղաքը, որտեղ երբևէ գոյություն է ունեցել տրամվայը, Երևանն էր։ 1906 թվականի սեպտեմբերի 29-ին բացվել է գործարար Միրզոյանի քաղաքային ձիաքարշը։ Ձիաքարշի նմանօրինակ նեղուղին գոյություն է ունեցել մինչ 1918 թվականի օգոստոսը, երբ պատերազմի հետևանքով տրամվայն ավերվել է[2]։
1933 թվականի հունվարի 12-ին սկսվել է լայնակոս էլեկտրաքարշական տրամվայի գործարկումը[3]։ Տրամվայի վագոնների թիվը ամեն հինգ տարին մեկ միջինում ավելացել է 25%-ով․ եթե 1933 թվականին այն կազմում էր 16, ապա 1945 թվականին՝ արդեն 77 վագոն, իսկ 1965 թվականին՝ շարժակազմի 222 միավոր։ Օգտագործվել է 2 տեսակի տրամվայ՝ 71-605 և PB3-6M2։ Քանի որ տրամվայի ծախսերն ավտոբուսի համեմատ գերազանցում էին 2.4 տոկոսով, ինչպես նաև թանկ էլեկտրաէներգիայի և Երևանի Հրազդանի Մեծ կամրջի (Կիևյան կամուրջ) վրայով տրամվայի անցնելու ժամանակ առաջացած խնդիների պատճառով 2003 թվականի հունիսի 20-ին փակվել է №7 երթուղին։
2004 թվականի հունվարի 21-ին տրամվայի համակարգը Երևանում պաշտոնապես փակվել է։ Ուղիների մեծ մասը վերացվել է, տրամվայները վերածվել են մետաղաջարդոնների, տրամվայի դեպոն օգտագործում են տարբեր մասնավոր ձեռնարկություններ, իսկ ենթակայանը սպասարկում է Երևանի տրոլեյբուսին։
Շարժակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փակման պահին Երևանի տրամվայի շարժակազմը բաղկացած էր Ռիգայի և Ուստ-Կատավի գործարանների վագոններից։
Դեպո[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրամվայի շարժումը Երևանում սպասարկում էր 3 դեպո։
№1 դեպոն գտնվում էր Արշակունյաց պողոտայում։
№2 դեպոն գտնվում էր Լենինգրադյան փողոցում։ Այս դեպոն դադարեցրել է իր գործունեությունը 2004 թվականին[4]։
№3 դեպոն գտնվում էր Նուբարաշենի խճուղում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hidden Yerevan: Just a memory / Երևանյան տրամվայը` միայն հիշողություն, CivilNet առցանց հեռուստաընկերություն,
- Երևանի՝ անհետ կորած տրամվայի գծերով, CivilNet առցանց հեռուստաընկերություն,
- «Երևան դեժավյու». Մոդեռնիստական քաղաքի ատրիբուտները` տրամվայ, «Արգիշտի» սրճարան, Panorama.am, մարտի 31, 2014
- Երևանի համեստ հմայքը, Երևան ամսագիր, մարտի 5, 2013