Տրուտնով
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
ֆր.՝ Trautenau չեխ․՝ Trutnov[1] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Adamov?[2], Babí?[2], Bohuslavice?[2], Bojiště?[2], Dolní Předměstí?[2], Dolní Staré Město?[2], Horní Předměstí?[2], Horní Staré Město?[2], Kryblice?[2], Lhota?[2], Libeč?[2], Nový Rokytník?[2], Oblanov?[2], Poříčí?[2], Starý Rokytník?[2], Střední Předměstí?[2], Střítež?[2], Studenec?[2], Vnitřní Město?[2], Volanov?[2] և Voletiny?[2] | ||||
Հիմնադրված է | 1260 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1260 | ||||
Մակերես | 103,319996 կմ² | ||||
ԲԾՄ | 414 մետր | ||||
Բնակչություն | ▲29 660 մարդ (հունվարի 1, 2023)[3] | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 499 | ||||
Փոստային դասիչ | 541 01[4], 541 02[4], 541 03[4] և 542 32[4] | ||||
Ավտոմոբիլային կոդ | H | ||||
Պաշտոնական կայք | trutnov.cz | ||||
| |||||
Տրուտնով (չեխ․՝ Trutnov, գերմ.՝ Trautenau. lidově Trauč[5]), քաղաք Չեխիայում՝ Հրադեց Կռալովեի մարզում, որի կազմի մեջ գտնվող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է[6]։ Ընկած է Կրկոնոշե լեռնազանգվածի ստորոտին, Էլբայի վտակ Ուպա գետի ափին, մարզկենտրոնից մոտավորապես 40 կիլոմետր, երկրի մայրաքաղաք Պրահայից 118 կիլոմետր հեռավորության վրա[7]։ Զբաղեցնում է 10 332 հեկտար տարածք։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի տվյալներով եղել է 30.234[8]: Տնտեսության հիմնական ճյուղերն են տեքստիլ արդյունաբերությունը (գլխավորապես վուշե գործվածքեղենի ու հագուստների արտադրությունը) և ապակեգործությունը։ Գործում է «Կրակոնոշ» գարեջրի գործարանը[9]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է մոտավորապես 1260 թվականին, ներկայիս անվանումով (սկզբնապես՝ գերմաներեն տարբերակով)՝ 1301 թվականին։ XIV դարի վերջերից գտնվել է Բոհեմիայի միապետների տիրապետության ներքո։ Բազմիցս հարձակումների է ենթարկվել, դիմակայել։ Հուսյան պատերազմների ժամանակ՝ 1421 թվականին, գրավվել է Յան Ժիժկայի զորքերի կողմից։ Երեսնամյա պատերազմի տարիներին շվեդները երկու անգամ՝ 1642 և 1647 թվականներին պաշարել են քաղաքը։
Արդյունաբերական առաջին ձեռնարկություններն այստեղ հինադրվել են XIX դարում. 1823 թվականին բացվել են կտավագործական մանուֆակտուրան և մետաքսաթելի ֆաբրիկան։ Մինչև 1945 թվականը քաղաքը հիմնականում բնակեցված է եղել գերմանացիներով, ներկայումս մեծամասնություն են կազմում չեխերը։
Այստեղ է 1817 թվականի մայիսի 18-ին ծնվել չեխ բանաստեղծ, գրող, հրապարակախոս, 1848—1849 թվականների չեխական հեղափոխության եռանդուն մասնակից Ուֆֆո Դանիել Հոռնը։
Քաղաքի պատմական կենտրոնը լավ պահպանվել է և գտնվում է պետության հովանու ներքո։ Ճարտարապետական հուշարձաններից հիշարժան են հատկապես Տրուտնովի կենտրոնական հրապարակում կանգնեցված, բարոկկո ոճի, 11 մետր բարձրություն ունեցող սյունը, Կույս Մարիամի եկեղեցին՝ իր 64-մետրանոց աշտարակով ու ընդարձակ սրահով, որը ներկայումս ծառայում է որպես համերգասրահ, Յան Նեպոմուցկուն ու Սուրբ ընտանիքը պատկերող արձանախմբերը։
Տրուտնովի մերձակայքում է գտնվում Յանսկե Լազնե հանրահայտ առողջարանը։
Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սամուել Ֆրից (1654–1730), ճիզվիտ միսիոներ, Ամազոն գետի առաջին ճշգրիտ քարտեզի հեղինակ
- Էվելին Ֆալտիս (1887–1937), կոմպոզիտոր
- Ռուդոլֆ Սկացել (ծնվ. 1979 թ.), ֆուտբոլիստ
1974 թվականին Վացլավ Հավելը՝ Չեխոսլովակիայի և Չեխիայի Հանրապետության ապագա նախագահը, ինն ամիս աշխատել է «Կրակոնոշ» գարեջրագործարանում[10]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության 1869-2023 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրուտնովը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[[22].
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ 3,0 3,1 Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2023 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2023.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ Citace elektronického periodika|titul=V Trutnově: Máme hezký město a dál se nevidí - Deník Referendum|periodikum=denikreferendum.cz|url=https://denikreferendum.cz/clanek/26265-v-trutnove-mame-hezky-mesto-a-dal-se-nevidi%7Cjazyk=cs%7Cdatum přístupu=2021-07-17
- ↑ citar web|URL=http://www.czso.cz/csu/2011edicniplan.nsf/engt/6000393326/$File/521011112513.xls%7Ctítulo=Dados do instituto de estatísticas da República Checa|autor=|data=|publicado=|acessodata=|língua2=cz
- ↑ Distances à vol d'oiseau ou distances orthodromiques.
- ↑ Population des communes de la Tchéquie au Կաղապար:1er janvier 2020.
- ↑ Compel s.r.o. - www.compel.cz։ «Pivovar Krakonoš Trutnov» (չեխերեն)։ www.pivovar-krakonos.cz։ Վերցված է 2018-07-25
- ↑ Rissanen Mika։ «From the brewery to the presidency»։ Վերցված է 17 March 2018
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 Historický lexikon obcí České republiky – 1869–2011 (չեխերեն) — ČSÚ, 2015.
- ↑ 12,0 12,1 Historický lexikon obcí České republiky 1869–2005 (չեխերեն): 1. díl / J. Růžková, J. Škrabal — ČSÚ, 2006. — 759 p. — ISBN 978-80-250-1310-6
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2014 (չեխերեն) — Praha: 2014.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2016 (չեխերեն) — Praha: 2016.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2017 (չեխերեն) — Praha: 2017. — ISBN 978-80-250-2770-7
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2018 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2018. — ISBN 978-80-250-2843-8
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2019 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2019. — ISBN 978-80-250-2914-5
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2020 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2020.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2021 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2021.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1. 1. 2022 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2022.
- ↑ http://um.swidnica.pl/pages/pl/moje-miasto/miasta-partnerskie.php
- ↑ «Partnerská města» (չեխերեն)։ Město Trutnov։ Վերցված է 2021-09-20
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Joachim Bahlcke u. a.: Handbuch der historischen Stätten Böhmen und Mähren, Kröner-Verlag, Stuttgart 1998, ISBN 3-520-32901-8, S. 618–621.
- Matthias Blazek: Die Schlacht bei Trautenau — Der einzige Sieg Österreichs im Deutschen Krieg 1866. Ibidem, Stuttgart 2012, ISBN 978-3-8382-0367-6, S. 13-17.
- Justus Wilhelm Christian Fischer: Reisen durch Oesterreich, Ungarn, Steyermark, Venedig, Böhmen und Mähren in den Jahren 1801 und 1802. Bd. 3, Wien 1803, S. 21-30.
- Theodor Fontane: Der Feldzug in Böhmen und Mähren. Nymphenburger Verlagshandlung 1870, S. 355–391.
- Lillian Schacherl: Böhmen. Kulturbild einer Landschaft, Kapitel: Trautenau, Seite 261 bis 264. Mit einem Stimmungsbild des überquellenden Wochenmarktes und der Atmosphäre während der Garnbörse zur Zeit der Gewinne im amerikanischen Sezessionskrieg; Prestel-Verlag München, 1966.
- Karl Prätorius: Vergleichende Zeittafel Böhmen-Trautenau-Schatzlar. In: Schatzlar und seine Bezirksgemeinden. Marburg/Lahn 1993, S. 617–653.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт городаArchived 2010-12-11 at the Wayback Machine.(չեխ.)
|