Կահույքի արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կահույքի արդյունաբերությունը, արդյունաբերության ճյուղ, բնակելի և հասարակական շենքերի համար արտադրում Է կահույք։

Նախահեղափոխական Ռուսաստանում կահույքի արդյունաբերությունը հիմնականում տնայնագործական և կիսատնայնագործական բնույթ ուներ։ ԽՍՀՄ-ում ստեղծվել էր կահույքի մեքենայացված խոշոր արտադրություն։ Կառուցվել են մասնագիտացված ձեռնարկություններ, որոնք թողարկում էին կահույքի բոլոր տեսակները՝ պահարան, սեղան, աթոռ, բազկաթոռ, կահույքի համալիր և այլն։

Հայաստանում կահույքի արդյունաբերությունը ձևավորվել Է խորհրդային իշխանության տարիներին։ 1929—1930 թթ սկսվեց կահույքի արտադրության տիպի ձեռնարկությունների կազմակերպումը, բնափայտի մեքենայական մշակումը, կահույքի սերիական թողարկումը։ 1934-ին Երևանում շահագործման հանձնվեց փայտամշակման առաշին կոմբինատը, հետագայում՝ Լենինականի, Երևանի, Կամոյի, Ղափանի, Կիրովականի և այլ ֆաբրիկաներ։ Ետպատերազմյան տարիներին ձեռնարկություններում ներդրվեցին նորագույն սարքավորումներ, դետալների սոսնձման և նրբատախտակով երեսպատման ժամանակակից մեթոդներ։ 1971—75-ին կառուցվեցին Հոկտեմբերյանի, Մտեփանավանի ֆաբրիկաները, Մյասնիկյանի անվան արտադրական միավորման գլխամասային ձեռնարկության նոր մասնաշենքերը, վերակառուցվեց Կիրովականի կահույքի ֆաբրիկան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 193 CC-BY-SA-icon-80x15.png