Jump to content

Վլադ Դրակուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրակուլա
Վլադ III
Vlad III
Վալախիայի իշխան
Իշխանություն1448, 1456–1462,
1476–1477
ՏիտղոսներՍբ. Գևորգի
միաբանության ասպետ
Ծնվել է՝1428–1431
ԾննդավայրՍիգիշոարա, Մուրեշ, Ռումինիա
Մահացել է՝Դեկտեմբերի, 1476 – հունվար, 1477 մարդասպանություն[1]
Վախճանի վայրԲուխարեստ, Վալախիա[2]
ԵրկիրՎալախիա
ՀարստությունԴրակուլեշտի
ՆախորդՎլադիսլավ II
Վլադիսլավ II
Բասարաբ III
Թագավորական ՏունԴրակուլ
ՏոհմHouse of Drăculești?
ՀայրՎլադ II Դրակուլ
ՄայրVasilissa?[3]
ԵրեխաներՄիհնյա Ռաու[3] և Vlad?[3]
Հավատքուղղափառություն և կաթոլիկություն[4]
Ստորագրություն

Վլադ III (ռումիներեն՝ Vlad Țepeș [Վլադ Ցեպեշ], հայտնի է նաև որպես Վլադ Դրակուլա, նոյեմբերի 2, 1431[2], Սիգիշոարա, Մուրեշ, Ռումինիա - դեկտեմբերի 14, 1476, Բուխարեստ, Վալախիա[2]), Վալախիայի իշխանը 1448, 1456-1462 և 1476 թվականներին, Բասարաբների տոհմից։ Իշխանության օրոք պայքարել է Օսմանյան կայսրության ընդլայնման դեմ։

Համարվում է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի գլխավոր կերպարի իրական նախատիպը։

Դրակուլա մականունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր հետազոտողները համաձայն են, որ Դրակուլ մականունը ժառանգել է իր հորից՝ Վլադ II-ից, որ եղել Սբ. Գևորգի միաբանության (Վիշապի միաբանություն) ասպետ։ Միաբանության ասպետներն իրենց հագուստի վրա պետք է կրեին վիշապի նշան, սակայն Վլադ III-ի հայրը, ընդգծելով իր պատկանելությունը միաբանությանը, իր հատած ոսկե դրամների վրա դրոշմեց վիշապի պատկեր։ Այդ դրամները լայն տարածում գտան Վալախիայում և մականվան պատճառ դարձան, որն այնուհետև ժառանգեց Վլադ III-ը։

Երիտասարդ տարիքում Վլադ III-ը հորից ժառանգեց Դրակուլ մականունն առանց որևէ փոփոխության։ Սակայն ավելի ուշ, նրա մականվան վերջում ավելացավ «ա» տառը, քանի որ այն ժամանակ նա արդեն հայտնի էր այդ մականվամբ[5]։

Կա կարծիք, որ «Դրակուլա» ռումիներենից թարգմանաբար նշանակում է «վիշապի որդի» կամ «սատանայի որդի»[6], սակայն ռումինացի պատմաբանները հերքում են այն կարծիքը, որ վերջին «ա» տառը «Դրակուլ» բառին կարող է տալ լրացուցիչ իմաստ[6][7]։

Ցեպեշ մականունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ցեպեշ» մականունը Վլադ III-ը ստացել է իր մահից 30 տարի անց։ Այն թուրքերի կողմից նրան տրված «քազըքլը» (թուրք. kazık՝ «ցից» բառից) մականվան թարգմանությունն էր։ Իր կյանքի ընթացքում Վլադ III-ին չեն անվանել «Ցից հանող» ո՛չ Վալախիայում, ո՛չ Հունգարիայում, ո՛չ էլ այլ եվրոպական երկրներում։ Առաջին անգամ այս մականունը հանդիպում է 1506 թվականին՝ վալախական փաստաթղթերում։ Ցեպեշ մականունը թարգմանվում է որպես «ցից հանող»։

1437 թվականի օգոստոսից մինչև 1439 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում ծնվում է Դրակուլայի եղբայր Ռադուն[8][9]։ Գրեթե նույն ժամանակ մահանում է նրանց մայրը, որից հետո հայրն ամուսնանում է Կոլցունա անունով մի կնոջ հետ։ Ծնվում է Դրակուլայի ևս մեկ եղբայր, ով հետագայում հայտնի է դառնում որպես Վլադ Վանական։

Քաղաքական իրավիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1442 թվականի գարնանը Դրակուլայի հայրը վիճում է Յանոշ Հունյադիի հետ, որ այդ ժամանակ Հունգարիայի փաստացի առաջնորդն էր։ Վեճի արդյունքում Յանոշը որոշում է Վալախիայում իշխանության բարձրացնել Բասարաբ II-ին։ 1442 թվականի ամռանը Դրակուլայի հայրը մեկնում է Թուրքիա՝ սուլթան Մուրատ 2-րդից օգնություն խնդրելու, սակայն ստիպված է լինում մնալ այնտեղ 8 ամիս։ Այդ ընթացքում Հունգարիայում հաստատվում է Բասարաբ 2-րդը, իսկ Դրակուլան ընտանիքի հետ միասին ստիպված է լինում թաքնվել։ 1443 թվականին Դրակուլայի հայրը վերադառնում է Թուրքիայից՝ թուրքական զորքերի հետ միասին և գահընկեց է անում Բասարաբ 2-րդին։ Յանոշ Խունյադին չի խոչընդոտում դրան, քանի որ թուրքերի դեմ արշավանքի էր պատրաստվում։

Կյանքի վերջին տարիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1475 թվականին Վլադ III Դրակուլան ազատ է արձակվում հունգարական բանտից և վերսկսում է մասնակցությունը թուրքերի դեմ արշավանքներին։ 1475 թվականի նոյեմբերին հունգարական բանակի կազմում (որպես «արքայական կապիտան»` Մատյաշ թագավորի հրամանատարներից մեկը) մեկնում է Սերբիա, որտեղ 1476 թվականի հունվար-փետրվար ամիսներին մասնակցում է թուրքական Շաբաց ամրոցի պաշարմանը։ 1476 թվականի փետրվարին մասնակցում է Բոսնիայում թուրքերի դեմ պատերազմին, իսկ 1476 թվականի ամռանը մեկ այլ «արքայական կապիտան» Շտեֆան Բատորիի հետ միասին Մոլդովայի իշխան Շտեֆան Մեծին օգնում է պաշտպանվել թուրքերից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lallanilla M. NBCNews.com — 2013.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Geni(բազմ․) — 2006.
  3. 3,0 3,1 3,2 Pas L. v. Genealogics — 2003.
  4. https://warfarehistorynetwork.com/article/the-origins-of-dracula-vlad-the-impaler/
  5. Documenta Romaniae Historica. Seria D. Relatii intre Tarile Romane. Volumul 1 (1222—1456) — Editura Academiei Republicii Socialiste Romania, Bucuresti, 1977
  6. 6,0 6,1 Как звали Дракулу при жизни — примеры из писем 15-го века
  7. Nicolae Stoicescu Vlad Tepes — Editura Academiei Republicii Socialiste Romania, 1976
  8. Обстоятельства жизни Дракулы с 7 до 14 лет — подробно
  9. Constantin Rezachevici Cronologia critica a domnilor din Tara Romaneasca si Moldova – Editura Enciclopedica, Bucuresti, 2001 – Vol. I – ISBN 973-45-0386-3 (general), ISBN 973-45-0387-1 (Vol. I)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադ Դրակուլա» հոդվածին։