Աբրահամ Վան Հելսինգ
Աբրահամ Վան Հելսինգ | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ, գրական հերոս, կինոհերոս և հեռուստատեսային կերպար |
Հեղինակ | Բրեմ Սթոքեր |
Ներկայացված է | Դրակուլա և Bram Stoker's Dracula? |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | ![]() |
Բնակության վայր | Ամստերդամ[1] |
Ծննդավայր | Ամստերդամ |
Մասնագիտություն | բժիշկ, վամպիրների որսորդ, համալսարանի դասախոս, գիտնական և փիլիսոփա |
Դերը կատարել են | Էդվարդ վան Սլոուն, Փիթեր Քաշինգ, Լոուրենս Օլիվիե, Էնթոնի Հոփքինս, Քրիստոֆեր Պլամմեր, Թոմաս Կրեչման, Ռուտգեր Հաուեր, Jim Gaffigan?, Eduardo Arozamena?, Բեռնարդ Արչարդ, Հերբերտ Լոմ, Ota Sklenčka?, Նայջել Դևենպորտ, Ֆրենկ Ֆինլեյ, Վալտեր Լադենգաստ, Jack Gwillim?, Փիթեր Ֆոնդա, Մել Բրուքս, Ջանկառլո Ջանինի, David Lee Moroni?, Դևիդ Սուշե, Դևիդ Քերադայն, Շոն Ուոլես և Դևիդ Ուորներ |
![]() |
Աբրահամ Վան Հելսինգ, Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի և դրա բազմաթիվ էկրանավորումների հերոս[2][3]։ Բժիշկ, փիլիսոփա-մետաֆիզիկ[4], օկուլտականության փորձագետ։
Վեպի սկզբում (Ջոնաթան Հարքերի՝ Տրանսիլվանիայում լինելու ժամանակահատվածը) պրոֆեսոր Վան Հելսինգը գտնվում է Ամստերդամում[5]։ Բժիշկ Սյուարդի խնդրանքով ժամանել է Լյուսի Վեստենրի հետազոտության համար, ներկայացվել է որպես «գաղտնի հիվանդությունների փորձագետ»։ Հենց Աբրահամ Վան Հելսինգն է Լյուսիի «հիվանդության» մեջ տեսնում վամպիրի խայթոցը։ Բժիշկն անում է ամեն ինչ խեղճ Լյուսիի մարմնի և հոգու փրկության համար։
Ամերիկացի կրոնագետ, «Վամպիրների հանրագիտարանի» հեղինակ Ջոն Գորդոն Մելթոնը որպես Վան Հելսինգի հնարավոր նախատիպ դիտարկում է հունգարացի պատմաբան Արմին Վամբերիին, որը ազդեցություն է ունեցել Սթոքերի վրա Հունգարիայի մասին պատմություններով և գրքով[4]։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էդվարդ Վան Սլոուն – «Դրակուլա» (1931), «Դրակուլայի աղջիկը» (1936)
- Փիթեր Քուշինգ – «Դրակուլա» (1958), «Դրակուլայի հարսնացուները» (1960)
- Հերբերտ Լոմ – «Կոմս Դրակուլա» (1970)
- Նայջլ Դևենփորթ – «Դրակուլա» (1973)
- Ֆրենկ Ֆինլեյ – «Կոմս Դրակուլա» (հեռուստասերիալ, 1977)
- Լոուրենս Օլիվիե – «Դրակուլա» (1979)
- Էնթոնի Հոփքինս – «Դրակուլա» (1992)
- Մել Բրուքս – «Դրակուլա, մահացած և դրանից գոհ» (1995)
- Քրիստոֆեր Պլամմեր – «Դրակուլա 2000» (2000)
- Հյու Ջեքման – «Վան Հելսինգ» (2004)
- Կասպեր Վան Դին – «Դրակուլա 3000» (2004)
- Պիեռ Ֆլին – «Dracula: entre l’Amour et la Mort» (2005) – բրունո Պելետյեի քվեբեկյան մյուզիքլը Բրեմ Սթոքերի վեպի մոտիվներով
- Դևիդ Սուշե – «Դրակուլա» (2006)
- Ուվե Կրյոգեր – «Dracula das musical» (2007)
- Էմերիկ Ռիբո – «Dracula. L`amour plus fort que la mort» (2011) – ֆրանսիական մյուզիքլ Բրեմ Սթոքերի վեպի մոտիվներով
- Ռութգեր Հաուեր – «Դրակուլա 3D» (2012)
- Թոմաս Քրեչման – «Դրակուլա» (հեռուստասերիալ, 2013)
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հելսինգ» (անգլ.՝ Hellsing) կազմակերպության անվանումը նույնանուն մանգայից ձևավորվել է վամպիրների որսորդի ազգանունի (Helsing) և անգլերեն «Դժոխք» բառի (Hell) միաձուլմամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Stoker B. Dracula — 1897. — 418 p.
- ↑ «Van Helsing»։ 2004-05-07։ Վերցված է 2018-07-11
- ↑ «Фильм Ван Хельсинг смотреть онлайн 2004 бесплатно Van Helsing online» (ռուսերեն)։ Վերցված է 2018-07-11
- ↑ 4,0 4,1 Дж. Гордон Мелтон Энциклопедия вампиров, Глава 3, Ван Хельсинг. — Ростов н/Д: Феникс, 1998 год — 639 с. — ISBN 5-222-00405-8
- ↑ «Was Van Helsing Originally from Poland?»։ Culture.pl (անգլերեն)։ Վերցված է 2018-07-11
|