Հիպերտրիխոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպերտրիխոզ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն
ՀՄԴ-9704.1 և 757.4
 Hypertrichosis Վիքիպահեստում

Հիպերտրիխոզ՝ (լատին․՝ hypertrichosis՝ հին հունարեն հին հունարեն՝ ὑπερ- - չափազանց + τριχός - մազ + -osis . հոմանիշ՝ մազոտություն) հիվանդություն, որն ի հայտ է գալիս մազերի աճի առատությամբ, որը բնորոշ չէ մաշկի տվյալ հատվածին, չի համապատասխանում սեռին և/կամ տարիքին։ Կլինիկապես տարբերակում են հիպերտրիխոզի բնածին (ընդհանուր և սահմանափակ) և ձեռք բերված ձևեր։ Հիմնականում այս հիվանդությամբ տառապում են տղամարդիկ, քանի որ նրա ժառանգականությունը կապված է y քրոմոսոմի հետ, իսկ x քրոմոսոմը այս հիվանդության հետ կապված չէ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերակում են՝ բնածին թնդանոթային, բնածին սահմանափակ, գոտկատեղ-գավակոսկրային հիպերտրիխոզ, ողնաշարի դիստրոֆիայի դեպքում։ Սիմպտոմատիկ՝ գլխի վնասվածքից հետո, որոշ սիմպտոմների դեպքում, բուլյոզային էպիդերմոլիզի ժամանակ, նյարդային անորեքսիայի, անբավարար սնուցման դեպքերում, դերմատոմիոզիտի, լորձայտուցի և այլ դեպքերում։ Բնածին արատների դեպքում՝ յատրոգեն հիպերտրիխոզ, ձեռք բերովի սահմանափակ հիպերտրիխոզ։

Էթիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռք բերված հիպերտրիխոզի առավել տարածված պատճառներն են՝ որոշ արտազատական գեղձերի ֆուկցիայի խախտումը (ձվարաններ, մակերիկամներ, հիպոֆիզ), ձվարանների պոլիկիստոզ, հղիության և կլիմաքսի ընթացքում՝ հորմոնային ֆոնի փոփոխությունը, հորմոնալ դեղերի երկարաժամկետ օգտագործումը (կորտիկոստերոիդներ և անդրոգեններ)։ Երբեմն մազերի ավելցուկային աճը կապված է վահանագեղձի պաթոլոգիայի հետ (դիֆուզ տոքսիկ խպիպ) և էպիֆիզ։ Ձեռք բերված հիպերտրիխոզի տարբեր ձևեր կարող են կապված լինել՝ նյարդային համակարգի հիվանդությունների հետ (գլխուղեղի ուռուցք, սթրես և ծանր հոգեբանաէմոցիոնալ ապրումներ, էպիլեպսիա), վարակիչ հիվանդությունների հետ (հատկապես՝ ստրեպտոմիցինով երկարաժամկետ բուժումը), նյութափոխանակության խանգարումների հետ, կրծքագեղձի քաղցկեղի հետ։

Կլինիկական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց մոտ՝ հիպերտրիխոզի ժամանակ, մազերի աճն ուժեղանում է կզակի, կրծքավանդակի շրջաններում, վերջույթների վրա։ Հիվանդությունն ուղեկցվում է նյարդաբանական ախտանշաններով (ոտքերի թուլություն, զգայունության կորուստ), որը կարելի է վերացնել վիրաբուժական միջամտությամբ։ Դեմքի վրա վելցուկային մազածածկույթը կարող է գրավել հոնքերը, հաճախ նկատվում է միևնույն ընտանիքի մի քանի անդամների մոտ։ Տեղայնացված հիպերտրիխոզի շարքին են դասվում՝ բնածին մազածածկ հետքերը (խալեր)։ Նրանք կարող են պատված լինել խիտ՝ անգույն կամ մուգ գույնի մազերով։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումն արդյունավետ է, եթե հաջողվում է հայտնաբերել և կանխարգելել մազերի անբնական աճի պատճառը։ Ներքին սեկրեցիայի գեղձերի խանգարման դեպքում ցուցված է բուժում էնդոկրինոլոգի մոտ։ Նաև ուսումնասիրում են հոգեբանանյարդաբանական կարգավիճակը, բացահայտում են էնդոկրին համակարգի ֆուկցիոնալ խանգարումները, որպես՝ հիպերտրիխոզի հնարավոր պատճառներ։ Հնարավորության դեպքում դադարեցնում են տեղային ընթացակարգերը և այլ ազդեցությունները, որոնք կարող են խթանել մազերի աճին։ Բնածին հիպերտրիխոզը չի բուժվում։

Հիպերտրիխոզով հիվանդ հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 11-Year-Old 'Delighted' After Being Named World's Hairiest Girl. Fox News (February 28, 2011). Проверено 7 марта 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 418