Լորձայտուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լորձայտուց
Տեսակհիվանդություն[1]
ԵնթադասՀիպոթիրեոզ[1][2] և mucinosis?
ՊատճառՀիպոթիրեոզ
Բուն պատճառC34834[3][2] և C34834[1]
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
ՀՄԴ-9244.9
OMIM255900 և 255900
Հիվանդությունների բազա6558
MedlinePlus000353
eMedicine1103765
MeSHIDD009230 և D009230
Disease OntologyDOID:11634 և DOID:11634
NCI ThesaurusC34834[3][2] և C34834[1]
Myxedema Վիքիպահեստում

Լորձայտուց, միքսեդեմա, հիվանդություն, որը պայմանավորված է վահանագեղձի գործունեության անբավարարությամբ (հիպոթիրեոգ) կամ լրիվ անկմամբ։ Տարբերում են թիրեոիդային և հիպոթալամո-հիպոֆիզային լորձայտուց։ Թիրեոիդային լորձայտուց լինում է բնածին՝ առաջանում է ներարգանդային զարգացման արատների, սիֆիլիսի, վիրուսային հիվանդությունների և հղիության թունավորումների դեպքում, կամ ձեռքբերովի՝ վահանագեղձի վնասումների, սուր և քրոնիկական բորբոքումների դեպքում։ Հիպոթալամո հիպոֆիզային լորձայտուց պայմանավորված է հիպոֆիզի և հիպոթալամուսի ֆունկցիոնալ ու օրգ. փոփոխություններով։ Լորձայտուցի ախտանշաններն են՝ մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի լորձային այտուցը, մաշկի չորությունը, քնկոտությունը, ֆիզիկական և մտավոր ունակությունների անկումը, հիմնական փոխանակության թուլացումը, աղիքային համակարգի թորշոմումը։ Մանկական հասակում ուղեկցվում է գաճաճահասակությամբ, ոսկրացման պրոցեսների, ատամների ծլման դանդաղումով, եղունգների դյուրաբեկությամբ և հոգեկան խանգարումներով։ Բուժումը, վահանագեղձի պատրաստուկներ (թիրեոիդին), տրիյոդթիրոնին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 668 CC-BY-SA-icon-80x15.png