Բերսերկ
Բերսերկ հին նորվ.՝ berserkr | |||
---|---|---|---|
![]() | |||
Ընդհանուր քանակ | |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
Հավատք(ներ) | |||
Բերսերկ (հին նորվ.՝ berserkr), հին գերմանական և հին սկանդինավյան հասարակությունում ռազմիկ՝ իրեն նվիրած Օդին աստծուն: Միջնադարյան սկանդինավյան աղբյուրներում պայքարող հարբած մարդ, որը ոչ մի ցավ կամ վերք չի զգում։ Ճակատամարտից առաջ բերսերկներն իրենց հասցնում էին ծայրահեղ ագրեսիվ մակարդակի, տարբերվում էր բռնությամբ, մեծ ուժով, արագ ռեակցիայով և ցավի հանդեպ անզգայունակությամբ: Նման ռազմիկների մասին, ովքեր կռվել են տարբեր գերմանական ցեղերի շարքերում, հիշատակում են նաև Հին Հռոմի մասին Հռոմեական կայսրության աղբյուրները[1]։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերսերկ անվանումը ծագում է հին նորվեգերեն berserkr բառից, որը նշանակում է կա´մ «արջի մորթի», կա´մ «առանց վերնաշապիկ» (ber արմատը կարող է նշանակել ինչպես «արջ», այնպես էլ՝ «մերկ»: Serkr նշանակում է «մաշկ», «մետաքս» (կտոր)): Անգլերենում berserk նշանակում է «կատաղի, ցասկոտ»:
Հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ հավանական է, որ բերսերկների մասին հին նկարագրությունները փոքր-ինչ չափազանցված են: Այնուամենայնիվ ակնհայտ է, որ նրանք նկարագրվում են որպես կատաղի մարտիկներ, ովքեր կռվում էին վայրի, կատաղի ուժով: Գրավոր աղբյուրներում բերսերկներն առաջին անգամ հիշատակվում են սկալդ Թորբյորն Հորնկլովիի՝ Հաֆրսֆյորդի ճակատամարտում Հարալդ I Գեղավարսի հաղթանակին նվիրված երգում, որը տեղի է ունեցել հավանաբար 872 թվականին:
Սնորրի Ստուրլուսոնը «Երկրի շրջանը» ժողովածուում գրում է.
Հռոմեացի գրող Կոռնելիոս Տակիտոսը գերմանական ցեղերի հասարակական կառուցվածքի մասին «Գերմանիա» աշխատության 31-րդ գլխում գրում է.
Տակիտոսը հիշատակում է ռազմիկների հատուկ դասակարգ, որն անվանում է «Harier»: Այս ռազմիկները կրում էին բերսերկների բոլոր հատկանիշները (Հաֆրսֆյորդի ճակատամարտից 800 տարի առաջ).
Գրականության մեջ բերսերկները հաճախ հանդիպում են զույգերով. երբեմն հիշատակվում է միանգամից 12 բերսերկ: Նրանք հաճախ հանդես են գալիս որպես հին սկանդինավյան կոնունգների թիկնապահներ: Օրինակ, մի սագայում ասվում է, որ դանիացիների արքա Ռոլֆ Կրակին ուներ 12 բերսերկ, ովքեր իր անձնական թիկնապահներն էին:
Խաղաղ կյանքում բերսերկները, որպես կանոն, արագ մարգինալացվում էին և դառնում վտարանդի: Իսլանդական սագաներում նրանք հանդես են գալիս որպես ավազակներ և բռնարարներ, ովքեր վտանգավոր էին հասարակության համար:
Սկանդինավիայում Քրիստոնեության ընդունումից հետո հին հեթանոսական սովորույթներն արգելվեցին, մասնավորապես դա անդրադարձավ կենդանու մորթի կրող ռազմիկներին: Իսլանդիայում 1123 թվականին ընդունված օրենքում ասվում էր. «այն բերսերկը, ում կնկատեն գազազած, կպատժվի 3 տարի աքսորով»: Դրանից հետո բերսերկ-մարտիկների մասին հիշատակումներն անհետ կորան:
Ագրեսիվության արմատներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունի տեսություն, համաձայն որի՝ բերսերկի ագրեսիվությունը բացատրվում է մարտից առաջ հոգեմետ նյութերի ընդունումով, ինչպիսիք են ճանճասպան սունկը[2] կամ ոգելից խմիչքի մեծ քանակությունը[3]: Այս տեսակետը համարվում է առավել տարածված, բայց նշվում են նաև այլ հնարավոր պատճառներ, ինչպիսիք են հիստերիան, էպիլեպսիան, հոգեկան հիվանդությունները և ժառանգականությունը[4]:
Իսկապես գոյություն ունեցած և առասպելական բերսերկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստարկադռուս.՝ (սկանդինավյան դիցաբանությունում լեգենդար հերոս)
- Անգրիմ՝ Ստարկադի որդին («Երկրի շուրջը» ժողովածուռուս.՝ )[5]
- Էգիլ Սկալագրիմսոնռուս.՝
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ընձառյուծի միությունռուս.՝ մարդ-ընձառյուծներ, աֆրիկյան ռազմիկների գաղտնի միություն, ովքեր գործում էին սերիական ծիսական դաժան սպանություններ:
- Ամերիկյան հովազ-մարտիկներռուս.՝ ացտեկների բանակի էլիտար ստորաբաժանում, ովքեր մարտի ժամանակ կրում էին ամերիկյան հովազի մորթի:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Берсеркер // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.ռուս.՝
- Акунов В. В. Берсерки. Воины-медведи древнего Севера. — М.: Вече, 2014. — 320 с.: ил. — Серия «History Files».
- Либерман А. С. Германисты в атаке на берсерков // Древнейшие государства Восточной Европы — 2003. — М.: Издательская фирма «Восточная литература» РАН, 2005
- Косарев В. А. Гнев Геракла // Классическая филология на современном этапе. Сб. научных. трудов. — М., 1996. — С. 92-100 (сопоставление мифа о бешенстве Геракла и боевого неистовства берсерков)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ցիցերոն, Pharsalia 1.255-256: vidimus - - cursumque furoris | Teutonici. [Furor Teutonicus- «Տևտոնական ցասում» լատինական թևավոր խոսքի մասին
- ↑ Howard D. Fabing. «On Going Berserk: A Neurochemical Inquiry.» Scientific Monthly. 83 [Nov. 1956] p. 232
- ↑ Robert Wernick. The Vikings. Alexandria VA: Time-Life Books. 1979. p. 285
- ↑ ↑ Peter G. Foote and David m. Wilson. The Viking Achievement. London: Sidgewick & Jackson. 1970. p. 285.
- ↑ Берсеркер // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բերսերկ կատեգորիայում։ |
|