Յան Վիլդենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Վիլդենս
հոլ.՝ Jan Wildens
Ծնվել է1585 կամ 1586
ԾննդավայրԱնտվերպեն, Նիդերլանդներ
Վախճանվել է16 հոկտեմբեր, 1653
Մահվան վայրԱնտվերպեն
ՔաղաքացիությունՀաբսբուրգյան Նիդերլանդներ
ՄասնագիտությունՆկարիչ
Ոճբարոկկո
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներView of Antwerp?
ԱշակերտներHendrick van Balen the Younger?
ԱնդամակցությունԱնտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
ԱմուսինMaria Stappaert?
 Jan Wildens Վիքիպահեստում

Յան Վիլդենս, (1586[4][2][5][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ - հոկտեմբերի 16, 1653(1653-10-16)[1][2][3][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[6]), ֆլամանդացի բնանկարիչ, գրաֆիկական նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Վիլդենսը ծնվել է 1585 թվականին (հնարավոր է 1586 թվականին) Անտվերպենում։ Նա Հենրի Վիլդենսի և Մագդալենա Վոսբերգենի որդին է։ Նրա հայրը վաղ է մահացել, իսկ մայրը ամուսնացել է Կորնելիս Կոկաի հետ։ Մագդալենայի և Կորնելիսի դուստր Սյուզանը Կոկը 1617 թվականին ամուսնացել է Կորնելիս դե Վոսի հետ։ Կորնելիս դե Վոսը Պաուլ դե Վոսի եղբայրն էր, իսկ Կորնելիսի և Պաուլի քույրը ամուսնացած էր Ֆրանս Սենայդերսի հետ, այնպես որ Յանը մանկությունից շրջապատված էր արվեստագետներով։

Տասը տարեկան հասակում Յանին կրթության են ուղարկում Պիտեր Վերխյուլստի մոտ որպես աշակերտ-ենթավարպետ (այս վարպետի նկարները շատ քիչ են հայտնի, հնարավոր է չեն պահպանվել)։ 1604 թվականին Յանը դարձավ Սուրբ Ղուկասի Գիլդիայի նկարիչների վարպետ։ 1613 թվականին Յան Վիլդենսը գնաց Իտալիա, իսկ հետո, 1614 թվականին հրատարակեց տասներկու ամիսներին նվիրված գեղանկարներ։ Անտվերպեն վերադառնալուց հետո հաճախ է համագործակցել Ռուբենսի արհեստանոցի հետ։ Վիլդենսը հայտնի է դարձել «Ռուբենսի վրձինները» դիմանկարով, որ հավանաբար նկարել է Ռուբենսի արհեստանոցում 1616 կամ 1617 թվականներին[7]։ Վիլդենսը պատասխանատու էր գոբելենների հետին պլանի դեկորացիաների, Դեթզիու Մուսու և Ռուբենսի պատմական նկարների համար, այդ թվում «Լեվկիպպի դստեր բռամնաբարութունը», «Սամսոնը և առյուծը», «Սիմոն և Իֆիգենիյան» և «Դիանան և նրա նիմֆերները գնում են որսի»։ 1619 թվականին Յան Վիլդենսն ամուսնացել է Մարիա Ստեփպերտի հետ, նրանց ամուսնության վկան եղել է Ռուբենսը։ Հետագայում Ռուբենսն ամուսնացել է Մարիայի քրոջ դստեր Ելենա Ֆուրմանի հետ։ Մարիա Ստեփպտերը և Յան Վիլդենսը ունեցել են երկու որդի։ Յան Բատիստա (1620-1637) և Երեմիան (1621-1653)։ Նրանք երկուսն էլ նկարիչ են դարձել։ Մարիան մահացել է 1624 թվականին։ 1620 թվականից Յանը դադարել է համագործակցել Ռուբենսի արհեստանոցի հետ և սկսել է զբաղվել բնապատկերներ նկարելով։ Այդ ընթացքում շատ պարզ երևում է Ռուբենսի ոճը Վիլդենսի վրա՝ նա ստեղծագործության վրա ցույց է տալիս ընդհանուր դեկորատիվ մոտեցում։

Յան Վիլդենս և Ռուբենսը մինչև Ռուբենսի մահը մնացին ընկերներ (1640)։ Յանը եղել է Ռուբենսի ամենահոգեհարազատ մարդը։

Աշխատանքը այլ նկարիչների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Ռուբենսից Վիլդենսն աշխատել է հետևյալ նկարիչների հետ .

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
  4. Public Catalogue Foundation — 2003.
  5. ECARTICO
  6. 6,0 6,1 Union List of Artist Names — 2017.
  7. Wildens biography(չաշխատող հղում), Хоубракен(չաշխատող հղում), De groote schouburgh der Nederlantsche konstschilders en schilderessen (1718), Цифровая библиотека голландской литературы