Ջրարջանման շուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ենոտանման շուն
Ջրարջանման շուն
Ենոտանման շներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Ենոտանման շներ
Ենթատեսակ Ենոտանման շուն
Լատիներեն անվանում
Nyctereutes procyonoides
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ենոտանման շունը (Nyctereutes procyonoides), գիշատիչների կարգի, շնազգիների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը 65—80 սմ է, պոչինը՝ 25 սմ։ Երկար, կոշտ քստամազե և խիտ աղվամազե մորթին շիկագորշից մուգ գորշ է։ Տարածված է Հարավ-Արևելյան Ասիայում (Ճապոնիա, Չինաստան, Կորեա), նախկին ՍՍՀՄ Մերձամուրյան շրջաններում, Ուսուրական երկրամասում։ Իր անվանումը ստացել է ենոտաշանը արտաքնապես շատ նման լինելու շնորհիվ, սակայն երկու կենդանիները բոլորովին տարբեր են։

Արտաքին բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենոտանման շան գանգի կառուցվածքը

Ենոտանման շունը արտաքնապես նմանություն ունի հարավամերիկյան աղվեսներին, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք չեն մտնում նույն ենթաընտանիքի մեջ։

Կենդանին ունի փոքր և երկարացած գանգ։ Գանգի սրությունը վկայում է կենդանու տեսակի հազարամյակներ գոյություն ունենալու մասին։ Ատամները շատ ամուր չեն և ժանիքները առանձնապես երկար չեն, քանի որ կենդանին մսակեր չէ, այլ ամենակեր է։

Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենոտանման շները ունեն 45-71 սմ մարմնի երկարություն և 12-18 սմ պոչի երկարություն։ Պոչը բավականին կարճ է և կազմում է մարմնի 1/3–ը և կենդանու կանգնած լինելու դիրքում չի դիպչում գետնին։ Ունեն կարճ ականջներ։ Մարմնի քաշը փոփոխական է և կախված է տարվա եղանակից։ Մարտ ամսին այն մոտ 3 կգ է, իսկ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կարող է հասնել մինչև 7 կգ։

Մորթին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային մորթին շատ տաք և հաստ է և կենդանուն պաշտպանում է ցուրտ եղանակից։ Աղվամազերը շատ խիտ և փափուկ են, իսկ քսամազերը կոշտ են և ըստ տարվա եղանակի կարող են փոխել գույնը։ Սովորաբար արմատից դուրս եկող մասը դեղնավուն է, իսկ ծայրը մուգ շագանակագույն կամ սև։ Պոչը ավելի մուգ է։ Դեմքի մասերը կարճ են, իսկ այտերի մազերը՝ երկար։ Ամառը մորթին ստանում է կարմրավուն երանգ։

Պահվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենոտանման շուն

Ձմեռում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենոտանման շան ձագուկ

Ենոտանման շունը շնազգիների միակ ներկայացուցիչն է, ով ամեն տարի ձմեռում է։ Մարմնի յուղայնությունը այդ ընթացքում նվազում է 18-23 տոկոսով և սովորաբար այդ պայմաններում շատ դժվար է կենդանի մնալ։ Որոշ տեղերում այս կենդանիները ձմեռում են կարճ ժամանակով՝ ամենացուրտ օրերի ընթացքում։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

02014. Animals of Bieszczady.JPG

Սովորաբար ենոտանման շների բազմացումը սկսում է փետրվար-ապրիլ ամիսներին։ Բնական պայմաններում ապրող կենդանիները իրենց զույգին չեն փոխում կյանքի ընթացքում, սակայն մարդկանց հսկողության տակ ապրող արուները կարող են կարճ ժամանակում մի քանի էգերի հետ զուգավորվել։ Բազմացման ժամանակ արուների միջև տեղի են ունենում հզորությունը ի ցույց դնելու կռիվներ՝ էգին տիրանալու համար։ Էգերի հղիությունը տևում է մոտ 61-70 օր և ծնվում են վեցից յոթ ձագուկներ, սակայն երբեմն գրանցվում են մինչև 16 ձագուկ ունենալու դեպքեր։ Ձագերին հոգ տանելու և մեծացնելու հարցում արուների դերը շատ մեծ է։ Առանց արուի մեծացող ձագերի կյանքը ավելի կարճ է տևում։ Ծնվելուց հետո ձագերը կշռում են մոտ 110 գրամ, նրանք բոլորովին կույր են և աչքերը բացվում են 10 օրական հասակում։ Առաջին ատամները դուրս են գալիս 14-16 օրականում։ Երկու շաբաթական հասակում ձագերի մորթին բացանում է և միայն դեմքի հատվածի մազերն են մուգ մնում։ Մայրը ձագերին կերակրում է մինչև 60 օրական հասակը։ Ձագերը լիովին հասունանում են 4,5 ամսականում, իսկ սեռապես հասունանում են 8-10 ամսականում։ Ծննդից մի քանի ամիս հետո նրանք լքում են ծնողներին և ապրում են ինքնուրույն կյանքով։ Բնական պայմաններում ապրող կենդանիները ապրում են մոտ 6-7 տարի, իսկ մարդկանց հսկողության տակ ապրողները՝ 11 տարի։

Ձայնային ազդանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն շնագիների մյուս ներկայացուցիչների, ենոտանման շները չեն հաչում և հաչոցի նման ձայներ չեն արձակում։ Նրանց արձակած հիմնական ձայնը գռմռոցն է։ Ձայնային ազդանշանները կախված են նաև կենդանում տրամադրությունից և ֆիզիկական վիճակից։ Քաղցի, միայնության, մոլորության ժամանակ նրանք մլավոցին նմանվող ձայներ են հանում։ Էգերի համար կռվող արուները գռմռում են և կարճ ճիչեր են արձակում։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենոտանման շները ամենակեր են։ Նրանց սննդի մասն են կազմում մանր կրծողները թռչունները, սողունները, երկկենցաղները, միջատները և այլն։ Երկկենցաղներից նրանք սնվում են հիմնականում գորտերով, որոնք երբեմն կարող են ունենալ մահացու թույն պարունակող մաշկ, սակայն ենոտանման շների օրգանիզմում գոյություն ունի դրանց դեմ պայքարող հակաթույն։ Այս կենդանիները երբեմն որսում են նաև ձկներին։ Բացի կենդանական սննդից ենոտանման շների սննդի կարևոր մասն է կազմում նաև բուսական սնունդը՝ բազմապիսի հատապտուղներ, կանաչեղեն և այլն։ Ճապոնիայում այս կենդանիները իրենց կեռ ճանկերի շնորհիվ կարողանում են ծառեր մագլցել՝ հատապտուղներով սնվելու նպատակով։

Ենոտանման շների սննդակարգը կարող է փոխվել ըստ տարվա եղանակի՝ ձմռան և գարնան ամիսներին նրանք հիմանականում սնվում են կենդանական սննդով, իսկ ամռանը՝ բուսական։

Թշնամիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենոտանման շան հետք

Հիմնական թշնամիները գայլերն են։ Ռուսաստանում մահացած ենոտանման շների 64 տոկոսի պատճառը գայլերի հարձակումներն են։ Կենդանիների մեկ այլ թշնամի են համարվում սովորական աղվեսները, որոնք մեծ մասամբ սպանում են ենոտանման շների ձագերին։ Թշնամիների շարքին են դասվում նաև գիշատիչ թռչունները, որոնք երբեմն կարող են նույնիսկ սնվել ենոտանման շներով։

Հիվանդությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենոտանման շների մոտ հանդիպող ամենատարածված հիվանդություններից են՝ տարբեր տեսակի պարազիտներ, կատաղություն, շնազգիների հոգեկան խանգարում և այլն։ Սովետական Միության տարածքում ապրող կենդանիների մոտ ժամանակին հայտնաբերվել է նաև պարատիֆ, թոքախտ և սիբիրախտ։ Ի տարբերություն աղվեսների, որոնք քոսից կարող են մահանալ, այս հիվանդությունը ենոտանման շների համար մահացու չէ։

Վտանգները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենոտանման շներին սպառնող ամենակարևոր վտանգների մեջ են մտնում որոսորդությունը և մորթու օգտագործումը։ Տասնյակ հազարավոր կենդանիներ տարբեր երկրներում տարեկան սպանվում են որսորդների կողմից։ Շատ ժամանակ որսորդները օգտագործում են հատուկ վարժված շներ այս կենդանիներին որսալու նպատակով։ Որսորդության պատճառով ենոտանման շների քանակությունը լուրջ կորուստներ է ունենում։

Մեկ այլ մեծ վտանգ է ներկայացնում մորթու առևտուրը, որի պատճառով տարեկան սպանվում են մոտ 4 միլլիոն ենոտանման շներ։ Միայն Չինաստանում ամեն տարի մորթու համար սպանվում է մոտ 15 միլլիոն ենոտանման շուն։ Կենդանիներին բռնում են թակարդների օգնությամբ կամ հատուկ բուծում են գործարանում՝ հետագայում սպանելու նպատակով։ Նրանց սպանում են էլեկտրական ցնցմամբ կամ ուղղակի շշմեցնում են, և դեռ կենդանի վիճակում գտնվող ենոտանման շան մորթին հանում են վրայից։

Շատ երկրներում վաճառվող ենոտանման շների մորթիների պիտակների վրա գրված է, որ դրանք բնական չեն՝ սպառողին խաբելու նպատակով։

Տարատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

N. p. ussuriensis
N. p. koreensis

Գոյություն ունի ենոտանման շան հինգ տարատեսակ՝

  • Nyctereutes procyonoides koreensis (Կորեա)
  • Nyctereutes procyonoides orestes (Չինաստան)
  • Nyctereutes procyonoides ussuriensis (Ռուսաստան, հյուսիսարևելյան Չինաստան, Կորեա և Եվրոպա)
  • Nyctereures procyonoides viverrinus (Ճապոնիա)
  • Nyctereutes procyonodes procyonoides (Ասիա)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]