Սև տուն (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև տուն
անգլ.՝ Black House
ՀեղինակՍթիվեն Քինգ և Փիթեր Սթրաուբ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսարսափ և թրիլեր
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2001
Նկարագրում էՎիսկոնսին
ՆախորդԹալիսմանը
Երկիր ԱՄՆ
OCLC319882912

«Սև տուն» (անգլ.՝ Black House), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի և Փիթեր Ստրաուբի սարսափ վեպ։ Հրատարակվել է 2001 թվականին, նույն թվականին էլ դարձել «Բրեմ Ստոկերի պարգևի» թեկնածու[1]։ Հանդիսանում է «Թալիսմանի» շարունակությունը, որը հրատարակվել էր 1984 թվականին։

Տվյալ գիրքը, ինչպես և Քինգի այլ ստեղծագորությունները, սերտորեն կապված է «Մուգ աշտարակը» շարքի հետ։

Կրճատ բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաժան սպանությունների շարքը ցնցում է Վիսկոնսինի Ֆրենչ-Լենդինգ փոքրիկ քաղաքը։ Մարդասպանին, ում ձեռքից մահացել են մի քանի փոքրիկ երեխաներ, սերիական մարդասպան և մանյակ Ալբերտ Ֆիշին նմանակելու համար բնակիչները «Ձկնորս» են կոչում։ Ինչպես Ֆիշը, Ֆրենչ-Լենդինգի մարդասպանը երեխաներին սպանելուց հետո նրանց օգտագործում էր կաննիբալիզմի համար։ Վեպի սկզբում երկու սպանություն արդեն կատարվել էին։ Հանցանքների ոճը և ոստիկանության գործը բացահայտելու անկարողությունը, զանգվածային լրատվամիջոցները կրակի մեջ յուղ լցնելը հասարակության շրջանակներում օրեցօր ահագնացող տագնապ էին սերմանում։

«Թալիսմանի» գործողություններից հետո Ջեկ Սոյերը խեղդում է մանուկ հասակում թալիսմանի հետևից ընկնելու իր հիշողությունները և արկածները, սակայն դրանք շարունակում են ազդել նրա վրա անգամ մոռացության մատնվելուց հետո։ Ջեկը մեծանում է, որպեսզի Լոս Անջելեսի ոստիկանությունում ստանա լեյտենանտի պաշտոն, ինչի արդյունքում իր հմտությունները և գերբնակական տաղանդը օգնում են նրան ստեղծել ցնցող հեղինակություն։ Շուտով՝ Սանտա Մոնիկայի մարդասպանությունը բացահայտելուց հետո նա անցնում է թոշակի։

Տեղական ինքնակառավարման մարմինները Ջեկ Սոյերին անօգուտ համոզում էին գործը վերցնել իր ձեռքը, սակայն մարդասպանին ևս մեկ երեխայի զոհ գնալը թույլ չի տալիս Ջեկին անտարբեր և անմասնակից մնալ։ Նա սկսում է համագործակցել Լենդինգի ֆրանսիական ոստիկանության հետ՝ մարդասպանին ձերբակալելու նպատակով։ Նրան շուտով պարզ է դռնում, որ «Ձկնորսը» պարզապես հասարակ մարդասպան չի։ Նա հանդիսանում է «Կարմիր արքայի» գործակալը, ում գլխավոր նպատակակը Մուգ աշտարակի ոչնչացումն է։ «Ձկնորսին» հանձնարարված էր գտնել երեխաներ, ովքեր կարող են Կործանարարներ դառնալ։ Չորրորդ զոհ Տայլեր Մարշալլը հանդիսանում է ամենահզոր Կործանարարնեից մեկը, որ երբևէ եղել են, և նա կարող է լինել այն ամենը, ինչ անհրաժեշտ է «Կարմիր արքային» աշտարակի մնացորդները ոչնչացնելու և բոլոր աշխարհներին վերջ տալու համար։ Այսպիսով Ջեկ Սոյերը ոչ միայն Լենդինգ քաղաքի, այլև ողջ աշխարհի փրկության վերջին հույսն է։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեկ Սոյեր — 12-ամյա տղա, ով «Թալիսմանը» վեպում Հովիտներում ունեցել է անհավատալի արկածներ։ Այժմ պաշտոնաթող խուզարկու, ով անցնում է Ձկնորսի գործի հետաքննությանը։ Ֆրենչ-Լենդինգ քաղաք առաջին անգամ գալիս է Տորնբերգ Կինդելինգի գործի առթիվ։ Տեղի ոստիակնների կողմից ստանում է «Հոլիվուդ» մականունը։
  • Դեյլ Գիլբերտսոն — Ֆրենչ-Լենդինգ քաղաքի ոստիակնապետ, ում ուսերին է ընկնում մարդասպանի բացահայտման և ձերբակալման խնդիրն ու զանգվածային լրատվամիջոցների սուր քննադատությունը։
  • Հենրի Լայդեն — տեղի ռադիոյի կույր դիջեյ, Դեյլ Գիլբերտսոնի հորեղբայրը։ Հայտնի է Ջորջ Ռետբան, Սիմֆոնիկ Ստեն, Վիսկոմսինյան առնետ, Հենտի Շեյկ ստեղծագործական կեղծանուններով։ Մտերմանում է Ջեկի հետ և վերջինիս օգնում հետաքննության հարցում։
  • Տայլեր Մարշալլ — իննամյա տղա, Ֆրեդ և Ջուդի Մարշալլների որդին։ Դառնում է Ձկնորսի չորրորդ զոհը։ Սակայն վերջինս չի շտապում Տայլերի սպանության հարցում, այլ փակի տակ է պահում «Սև տան» մեջ՝ նրան պահելով հատուկ առաքելության համար։
  • Ուենդելլ Գրին — «Հյուսիսային Վիսկոնսինի ամենահայտնի լրագրողը», ով մարդասպանին տվել է Ձկնորս մականունը։ Սակայն քննադատում է Ֆրենչ-Լենդինգի ոստիկանությանը՝ նրանց մեղադրելով իրենց պարտականությունները կատարելու անկարողության մեջ։ Շատ անփույթ և եսասեր անձ է, միշտ խանգարում է Ջեկին՝ ցանկանալով սենսացիոն ռեպորտաժ պատրաստել։
  • Չարլզ Բերնսայդ (Կարլ Բիրցտոուն) — ծերուկ, ով ապրում է ծերանոցում։ Ունի գերբնական ունակություններ։
  • Ֆրեդ Մարշալլ - Ջուդիի ամուսինը և Տայլերի հայրը։
  • Ջուդի Մարշալլ - Ֆրեդի կինը և Տայլերի մայրը։ Ունի գերբնական ունակություններ։
  • Պարկուս (նույն ինքը Սպիդի Պարկերը և Սպիդի Օպպոպանակսը) - Ջեկի ընկերը։ "Թալիսմանի" գործողությունների մասնակից։
  • Պարոն Մանշան - Կարմիր արքայի աջ ձեռքը։
  • Գոռգ - ագռավ, պարոն Մանշանի ծառա։
  • Սոֆի - Հովիտներում ապրող Ջեկի սիրեցյալը։
  • Վանդա Կինդերլինգ - Տորնբերգ Կինդերլինգի կինը, ով ատում է Ջեկին նրա համար, որ նա իր ամուսնուն բանտ է գցել։ Գրքի վերջում Ջեկին մահացու վնասվածք է հասցնում, որի պատճառով նա մշտական բնակություն է հաստատում Հովիտներ։
  • Էմի Սեն-Պյեր - Ձկնորսի առաջին զոհը։
  • Ջոնի Իրկենխեմ - Ձկնորսի երկրորդ զոհը։
  • Իռմա Ֆրենո - Ձկնորսի երրորդ զոհը։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրենչ-Լենդինգ քաղաքը հորինված քաղաք է, ում երկվորյակը իրականության մեջ ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Տրեմպիլո քաղաքն է։
  • Ձկնորսի թողած նամակը, որը գտնվում է ահավոր «նվերով» զամբյուղի մեջ, հղում է հանդիսանում Jack the Ripper-ի «Նամակ դժոխքից» ստեղծագործությանը և Ալբերտ Ֆիշի մորը թողած նամակին, ինչի մասին հստակորեն ասվում է գրքում։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2001 Award Winners & Nominees». Worlds Without End. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.