Կոլորադոյի երեխան
Կոլորադոյի երեխան անգլ.՝ The Colorado Kid | |
---|---|
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | քրեական վեպ և միստիկական գրականություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կազմի հեղինակ | Glen Orbik? |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Hard Case Crime |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբերի 4, 2005 |
«Կոլորադոյի երեխան» (անգլ.՝ The Colorado Kid), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի դետեկտիվ վեպը, որը հրատարակվել է 2005 թվականին: Ռուսերեն լեզվով չի թարգմանվել շուրջ 9 տարի՝ հաշված ամերիկյան առաջին հրատակումից, համացանցում հասանելի էին Ս. Դումակովի և Օ. Կուլիկովայի թարգմանությունները: 2015 թվականին ԱՍՏ հրատարակչության կողմից հրատարակվեց Վ. Վեբերի թարգմանությամբ վեպը՝ մոտ երեսուն հազար տիրաժով[1]:
Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս կարճ վեպը (բնօրինակը 179 էջ) հրատարակվել է, Hard Case Crime հրատարակչության կողմից փոքր ֆորմատով և փափուկ կազմով: 2007 թվականին վեպը նորից հրատարակվել է կոշտ կազմով PS Publishing հրատարակչության կողմից սահմանափակ քանակով՝ ձևավորման երեք տարբեր տարբերակներով, և երեք տարբեր նկարիչների պատկերազարդումներով. Էդվարդ Միլլերի, Ջ. Կ. Պոտտերի և Գլեննա Չադբորնի[2]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1980 թվականի վաղ ապրելյան առավոտյան Մեն նահանգի կղզիներից մեկի ափին երկու դեռահասներ հայտնաբերում են դիակ: Դիակը հենած էր աղբարկղին, որի վրա չկար բռնության ոչ մի նշան: Մահվան պատճառ համարվել էր շնչահեղձությունը, քանի-որ մահացածի կոկորդից հանված էր մսի մեծ կտոր: Դրա հետ մեկտեղ նրա հագուստի գրպաններում չկար ոչ մի փաստաթուղթ, միայն ծխախոտի լի տուփ, 17 դոլար, մի քանի ցենտ և միակ ռուսական սովետական մետաղադրամ:
Մեկ տարուց ավել էր անցել այն ժամանակվանից, երբ տուժածը ճանաչվել էր: Պարզվեց նա ոմն Ջեյմս Կոգանն է Կոլորադո նահանգի Նեդերլանդ քաղաքից: Վերջին անգամ նրան տեսել են այնտեղ կղզում հայտնվելուց հինգ ու կես ժամ առաջ, որտեղ էլ նրան գտել էին մահացած հաջորդ առավոտյան, չնայած ոչ-ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է Կոգանը կարողացել հաղթահարել այդքան ժամանակում երկրի կեսը. Կոլորադոյից՝ Մեն:
Վեպի գործողությունները սկսվում են, երբ քսանհինգ տարի հետո երիտասարդ լրագրող Ստեֆանի Մակկենը, ով աշխատում էր տեղական թերթում, զրուցում է այդ թերթի վետերանների հետ. 65 տարեկան Դեյվ Բոուի և 90 տարեկան Վինս Տիգի հետ, ովքեր էլ նրան պատմում են այդ տարօրինակ պատմությունը:
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
SyFy ամերիկյան ալիքը 2010 թվականի հուլիսի 19-ին սկսել էր «Հեյվեն» հեռուստասերիալի ցուցադրությունը՝ «Կոլորադոյի երեխան» վեպի հիման վրա[3]:
Ակնարկներ իրական դեպքերին[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքի որոշ դրվագներ կարող էին վերցված լինել իրական դեպքից, որը տեղի է ունեցել 1948 թվականի դեկտեմբերի 1-ին Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում, որի ափին էլ Սոմերտոնը վաղ առավոտյան առանց փաստաթղթերի, անհայտ տղամարդու դի էր գտել: 1948 թվականից սկսած մինչև այսօր անձի ինքնությունը պարզելու փորձելը ոչ մի բանի չեն հանգեցրել, մահվան կոնկրետ պատճառը նույնպես մինչև այսօր չի պարզվել:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սթիվեն Քինգ: Կոլորադոյի երեխան. (վեպ) / Սթիվեն Քինգ; (թարգմ. անգլ. Վ. Վեբերը.) — Մոսկվա: ԱՍՏ, 2015. — 192 էջ — (Մուգ աշտարակ). — ISBN 978-5-17-086481-2.
- ↑ «PS Publishing's Colorado Kid page»։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 19, 2007-ին։ Վերցված է 2007-10-21
- ↑ Haven | Syfy