Գիշերային հերթափոխ (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշերային հերթափոխ
անգլ.՝ Night Shift
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակպատմվածքների ժողովածու
Ժանրսարսափ և պատմվածք
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչDoubleday
Հրատարակման տարեթիվ1978
 Night Shift (short story collection) Վիքիպահեստում

«Գիշերային հերթափոխ» (անգլ.՝ Night Shift), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի պատմվածաշար[1], որը կազմված է 20 պատմվածքներից՝ տպագրված 1978 թվականին։ Գիրքը Balrog-ի կողմից արժանացվել է լավագույն շարքի պարգևին, իսկ 1979 թվականին նոմինացվել է Locus և World Fantasy մրցանակներին[2]։ Քինգի հանրահայտ աշխատություններից շատերը ներգրավվել էին այս շարքի մեջ։

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Անգլերեն անվանում Տարի Առաջին հրատարակություն
1 «Երուսաղեմ բնակավայր» Jerusalem’s Lot 1978 թվական այստեղ
2 «Գիշերային հերթափոխ» Graveyard Shift 1970 թվական Cavalier (1970 հոկտեմբեր)
3 «Գիշերային ալեբախություն» Night Surf 1969 թվական Ubris (1969 գարուն)
4 «Ուրիշի աչքերով» I Am the Doorway 1971 թվական Cavalier (1971 մարտ)
5 «Մսաղաց» The Mangler 1972 թվական Cavalier (1972 դեկտեմբեր)
6 «Բուկիմեն» The Boogeyman 1973 թվական Cavalier (1973 մարտ)
7 «Մոխրագույն նյութ» Gray Matter 1973 թվական Cavalier (1973 հոկտեմբեր)
8 «Կռվի դաշտ» Battleground 1972 թվական Cavalier (1972 սեպտեմբեր)
9 «Բեռնատարներ» Trucks 1973 թվական Cavalier (1973 հունիս)
10 «Երբեմն նրանք վերադառնում են» Sometimes They Come Back 1974 թվական Cavalier (1974 մարտ)
11 «Ելակի գարուն» Strawberry Spring 1968 թվական Ubris (1968 աշուն)
12 «Քիվ» The Ledge 1976 թվական Penthouse (1976 հուլիս)
13 «Խոտհունձ» The Lawnmower Man 1975 թվական Cavalier (1975 մայիս)
14 ««Թողեք ծխելը» կազմակերպություն» Quitters, Inc. 1978 թվական այստեղ
15 «Ես գիտեմ, թե ինչ է քեզ պետք» I Know What You Need 1976 թվական Cosmopolitan (1976 սեպտեմբեր)
16 «Եգիպտացորենի երեխաները» Children of the Corn 1977 թվական Penthouse (1977 մարտ)
17 «Վերջին աստիճանը» The Last Rung on the Ladder 1978 թվական այստեղ
18 «Տղամարդ, ով սիրում էր ծաղիկներ» The Man Who Loved Flowers 1977 թվական Gallery (1977 օգոստոս)
19 «Ճանապարհներից մեկը» One of the Road 1977 թվական Maine (1977 մարտ-ապրիլ)
20 «Կինը սենյակում» The Woman in the Room 1978 թվական այստեղ

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բուհիմեն» կարճամետրաժ ֆիլմ, էկրանավորվել է նույնանուն պատմվածքի հիմքով։
  • «Ագռավի առաքյալները» 1983 թվականին «Եգիպտացորենի երեխաները» սյուժեով նկարահանված ֆիլմ։
  • «Կինը սենյակում» 1983 թվականին նկարահանված կարճամետրաժ ֆիլմ (ռեժիսոր՝ Ֆրենկ Դարաբոնտ
  • «Եգիպտացորենի երեխաները» 1984 թվականին էկրանացված ֆիլմ, որն ունի յոթ շարունակություն և մեկ վերանկարահում, հանդիսանում է նույնանուն պատմվածքի ադապտացում։
  • «Կատվի աչք» 1985 թվականի երեք նովելներից կազմված ֆիլմ, որի առաջին և երրորդ մասերը ««Թողեք ծխելը» կազմակերպություն» և «Քիվ» նովելների էկրանավորումներն են։
  • «Առավելագույն արագացումը» 1986 թվականի ֆիլմ, որը ներկայացնում է «Բեռնատարներ» պատմվածքը, ռեժիսորը Սթիվեն Քինգն էր:.
  • «Գիշերային հերթափոխ» (հայտնի նաև «Գերեզմանոցային հերթափոխ» անունով) 1990 թվականի ֆիլմ, նույնանուն պատմվածքի էկրանավորում։
  • «Երբեմն նրանք վերադառնում են» 1991 թվականի ֆիլմ, նույնանուն պատմվածքի էկրանավորում։
  • «Խոտհունձը» 192 թվականի ֆիլմ, սակայն ոչ մի ընդհանուր բան չունի նույնանուն պատմվածքի հետ։
  • «Ճխլողը» 1994 թվականի ֆիլմ, «Մսաղաց» պատմվածքի էկրանավորում։
  • «Տարածք 51» 1997 թվականի ֆիլմ, «Բեռնատարների» էկրանավորում, «Առավելագույն արագացումը» ֆիլմի վերանկարահում։
  • «Գիշերային մղձավանջներ և ֆանտաստիկ տեսիլքներ» վեպի սյուժեով նկարահանված նույնանուն հեռուստասերիալի 1-ին սերիան «Կռվի դաշտի» էկրանավորումն է։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիրքը հրատարակվել է «Փայլատակումից» հետո և հանդիսանում էր հեղինակի հինգերորդ տպագրված աշխատությունը։ Պատմվածաշարի 20 ստեղծագործություններից 9-ն առաջին անգամ հրատարակվել են 1970-1975 թվականներին Cavalier Magazine ամսագրի տարբեր համարներում, իսկ մյուսները հրատարակվել են Penthouse, Cosmopolitan, Gallery, Ubris և Maine ամսագրերում։ Առաջին անգամ պատմվածաշարում հայտնվում են «Երուսաղեմ բնակավայրը», «Վերջին աստիճանը», «Կինը սենյակում» ստեղծագործությունները։
  • Գրքի նախախոսքը գրվել է Քինգի սիրելի գրող Ջոն ՄակԴոնալդի կողմից։
  • Այս գրքում գրողն առաջին անգամ օգտագործում է նախաբան։ Այն գրված է ընկերական, եղբայրական ոճով.
Եկեք խոսենք։ Դուք և ես։ Եկեք խոսենք վախի մասին...
  • «Ճանապարհներից մեկը» պատմվածքի գործողությունները զարգանում են «Սալեմի վիճակ» վեպի աշխարհում՝ Ջերուսալեմս-Լոտ քաղաքի հարևանությամբ, որը լցված է վամպիրներով։
  • Հնդկացի ռեժիսոր Անուրարա Կաշյապան ««Թողեք ծխելը» կազմակերպություն» հիմքի վրա նկարահանել է ֆիլմ։
  • «Բեռնատարներ» պատմվածքը էկրանարկել է հենց ինքը Սթիվեն Քինգը։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Graveyard Shift». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. «Night Shift». Isfdb.org.