Աղջիկ, որը սիրում էր Թոմ Գորդոնին
Աղջիկ, որը սիրում էր Թոմ Գորդոնին անգլ.՝ The Girl Who Loved Tom Gordon | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | սարսափ վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Charles Scribner's Sons |
Հրատարակման տարեթիվ | ապրիլի 6, 1999 |
ԳՄՍՀ | 84-01-32837-3 |
OCLC | 44542384 և 433610566 |
«Աղջիկ, որը սիրում էր Թոմ Գորդոնին» (անգլ.՝ The Girl Who Loved Tom Gordon), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը, որը հրատարակվել է 1999 թվականին:
Այս վեպում ֆանտաստիկան գրեթե բացակայում է, իսկ այն մանրուքները, որոնք կարելի է համարել գերբնական, բացատրվում են նրանով, որ գլխավոր հերոսուհին շոկից և սովից առաջացած թեթև հոգեկան խանգարում ունի:
Գործողությունները, ինչպես Քինգի շատ ստեղծագործություններում, սկսվում են իր հայրենի Մեն նահանգում, իսկ այնուհետև տեղափոխվում Նոր-Հեմփշիր:
Սթիվեն Քինգն աշխատությունն ավարտել է 1998 թվականի փետրվարի 1-ին Ֆլորիդայի Գոնգբոուտ Կի քաղաքում:
Գրքում մեծ տեղ է տրվել բեյսբոլին: Գլուխները կոչվում են իննինգներ (բեյսբոլի խաղի մասեր՝ մեկից մինչև ինը), նախախոսքը կոչվում է «Մարզում», իսկ վերջաբանը՝ «Խաղից հետո»: Բեյսբոլիստ Թոմ Գորդոնն իրականում գոյություն ունի, սակայն վեպում ոչ մի տեղ չի հիշատակվում, որ նա սևամորթ է:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմությունը սկսվում է ընտանիքի ճանապարհորդությամբ, որի ընթացքում Տրիշայի եղբայր Փիթը անընդհատ վիճում է մոր հետ հորից բաժանման և այլ թեմաներով: Տրիշան հեռանում է, որ չլսի նրանց, և չի կարողանում գտնել ընտանիքը արահետով թափառելուց ու հանգիստ որոնելուց հետո: Նա սայթաքում է և գլորվում զարիթափ ամբարտակով և վերջնականապես մոլորվում՝ անտառի խորքերն ուղղվելով: Նա իր մոտ ուներ մի շիշ ջուր, եփած հավկիթներ, մի շիշ Surge, թյուննոսի բուտերբրոդ, պոնչո, Game Boy, Twinkie խմորողեն և Walkman աուդիոփլեյեր: Տրամադրությունը բարձրացնելու համար նա միացնում է աուդիոփլեյերը, որպեսզի տեղյակ լինի իր որոնումներից, լուրերից կամ պարզապես իր շատ սիրելի Թոմ Գորդոնի մասնակցությամբ բեյսբոլի խաղը լսի:
Երբ նա սկսում է քայլեր ձեռնարկել գոյատևելու համար, պահելով քիչ ուտելիքը, որը նա ուներ իր հետ, և ուտելու բուսականությունն օգտագործելով, իր մայրն ու եղբայրը վերադառնում են ավտոմեքենա առանց նրա և ոստիկանություն զանգահարում ու սկսում որոնումները: Փրկակարարները որոնում են ճանապարհի երկայնքով գտնվող տարածքները, բայց այնքան հեռու չեն հասնում, որ գտնեն Տրիշային: Աղջիկը որոշում է հետևել աղբյուրին, որի մասին նա կարդացել էր «Պրերիայի փոքրիկ տնակ» պատմվածաշարում՝ հասկանալով, որ բոլոր գետերն ի վերջո ուղղորդում են մինչև քաղաքականության օրրաններ:
Երբ ոստիկանները գիշերը դադարում են որոնումները, նա նստում է ծառի տակ, որ հանգստանա: Ի վերջո քաղցի, հոգնածության, վախի, ծարավի ազդեցությունը Տրիշայի մոտ հալյուցինացիաներ է առաջացնում: Նա իր շուրջն է պատկերացնում ծանոթ մարդկանց և իր սիրելի Թոմ Գորդոնին: Պարզ չի դառնում, արդյոք տեսիլքները անտառի գերբնական ուժի, թե աղջկա պատրանքների հետևանքներն են:
Անցնում են ժամեր և օրեր, ինչ Տրիշան անտառում մոլորված է: Ի վերջո նա սկսում է մտածել, թե շուտով կառերեսվի Անհետացածների Աստծո՝ չար արարածի հետ, որը որսում է իրեն: Նրա փորձությունները վերածվում են իննամյա աղջկա ողջամտության համար պայքարի: Ջլատված թոքաբորբով և մոտոլուտ մահի զգացումով՝ նա հասնում է արահետին և գտնում քաղաքակրթության հետքեր, պայքարում արջի հետ, ում նա համարում էր ծպտված Աստված: Վախից հետո ուշքի գալով նա հասկանում է, որ սա իններորդ խաղի վերջն է և ժամանակն է խաղն ավարտելու: Նմանակելով Թոմ Գորդոնին՝ նա ընդունում է կեցվածքը և իր աուդիոփլեյերը նետում արջի վրա ասես գնդակ, արջը նահանջում է: Իրեն հանդիպած որսորդը Տրիշային տանում է ապահով տեղ:
Տրիշան արթնանում է հիվանդասենյակում: Նա տեսնում է իր բաժանված ծնողներին և ավագ եղբորը, որանք սպասում էին իր մահճակալի մոտ: Բուժքույրը ծնողներին խնդրում է հեռանալ և աղջկան հանգստանալու հնարավորություն տալ: Իր հայրը վերջինն է հեռանում, սակայն մինչ նրա գնալը Տրիշան խնդրում է տալ Թոմ Գորդոնի ստորագրությամբ Red Sox-ի գլխարկը: Նա երկինք է մատնանաշում, նույն կերպ, ինչպես Թոմ Գորդոնը, երբ նա ավարտում էր խաղը:
Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տրիշա (Պատրիցիա Մակֆարլենդ) — իննամյա խելացի և իր տարիքի համար ողջամիտ աղջիկ: Հետաքրքրվում է բեյսբոլով: Շատ է սիրում հորը: Գրքում զարգացող գործողւթյուններից մեկ տարի առաջ ծնողները բաժանվում են, որից հետո նա ընտանիքում «հաշտարարի» դեր է ստանձնում, ինչը նրան շատ էր մտահոգում:
- Թոմ Գորդոն (en:Tom Gordon) — բեյսբոլիստ, ում երկրպագում էր Տրիշան: Վեպում հանդիպում է միայն որպես հալյուցինացիա:
- Անտառի հրեշ — հրեշ, որը ողջ ընթացքում հետապնդում էր Տրիշային: Ուրիշ մարդկանց աչքին նա սովորական արջ է երևում:
- Կուիլլա —Տրիշայի մայրը:
- Լարի — Տրիշայի հայրը:
- Փիթ — Տրիշայի եղբայրը:
Ադապտացումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած Ջորջ Ռոմեոն արդեն առաջարկվել էր որպես ֆիլմի ռեժիսոր[1]՝ նկարահանման պլանները չեղարկվեցին 2005 թվականի օգոստոսին[2]: