Բիթլջուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիթլջուս
անգլ.՝ Beetlejuice
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, ֆենթեզի ֆիլմ[1][2][3][…] և ֆիլմ ուրվականների մասին
Թեմաուրվականներով տուն
Թվականմարտի 29, 1988[4] և նոյեմբերի 10, 1988[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն[1][2][6][…]
ՊրոդյուսերԼարրի Ուիլսոն
Սցենարի հեղինակՄայքլ ՄակԴաուել, Ուորեն Սկաարեն և Լարրի Ուիլսոն
ԴերակատարներՄայքլ Քիթոն[1][3][6][…], Ալեք Բոլդուին[1][3][6][…], Ջինա Դեյվիս[3][6][7], Ջեֆրի Ջոնս[7], Քեթրին Օ’Հարա[7], Վայնոնա Ռայդեր[1][7][8], Գլեն Շեդիքս[7], Սիլվիա Սիդնի[7], Ռոբերտ Գուլե[9][7], Թոնի Քոքս[7], Էննի ՄաքԷնրո[6][9][7], Դիք Քավեթ[7], Ջեք Էնջել[7], Մարի Չիթեմ[7], Սյուզեն Քելլերման, Ադել Լուց[10] և Դուան Դևիս[10]
ՕպերատորԹոմաս Աքերման
ԵրաժշտությունԴենի Էլֆման
Պատմվածքի վայրԿոնեկտիկուտ
ԿինոընկերությունWarner Bros., The Geffen Film Company և Warner Bros. Pictures
Տևողություն92 րոպե
ՀաջորդԲիթլջուս 2
Պաշտոնական կայքէջ
 Beetlejuice Վիքիպահեստում

«Բիթլջուս», Թիմ Բարթոնի ամերիկյան ֆանտաստիկ կինոկատակերգություն[11], նկարահանված The Geffen Film Company կինոընկերության և տեղայնացված Warner Bros.-ի կողմից։ Սյուժեն պատմում է նոր մահացած մի ամուսնական զույգի (Ալեք Բոլդուին և Ջինա Դեյվիս) մասին, որոնց հոգիները պտտվում իրենց տանը, մի ուրիշ՝ Դժոխքից եկան ուրվականի հետ։ Նրա անունը Բիթլջուս է և ֆիլմի ընթացքում փարձում է վախեցնել տան նոր «բնակիչներին» (Ջեֆրի Ջոնս, Քեթրին Օ’Հարա և Վայնոնա Ռայդեր

«Պի-Վիի մեծ արկած»-ից հետո, Բարթոնը մի քանի անգամ ներկայացրեց իր նոր մտահղացումները, սակայն իրենց ոչ օրիգինալության և քիչ երևակայության պատճառով մերժվեցին։ Ուղարկելով Մայքլ ՄաքԴաուելի «Բիթլջուս»-ը, նա ստացավ դրական պատասխան, չնայած նրան, որ Լարրի Ուիլսոնին, ավելի ուշ նաև Ուարրեն Սկարենին կանչեցին վերագրել սցենարը։ Բիթլջուսը ստացավ քննադատական բարձր գնահատականներ, $15 միլիոն բյուջեով հավաքեց $73.7 միլիոն շահույթ։ Այն շահեց Օսկար լավագույն դիմահարդարման համար և Սատուրն մրցանակաբաշխության երեք մրցանակներ՝ «Լավագույն սարսափ ֆիլմ», «Լավագույն դիմահարդարում» և «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» Սիլվիա Սիդնեյին, որը նրա վերջին մրցանակն էր իր մահից (1999) առաջ։

Ֆիլմն ունեցավ իր շարունակությունը՝ անիմացիոն սերիալի տեսքով[12], իսկ արդեն 2012 թվականին հեղինակ Բարթոնը հայտարարեց նոր սիկվելի աշխատանքների մասին[13]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա և Ադամ Մեյտլենդները որոշում են իրենց արձակուրդներն անցկացնել զարդարելով իրենց քաղաքից դուրս գտնվոց տանը, հորինված Ձմռան գետը քաղաքում, Կոնեկտիկուտ։ Երն երիտասարդ զույգը վերադառնում է քաղաքից, Բարբարան մեքենան շրջելով շնից, որը մոլորվել էր փողոցում, կամրջից ընկնում են գետը։ Վերադառնալով տուն, նրանք տեսնում են որ հայելու մեջ չկա արտացոլանք և նման աղետալի դեպքերից հետո սկսում են կարծել, որ կարող են մահացած լինել։ Ադամը փորձում է լքել տունը, արպեսզի վերադառնա նույն ճանապարհով, սակայն հայտնվում է մի մոլորակում, որը պատված է ավազով և բնակեցված է մեծ որդերով (հաամձայն մի էիչ ուշ կատարված հուշումի, դա Սատուրն մոլորակն է)։

Իրենց տուն վերադառնալուց հետո Մեյթլենդների խաղաղությունը շուտով ավարտվում է, երբ տունը վաճառվում է, և նոր, տհաճ տանտերերը՝ Դետզերի ընտանիքը ժամանում է Նյու-Յորքից։ Դետզերի ընտանիքի անդամներն են՝ Չարլզը (նախկին շինարար), իր երկրորդ կինը՝ Դելիան (ապագա քանդակագործ) և իրենց գաթական աղջիկը՝ Լիդիան, Չարլզի առաջից կնոջից։ Օտո անունով տան ներքին դիզայնի ոճաբանի գլխավորությամբ Դետզերը տունը դարձնում են անճաշակ ժամանակակից արվեստի ոճով, ննջարանային գույներով։ Մեյթլենդները դիմում են իրենց «մեռյալ» կյանքի սոցաշխատողին՝ Ջունոյին, ով հայնտում է իրենց, որ նրանք պետք է մնան այդ տանը 125 տարի։ Եթե ցանկանում են դուրս վռնդել Դետզերին, ուրեմն միակ ճանապարհը վախեցնելն է։ Բարբարայի և Ադամի վախեցնելու փորձերը լիովին զուր են անցնում։

Չնայած, որ Մեյտլենդները անտեսանելի են մնում Չարլզի և Դելլիի համար, իրենց դուստր Լիդիան տեսնում է զույգի ուրվականին և օգնություն է առաջարկում։ Ջունոյի խորհրդին հակառակ, Մեյտլենդները կապվում են Բիթլջուս անունով մի չարագործի հետ «բիոկախարդ, սատանա քշող», որպեսզի վախեցնի Դետզերին։ Սակայն Բիթլջուսը վիրավորում է Մեյտլենդներին իր չոր և հիվանդագին պահվածքով, նրանք որոշում են հետ ուղարկել իրեն, սակայն արդեն ուշ է։ Քաղաքում տեղի ունեցով գերբնական իրադարձությունները ոգեշնչում են տալիս Չարլզին, որպեսզի նա քաղաքը դարձնի զբոսաշրջության կենտրոն։ Նա դրա մասին ասում է ղեկավար Մեքս Դինին, սակայն նա պահանջում է ուրվականների գոյության ապացույց։ Օգտագործելով «Նոր Հանգչածների Ղեկավարում» գիրքը, Օտոն որոշում է կանչել Ադամին և Բարբարային, սակայն նրանք ընկնում են և մահանում։ Վախենալով, Լիդիան օգնության համար կանչում է Բիթլջուսին, սակայն նա համաձայնվում է օգնել այն դեպքում, եթե Լիդիան ամուսնանա իր հետ, թողնելով անել ամեն ավերածություն մերձավորների աշխարհում։ Բիթլջուսը փրկում է Մեյթլենդներին և ազատվում է Մեքսիից, իր կնոջից և Օտոյից։ Այնուհետեև Բիթլջուսը պատրաստում է հարսանիք մի սարսափելի նախարարի առջև։ Մեյտլենդները խառնվում են, մինչ Բարբարայի հետ միջոցառման ավարտը, գալիս է մեծ որդը, որպեսզի խժռի Բիթլջուսին։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայքլ Կիտոն՝ Բիթլջուս
  • Ալեք Բոլդուին՝ Ադամ Մեյթլենդ
  • Ջինա Դեյվիս՝ Բարբարա Մեյթլենդ
  • Վայնոնա Ռայդեր՝ Լիդիա Դիտզ
  • Քեթրին Օ’Հարա՝ Դելիա Դիտզ
  • Ջեֆրի Ջոնս՝ Չարլզ Դիտզ
  • Ենի ՄքԵնռոյ՝ Ջեյն
  • Գլենն Շեյդիքս՝ Օտո
  • Սիլվիա Սիդնի՝ Ջունո
  • Ռոբերթ Գուլետ՝ Մեքսի Դին
  • Մերի Չեթհամ՝ Սառա Դին
  • Դիկ Քյվետ՝ Բերնարդ
  • Սյուզան Կելլերման՝ Գրեյս
  • Ադել Լյուտզ՝ Մենեջեր
  • Սիմմի Բաու՝ Այգեգործ
  • Կարմեն Ֆիլպի՝ Փոստատար
  • Պատրիս Մարտինեզ՝ Ընդունարանի աշխատող
  • Թոնի Կոքս՝ Քարոզիչ

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիթլջուսը ԱՄՆ-ում մեծ էկրաններին բարձրացավ 1988 թվականի ապրիլի 1-ին և հենց առաջին հանգստյան օրերին հավաքեց $8,030,897։ Հյուսիսային Ամերիկաում ֆիլմի հասույթը բարձրացավ մինչև $73,707,461։ Բիթլջուսն ունեցավ ֆինանսական մեծ հաջողություն[14], ունենալով ընդամենը $15 միլիոն բյուջե՝ դարձավ 1988 թվականի 10-րդ ամենաշատ հասույթ ստացած ֆիլմը[15][16]։ Հիմնվելով Rotten Tomatoes-ի կարծիքների վրա, Բիթլջուսը ստացավ 81% վարկանիշ[17]։ Համեմատության համար, Metacritic-ը ֆիլմին տվեց միջին, 67 վարկանիշ՝ 13 կարծիքներից[18]։

Պոլին Քեյլը ֆիլմը դասեց «դասական կատակերգությունների» մեջ,[19], երբ Ջոնաթան Ռոզենբաումը «Chicago Reader»-ից, ֆիլմին տվեց ամենաբարձր դրական կարծիքը։ Ռոզենբաումն ասաց, որ Բիթլջուսում կա այնպիսի օրիգինալություն և կրեատիվություն, որը չունի ոչ մի ֆիլմ[20]։ Վենսան Քենբին Նյու Յորք Թայմսից, ասել է որ ֆիլմը «մեր ժամանակների ֆարս է» և Կիտոնին մաղթել էարպեսզի նա երկար ժամանակ մնա էկրաններին[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://stopklatka.pl/film/sok-z-zuka
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0094721/
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.metacritic.com/movie/beetle-juice
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=4312.html
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 http://www.imdb.com/title/tt0094721/fullcredits
  8. Significant Films // Winona Ryder | Moviepedia | Fandom
  9. 9,0 9,1 http://www.telerama.fr/cinema/films/beetlejuice,14812,critique.php
  10. 10,0 10,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. Erickson, Hal. «Բիթլջուս (1988)». Allmovie. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 6-ին.
  12. Laine, Henrik (2012 թ․ փետրվարի 27). «6 խելագար շարունակություններ, որոնք ավերում Դասական Ֆիլմերը». Cracked.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  13. Grahame-Smith, Seth (2012 թ․ մայիսի 18). «"Beetlejuice 2" moving forward, says writer». NME. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  14. «Բիթլջուս». Box Office Mojo. Վերցված է 2008 թ․ ապրիլի 3-ին.
  15. Easton, Nina J. (1989 թ․ հունվարի 5). «Տարվա ամենաշատ հասույթ ստացած ֆիլմերը». The Los Angeles Times. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 26-ին.
  16. «1988-ի ֆիլմերի հասույթների արդյունքները». Box Office Mojo. Վերցված է 2008 թ․ ապրիլի 3-ին.
  17. «Բիթլջուս». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.
  18. «Բիթլջուս (1988)։ Reviews». Metacritic. Վերցված է 2008 թ․ ապրիլի 3-ին.
  19. Salisbury, Burton, էջեր 68-9
  20. Rosenbaum, Jonathan (1988 թ․ ապրիլի 1). «Բիթլջուս». Chicago Reader]]. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 4-ին.
  21. Canby, Vincent (1988 թ․ մայիսի 8). ««Բիթլ Ջուսը» շիլա է մեր աչքերի համար». The New York Times.