Ալադինը և նրա կախարդական լամպը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալադինը և նրա կախարդական լամպը
անգլ.՝ Aladdin and his Wonderful Lamp
Երկիր ԱՄՆ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1986
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն
ԴերակատարներՌոբերտ Քերադայն, Շելլի Դյուվալ, Ջեյմս Էրլ Ջոնս, Լեոնարդ Նիմոյ, Վալերի Բերտինելլի, Ռեյ Շարքի, Ռեյ Ալեն և Ջոզեֆ Մաեր

Ալադինը և կախարդական լամպը (անգլ.՝ Aladdin and His Wonderful Lamp), ամերիկացի ռեժիսոր Թիմ Բարթոնի առաջին հեռուստաֆիլմը։ Այն «Faerie Tale Theatre» հեռուստասերիալի մի մասն է (1 սերիա, 5 եթերաշրջան), որը նկարահանվել է CBS/Fox-ի պատվերով։ Այն ցուցադրվել է միայն մեկ անգամ՝ 1986 թվականի հուլիսի 14-ին, որից հետո այդպես էլ վարձույթում չհայտնվեց։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հազար ու մի գիշեր» հեքիաթի բառացի վերարտադրությունը։ Ալադդինը փողոցային տղա է, ով ապրում է Բաղդադի աղքատ թաղամասերում։ Մի անգամ քաղաք է գալիս չար կախարդ, ով ձևացնելով, թե Ալադդինի մահացած հորեղբայրն է, տղայի միջոցով ցանկանում է իր ձեռքն առնել կախարդական լամպը, որի մեջ ապրում է Ջինը․․․

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շելլի Դյուվալ՝ հեքիաթասաց
  • Ռոբերթ Քերոդայն՝ Ալադդին
  • Վալերի Բերտինելլի՝ արքայադուստր Սաբրինա
  • Լեոնարդ Նիմոյ՝ մարոկկոյական չար կախարդ
  • Ջեյմս Էրլ Ջոնս՝ ջին

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկար ժամանակ ֆլմը համարվում էր կորած։ Որոշ ժամանակ էլ նույնիսկ կինոդարան IMDb-ն էր մերժում դրա գոյությունը մինչև, որ ֆիլմը չթողարկվեց DVD-ի վրա։
  • Ջեյմս Էրլ Ջոնսը, ով խաղում է Ջինի դերը, ավելի հայտնի էր որպես «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարում որպես Դարթ Վեյդերի և «Առյուծ արքան» մուլտֆիլմում արքա Մուֆասայի հնչյունավորող ձայն։
  • Լեոպոլդ Նիմոյը՝ մարոկկոյական չար կաղարդը, հանդիսատեսին ավելի հայտնի է «Աստղային ճանապարհ» սերիալում կապիտան սփոքի օգնականի դերով։
  • Ռեժիսոր Թիմ Բարթոնը խոստովանել է, որ «ֆիլմը նկարահանվել է միաժամանակ երեք տեսախցիկներով, ինչի արդյունքում աշխատանքի մեծ մասը նման էր Լաս-Վեգասում մի շատ վատ շոուի»։
  • Ուրվականները, որոնք հայտնվում են Կախարդական քարանձավի պատերին, հայտնվում են նաև որպես արտացոլանքներ, որոնք գցվում են «Նիրհած հովիտը» ֆիլմում պտտվող լամպից։
  • Տակդիրը, որի վրա Կախարդական քարանձավում դրված է Կախարդական լամպը, մեծ մասամբ կրկնված է «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» մուլտիպլիկացիոն ֆիլմի շատրվանի դիզայնից, որտև Թիմ Բարթոնը եղել է նաև կերպարների դիզայներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]