Ֆրանկենվինի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ֆրանկենվինի (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Ֆրանկենվինի
Frankenweenie
Frankenweenie (1984 film) poster.jpg
Ֆիլմի պաստառ
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր ֆանտաստիկ
կատակերգություն
Թվական դեկտեմբերի 14, 1984
Պրեմիերա Դեկտեմբերի 14 1984
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Թիմ Բարթոն
Պրոդյուսեր Ջուլի Հիքսոն
Ռեին Յեյնրիչս
Սցենարի հեղինակ Թիմ Բարթոն
Լեոնարդ Ռիփս
Դերակատարներ Բարեթ Օլիվեր
Շելլի Դյուվալ
Դենիել Սթերն
Սոֆիա Կոպոլա
Օպերատոր Թոմաս Էկերման
Երաժշտություն Մայքլ Կոնվերտինո
Դևիդ Նյուման
Մոնտաժ Էռնեստ Միլանո
Նկարիչներ Թոմաս Է․ Էքեռման
Կինոընկերություն Ուոլթ Դիսնեյ ընկերություն
Տևողություն 30
Բյուջե $1,000,000
Տեղայնացնող Buena Vista Distribution
IMDb ID 0087291
ԿինոՊոիսկ ID 408395
Պաշտոնական կայքէջ

«Ֆրակենվինի» (անգլ.՝ Frankenweenie), ռեժիսոր Թիմ Բարթոնի թվով երկրորդ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է Դիսնեյ ստուդիայում։ Այն «Ֆրանկենշտեյն» (1931թ․) ֆիլմի ծաղրերգությունն է, որը հիմնված է Մերի Շելլիի համանուն վեպի վրա։ 28 տարի անց՝ 2012 թվականին, Բարթոնը նկարահանեց ֆիլմի տիկնիկային-անիմացիոն տարբերակը[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Ֆրանկենշտեյն անունով փոքրիկ տղան, ով ունի մեծ հակում դեպի կինեմատոգրաֆիան և բնական գիտությունները, ունի մի շուն՝ Սփարքի (Փայլիկ) անունով։ Նա անհավանականորեն կապված է շան հետ և ամբողջ սրտով սիրում է նրան։ Բայց մի անգամ, ընկնելով թենիսի գնդակի հետևից Սփարքին ընկնում է մեքենայի տակ և կտոր-կտոր լինում։

Վիկտորն ընկնում է դեպրեսիայի մեջ և երազում է Սփարքիին վերադարձնել կյանք։ Գիտափորձերից մեկը, որը նա ցույց էր տվել ֆիզիկայի ուսուցչին, հուշում է իրեն կենդանացնել Սփարքիին։ Նա իր փոքր լաբորատորիայում հավաքում է պետքական ամեն ինչ, հանում է Սփարքի դիակը, կարում է նրա կտորները, ավելացնում է անհրաժեշտ մեխանիկական դետալներ և հոսանքահարում է։ Սփարքին կենդանանում է։ Սկզբում Վիկտորը նրան բոլորից պահում է, սակայն Սփարքին մի անգամ դուրս է գալիս փողոց՝ վախեցնելով իրենց մեծահասակ հարևանուհուն։ Նա մեղադրում է շանը նրանում, որ այն ուզում էր ուտել իր շանը՝ Ռեյմոնդին։

Որոշ ժամանակ անց Սփարքիի մասին իմանում են Վիկտորի ծնողները՝ Բեն և Սյուզան Ֆրանկենշտեյնները։ Սկզբում նրանք նույնպես վախենում են Սփարքիից, սակայն տեսենլով նրա ընկերասիրությունը, որոշում են պահել տանը։ երեկոյան Վիկտորը ցանկանում է ցույց տալ իր վերակենդանացած շանը հարևաններին, որոնք միանգամից խուճապի են մատնվում են և փորձում սպանել շանը։ Սփարքին փախնում է, Վիկտորն էլ նրա հետեևից։ Շունը գնում է գոլֆի փակ դաշտ և թաքնվում ալրաղացում։ Հարևանները գնում են նրա հետևից, որպեսզի սպանեն նրան։ Նրանք միամիտ կրակի են տալիս ալրաղացը և այն միանգամից սկսում է այրվել։ Վիկտորը երկրորդ հարկից ընկնելուց կորցնում է գիտակցությունը։ Սփարքին նրան դուրս է հանում, սակայն մնալով փլատակների տակ՝ կրկին մահանում է։

Հարևանները հասկանալով շան անվնաս լինելը, համաձայնվում են օգնել Ֆրանկենշտեյններին կրկին կենդանացնել Սփարքիին և նրան են միացնում իրենց մեքենաները։ Ի ուրախություն բոլորի Սփարքին կրկին վերակենդանանում է և միանգամից սիրահարվում գեղեցիկ պուդելի։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բերեթ Օլիվեր՝ Վիկտոր Ֆրանկենշտեյն
  • Շելլի Դյուվալ՝ Սյուզան Ֆրանկենշտեյն
  • Դենիել Սթերն՝ Բեն Ֆրանկենշտեյն
  • Ժոզեֆ Մահեր՝ պարոն Չեմբերս
  • Ռոզ Բրեյվերման՝ տիկին Էպշտեին
  • Փոլ Բարթել -պարոն Ուոլշ
  • Սոֆիա Կուպոլա՝ Էն Չեմբերս
  • Ջեյսոն Հարվի՝ Ֆրենք Դեյլ
  • Փոլ Ս․ Սքոթ՝ Մայք Անդերսոն
  • Հելեն Բոլլ՝ տիկին Քըրթիս
  • Ռասթի Ջեյմս՝ Ռայմոնդ
  • Սփարքի՝ Սփարքի

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը Ջեյմ Ուեյլի «Ֆրանկենշտեյն» ֆիլմի մանկական տարբերակն է։ Ստուդիայի ղեկավարների փորձնական դիտումից հետո որոշեցին, որ ֆիլմը երեխաների վրա կթողնի շատ սարսափելի ազդեցություն և անժամկետ հետաձգեցին ֆիլմի պրեմիերան։ Այն հարցին, թե կոնկրետ ինչն է պետք ջնջել ֆիլմից, որպեսզի այն լույս տեսնի, հեղինակները պատասխանեցին, որ «ֆիլմի ողջ տրամադրությունն է վախենալու» և մոնտաժը չի փրկի։

Եվ միայն ութ տարի անց (1992) ֆիլմը վերանկարահանված տարբերակով դուրս եկավ մեծ էկրաններին, համարյա Բարթոնի մյուս ֆիլմից առաջ (Մղձավանջ Ամանորից առաջ), որը նույնպես նկարահանվել էր Դիսնեյի համար[3]։

2007 թվականի վերջին կատարվեց հայտարարություն, ըստ որի դուրս է գալու ֆիլմի երկրորդ տարբերակը, որը լույս տեսավ 2012 թվականի աշնանը։

Երկրորդ տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ֆրանկենվինի (մուլտֆիլմ)

Դիսնեյը և Թիմ Բարթոնը համատեղ ստեղծեցին ֆիլմի տիկնիկային-անիմացիոն տարբերակը, որը լույս տեսավ 2012 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Disney Digital 3D[4] և IMAX 3D ձևաչափերով[5]։ Blu-ray սկավառակում այն իր մեջ ներառում է ողջ ֆիլմը՝ որպես բոնուս հավելում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wheeler, Jeremy։ «Frankenweenie»։ Allmovie։ Վերցված է September 26, 2012 
  2. This was the last theatrical release to be distributed under the Buena Vista label. Future releases would be under the Walt Disney Pictures/Productions label.
  3. 3D release
  4. Special Edition
  5. Collectors Edition

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]