Հարսնացուի դիակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հարսնացուի դիակը
անգլ.՝ Corpse Bride
Corpse Bride film poster.jpg
Տեսակ տիկնիկային մուլտֆիլմ
Ժանր ռոմանտիկ կատակերգություն, ֆենթեզի ֆիլմ[1][2] և զոմբիների մասին ֆիլմ
Գործողության վայր Անգլիա
Ռեժիսոր Թիմ Բարթոն[3][4][5][6][7][8][9][10][2] և Մայք Ջոնսոն[4][5][6][8][9][2]
Սցենարիստ Ջոն Օգասթ, Caroline Thompson և Pamela Pettler
Հնչյունավորում Թրեյսի Ուլման[3][5][11][12], Էմիլի Ուոթսոն[3][5][11][1][12], Հելենա Բոնեմ Քարթեր[3][11][8][1][7][12], Փոլ Ուայթհաուս[5][11], Ջոնի Դեփ[5][11][8][1][7][12], Ջոաննա Լամլի[11][12], Ալբերտ Ֆիննի[11][12], Deep Roy[12], Քրիստոֆեր Լի[12], Դենի Էլֆման[12], Մայքլ Ֆոֆ[12], Jane Horrocks[12] և Richard E. Grant[12]
Պրոդյուսեր Թիմ Բարթոն, Ալիսոն Աբբատե և Ջո Ռենֆթ
Գործադիր պրոդյուսեր Ջո Ռենֆթ
Երաժշտություն Դենի Էլֆման
Օպերատոր Pete Kozachik
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն և Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Լեզու անգլերեն
Ընկերություն Laika և Tim Burton Productions
Դիստրիբյուտոր InterCom
Տևողություն 76 րոպե
Թվական 2005 և նոյեմբերի 3, 2005[13]
Առաջադրում Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
Շահույթ 117 195 061 ԱՄՆ դոլար
pdl.warnerbros.com/wbmovies/corpsebride/flashsite/

«Հարսնացուի դիակը» (անգլ.՝ Tim Burton's Corpse Bride, բառացի՝ Թիմ Բարթոնի «Հարսնացու-դիակ»), Թիմ Բարթոնի 2005 թվականին նկարահանված մուլտֆիլմը։ Առաջադրվել է Օսկարի «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Բարթոնի առաջին ֆիլմերից մեկը, որ թողարկվել է Blu-Ray և HD DVD ֆորմատներով։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի գործողությունները անցկացվում են վիկտորիանական ժամանակաշրջանի եվրոպական պրովինցիայում։ Պատանի Վիկտորին և Վիկտորիային, որոնք իրար երբևէ չեն հանդիպել, պատրաստվում են ամուսնացնել։ Վիկտորի ընտանիքը հարուստ ձկնավաճառներ Վան Դորտներն են, որոնք ցանկանում են շփվել արիստոկրատ (բայց աղքատացած) Էվերգլոտների տոհմին՝ Վիկտորիայի ծնողներին։

Հանդիպելով միմյանց՝ Վիկտորը և Վիկտորիան հասկանում են, որ ստեղծված են իրար համար։ Սակայն հարսանիքի փորձի ժամանակ Վիկտորը հուզվում է, շփոթում բառերը և փախչում քահանայից մոտակա անտառը, որպեսզի հանգստանա և միանգամից սովորի ամուսնական արարողության բառերը։ Վերջապես նրան հաջողվում է արտասանել արարողակարգի անհրաժեշտ բառերը և նույնիսկ հագցնել ամուսնական մատանին ձեռքի տակ հայտնված փայտի վրա։ Սակայն փայտը, պարզվում է, մահացած հարսնացուի մատն է, որն արթնանում է հանգուցյալ քնից և քաշում է նորահայտ փեսացուին մեռյալների թագավորություն...

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորը հայտնվում է մեռյալների աշխարհում։ Ինչքան էլ տարօրինակ թվա, այդ աշխարհը ֆիլմում ավելի պայծառ է, լուսավոր և կենսուրախ, քան կենդանիների աշխարհում։ Այնտեղ Վիկտորն իմանում է Հարսնացուի Դիակի՝ Էմիլիի՝ տեղական հերոսի պատմությունը, որը նրան բարում պատմում են տեղական ջազ նվագախմբի կմախքները։ Ինչ-որ ժամանակ այնտեղ մեկնած գեղեցիկ արիստոկրատը գերել է նրան և համոզել փախչել նրա հետ, սակայն հետո սպանել է և վերցրել ընտանեկան բոլոր հարստությունները։ Արթնանալով և հասկանալով, որ նա մահացած է, Էմիլին երդվել է, որ պետք է սպասի իրական սիրո։ Եվ ահա, հայտնվել է Վիկտորը՝ արտասանելով ամուսնական երդման բառերն ու իր մատին մատանի հագցնելով։ Վիկտորը, հասկանալով, որ դարձել է հանգուցյալի ամուսին, պարզապես սարսափում է։ Հուսալքված լինելով՝ նա հեռանում է և որոշ ժամանակ թափառում մեռյալների աշխարհում, մինչև որ նորից հանդիպում է Էմիլիին, որը նրան ամուսնական նվեր է անում։ Այդ նվերը Վիկտորի հանգուցյալ շունն է՝ Սկրեբսը, որին նա պահում էր մանուկ տարիներին։ Վիկտորը որոշում է խորամանկել և, որպեսզի դուրս պրծնի, նա առաջարկում է Էմիլիին բարձրանալ կենդանի մարդկանց աշխարհ այն պայմանով, որ նա պետք է աղջկան ծանոթացնի իր ծնողների հետ։ Այդ հարցում «նորապսակներին» օգնում է ավագ Գութկնեխտը։

Հայտնվելով վերևում՝ Վիկտորը Էմիլիին թողնում է սպասելու իրեն անտառում, սակայն գնում է ոչ թե ծնողների մոտ, այլ իր հարսնացուի՝ Վիկտորիայի։ Նրա հարցերին ի պատասխան, թե որտեղ էր գտնվում, Վիկտորը պատմում է այն պատմությունը, թե ինչ էր իր հետ պատահել անտառում։ Որոշ ժամանակ այնց Էմիլին չդիմանալով հետևում է նրան և սիրահարներին միմյանց հետ հայտնաբերում։ Բարկացած՝ նա կրկին տանում է Վիկտորին մեռյալների աշխարհ։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի կոմպոզիտորը Դենի Էլֆմանն է, որին օգնել է նաև Ջոն Օգյուսթը[14]։ Ստորև ներկայացվում է ֆիլմում ներկայացվող երգերի ցանկը՝ ներառյալ երգերի տևողությունը և հեղինակներին։

Երգացանկ

Բոլոր երգերի հեղինակն է Դենի էլֆմանը՝ Ջոն Օգյուսթի օգնությամբ:. 

# ԱնվանումԿատարող(ներ) Տևողություն
1. «Main Title» (Score)Elfman: 2:05
2. «According to Plan»  Albert Finney, Joanna Lumley, Tracey Ullman, Paul Whitehouse 3:44
3. «Victor's Piano Solo» (Score)Elfman 1:17
4. «Into the Forest» (Score)Elfman 4:34
5. «Remains of the Day»  Elfman, Jane Horrocks, Paul Baker, Alison Jiear, Gary Martin 3:26
6. «Casting a Spell» (Score)Elfman 1:25
7. «Moon Dance» (Score)Elfman 1:27
8. «Victor's Deception» (Score)Elfman 3:59
9. «Tears to Shed»  Helena Bonham Carter, Horrocks, Enn Reitel 2:45
10. «Victoria's Escape» (Score)Elfman 2:30
11. «The Piano Duet» (Score)Elfman 1:53
12. «New Arrival» (Score)Elfman 0:41
13. «Victoria's Wedding» (Score)Elfman 3:14
14. «The Wedding Song»  Elfman, Horrocks, Baker, Jier, Martin 3:00
15. «The Party Arrives» (Score)Elfman 3:20
16. «Victor's Wedding» (Score)Elfman 2:08
17. «Barkis's Bummer» (Score)Elfman 2:07
18. «The Finale» (Score)Elfman 2:35
19. «End Credits» (Part 1) (Score)Elfman 1:49
20. «End Credits» (Part 2) (Score)Elfman 2:32
Հավելյալ երգեր
# ԱնվանումԿատարող(ներ) Տևողություն
21. «Ball & Socket Lounge Music #1» (Band Version) (Score)Elfman 2:15
22. «Remains of the Day» (Combo Lounge Version) (Score)Elfman 3:06
23. «Ball & Socket Lounge Music #2» (Score)Elfman 1:10
24. «Ball & Socket Lounge Music #1» (Combo Version) (Score)Elfman 2:14
59:42

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]