Պի-Վիի մեծ արկածը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պի-Վիի մեծ արկածը
Pee-wee's Big Adventure
Peeweebigadventure.jpg
ֆիլմի պաստառ
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր կատակերգություն արկածային
Թվական 1985 և հուլիսի 26, 1985
Պրեմիերա Օգոստոսի 9 1985
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Թիմ Բարթոն
Պրոդյուսեր Ռոբերթ Շապիրո
Ռիչարդ Գիլբերտ Աբրամսոն
Սցենարի հեղինակ Ֆիլ Հարթման
Փոլ Ռուբենս
Մայքլ Վարհոլ
Դերակատարներ Պի-Վի Հերման
Էլիզաբեթ Դեյլի
Մարկ Հոլթոն
Դիանա Սելինջեր
Ջուդ Օմեն
Օպերատոր Վիկտոր Ջ․ Կեմպեր
Երաժշտություն Դեննի Էլֆման
Մոնտաժ Բիլլի Ուեբեր
Պատմվածքի վայր Տեխաս, Լոս Անջելես և Կալիֆոռնիա
Նկարահանման վայր Լոս Անջելես, Կալիֆոռնիա և Սանտա Մոնիկա
Կինոընկերություն Aspen Film Society
Տևողություն 90 րոպե
Բյուջե $6 միլիոն
Շահույթ $40.9 միլիոն[1]
Տեղայնացնող Warner Bros.
Հաջորդ Big Top Pee-wee և Pee-wee's Playhouse
IMDb ID 0089791
ԿինոՊոիսկ ID 16751
Թրեյլեր https://www.youtube.com/watch?v=ZrzqBwuxHV8

«Պի-Վիի մեծ արկածը» (անգլ.՝ Pee-wee's Big Adventure), ամերիկյան արկածային կինոկատակերգություն, ռեժիսոր Թիմ Բարթոնի առաջին լիամետրաժ ֆիլմը, որտեղ Փոլ Ռուբենսը խաղում է Պի-Վի Հերմանի դերը։ Նա նաև սցենարի համահեղինակն է Ֆիլ Հարթմանի և Մայքլ Վարհոլի հետ միասին։ Երկրորդական դերերում խաղում են Էլիզաբեթ Դեյլին, Մարկ Հոլթոնը, Դիանա Սելինջերը և Ջուդ Օմենը։ Այն 1948 թվականի իտալական «Հեծանվի գողերը» դասական ֆիլմի ադապտացիան է[2], որտեղ Պի-Վի Հերմանը, մտնելով հասարական արկածների մեջ, փորձում է գտնել իր գողացված հեծանիվը։

«Պի Վի Հերման Շոուի» հաջողությունից հետո, Փոլ Ռուբենսը սկսում է գրել ֆիլմի սցենարը, երբ վարձվում է Warner Bros.-ի կողմից։ Պրոդյուսերները և Ռուբենսը վարձում են Բարթոնին, իր «Վինսենտ» և «Ֆրանկենվինի» գործերից հիացած, որպեսզի նա նկարահանի ֆիլմը։ Նկարահանումները տեղ են գտնում Կալիֆորնիայում և Տեխասում։

Ֆիլմը լույս տեսավ 1985 թվականի օգոստոսի 9-ին՝ իր համաշխարհային շահույթը հասցնելով մինչև $40 միլիոն։ Ֆիլմն առաջադրվեց «Երիտասարդ արտիստ» մրցանակաբաշխությանը և ունեցավ իր շարունակությունը՝ «Պի-Վիի մեծ վրանը» (1988)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պի-Վիի մեծ արկածը» ֆիլմի հեծանիվը, որը ցուցադրված է հեծանիվների ցուցահանդեսին Carnegie Science Center-ում։

Պի-Վի Հերմանը (Փոլ Ռուբենսի կատակերգական մականունը, համանուն հեռուստանախագծի գլխավոր դեմքը) հասուն տղամարդ է, ով կյանքին նայում է մանկական մտածելակերպով և շատ ցածրահասակ է։ Շուտով հասարակության սիրելիին հասնում է կյանքի ամենամեծ դժբախտությունը․ չարագործների կողմից գողացվում է իր հրաշք-հեծանիվը։ Դրա որոնումները շուտով դառնում եմ մեծ արկածներ, որի վերջում մարդուկը ձեռք է բերում նոր ընկերներ և դառնում է լրտեսական մարտաֆիլմի իսկական հերոս։





Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոլ Ռուբենս՝ Պի-Վի Հերման
  • Էլիզաբեթ Դեյլի՝ Դոթի
  • Մարկ Հոլթոն՝ Ֆրենսիս Բաքսթոն
  • Դիանա Սելինջեր՝ Սիմոն
  • Ջուդ Օմեն՝ Միքի Մոռելլի
  • Ալիս Նունն՝ Լարջ Մարջ
  • Ֆիլ Հարթան՝ Լրագրող
  • Ջոն Հարրիս՝ Էնդի
  • Կարմեն Ֆիլպի՝ Հոբո Ջեք
  • Ջեն Հուքս՝ Թինա
  • Ջեյսոն Հարվի՝ Քևին Մորթոն
  • Թոնի Բիլլ՝ Թերրի Հոթորն
  • Քլիվ Հոլ՝ Գոդզիլլա
    • Քլիվ Հոլլ՝ նաև հանդես է գալիս որպես Սատանայի օգնական-մոտոցիկլավար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pee-wee's Big Adventure (1985)»։ Box Office Mojo (Amazon.com)։ Վերցված է 2008-04-06 
  2. http://www.nytimes.com/movies/person/108024/Paul-Reubens

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]