Մեծ աչքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մեծ աչքեր
Big Eyes
Big Eyes poster.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա[1][2][3], ռոմանտիկ ֆիլմ և փորձնական ֆիլմ
Թվական2014, ապրիլի 23, 2015[4] և մարտի 5, 2015[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն[1][2][6][7][8]
ՊրոդյուսերScott Alexander and Larry Karaszewski
Սցենարի հեղինակScott Alexander և Larry Karaszewski[9]
ԴերակատարներԷմի Ադամս[10][2][6][7][3][9] և Քրիստոֆ Վալց[10][6][7][3][9]
ՕպերատորBruno Delbonnel
ԵրաժշտությունԴենի Էլֆման
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Վանկուվեր և Բրիստոլ
ԿինոընկերությունThe Weinstein Company
Տևողություն106 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Մեծ աչքեր» (անգլ.՝ Big Eyes), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Թիմ Բարթոնի կենսագրական դրաման[11]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Նյու Յորքում 2014 թվականի դեկտեմբերի 15–ին[12]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում պատմվում է հայտնի ամերիկացի նկարչուհի Մարգարեթ Քինի, 50-ականների վերջում նրա բացառիկ հաջողությունների և իր ամուսնու հետ ունեցած հարաբերությունների մասին, որը խախտում էր նկարչուհու հեղինակային իրավունքները և իր անունից ներկայացնում նրա նկարները[13]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես գլխավոր դերերը պետք է կատարեին Ռիզ Ուիզերսփունը և Ռայան Ռեյնոլդսը[14]։

Նկարահանող խումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարիստներ Լարի Կարաշևսկին և Սքոթ Ալեքսանդրը ավելի վաղ աշխատել են Թիմ Բարթոնի հետ «Էդ Վուդ» ֆիլմի վրա։ Սկզբնապես ենթադրվում էր, որ Բարթոնը պետք է միայն լինի ֆիլմի պրոդյուսերը, իսկ ռեժիսորները կլինեն հենց սցենարիստները, բայց 2013 թվականի գարնանը հայտարարվեց, որ Բարթոնը հանդես կգա նաև որպես ռեժիսոր[15]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնականում դրական կարծիքների է արժանացել։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ստացել է 70 % վարկանիշ՝ հիմնված 141 կարծիքների վրա՝ 10–ից 6,6 միջին միավորով[16]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ երգչուհի Լանա Դել Ռեյը ֆիլմի համար երկու բնօրինակ սաունդթրեքներ է կատարելու։ "Big Eyes" և "I Can Fly" երգերը թողարկվեցին 2014 թվականի դեկտեմբերի 23–ին[17]։

Երգացանկ
# ԱնվանումԿատարող(ներ) Տևողություն
1. «Big Eyes»  Լանա Դել Ռեյ 4:41
2. «Bludan»  Cast of Big Eyes 3:15
3. «Doxy»  Miles Davis & Sonny Rollins 4:55
4. «Hey Now»  The Red Garland Trio 3:41
5. «Tropicville»  Cast of Big Eyes 3:10
6. «Rik-A-Tik»  The Lively Ones 3:02
7. «A Minor Goof»  Cal Tjader 3:54
8. «I Can Fly»  Lana Del Rey 5:48
9. «Opening»  Danny Elfman 3:59
10. «Who's the Artist?»  Danny Elfman 2:56
11. «Margaret»  Danny Elfman 3:03
12. «Walter»  Danny Elfman 4:49
13. «Victory»  Danny Elfman 4:59
14. «End Credits»  Danny Elfman 1:12

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և առաջադրումներ
Մրցանակ Կատեգորիա Անվանակարգ Արդյունք
«Ոսկե գլոբուս» «Տղամարդու լավագույն դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ» Քրիստոֆ Վալց Առաջադրված
«Կնոջ լավագույն դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ» Էմի Ադամս Հաղթանակ
«Լավագույն երգ» Լանա Դել Ռեյ («For Big Eyes») Առաջադրված
«Քննադատների ընտրություն» «Լավագույն երգ» Լանա Դել Ռեյ («For Big Eyes») Առաջադրված
BAFTA «Կնոջ լավագույն դեր» Էմի Ադամս Առաջադրված
«Նկարիչ–բեմադրողի լավագույն աշխատանք» Ռիք Հեյնրիքս, Շեյն Վո Առաջադրված
«Անկախ ոգի» Լավագույն սցենար Սքոթ Ալեքսանդր և Լարի Կարաշևսկի Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1126590/
  2. 2,0 2,1 2,2 https://www.filmaffinity.com/en/film451246.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.metacritic.com/movie/big-eyes
  4. Person Profile // Internet Movie Database — 1990.
  5. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  6. 6,0 6,1 6,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=134096.html
  7. 7,0 7,1 7,2 http://www.bbfc.co.uk/releases/big-eyes-film
  8. http://www.mafab.hu/movies/big-eyes-5002.html
  9. 9,0 9,1 9,2 ČSFD — 2001.
  10. 10,0 10,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  11. Dave McNary. (մայիսի 2, 2014)։ «Amy Adams' 'Big Eyes' Set for Awards Season»։ Variety։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12–ին 
  12. «Harvey Weinstein Praises ‘Big Eyes’ Screenwriters-Producers at Film’s Premiere»։ Variety 
  13. Բարթոնի և Ֆորմանի ընդհանուր ծրագիրը
  14. «Ռիզ Ուիզերսփունը կկատարի ամերիկացի նկարչուհու դեր»։ Lenta.ru։ 2012-01-23։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-16-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 1 
  15. Borys Kit. (2013-04-02)։ «Tim Burton to Direct Christoph Waltz, Amy Adams in 'Big Eyes'»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-16-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 1 
  16. «Big Eyes»։ Rotten Tomatoes 
  17. «Big Eyes: Music From the Original Motion Picture»։ iTunes։ դեկտեմբերի 23, 2014։ Վերցված է հունվարի 3, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]