Մարգարեթ Քին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարեթ Քին
անգլ.՝ Margaret Keane
Ի ծնեանգլ.՝ Peggy Doris Hawkins
Ծնվել էսեպտեմբերի 15, 1927(1927-09-15)[1][2][3][4] (92 տարեկան)
ԾննդավայրՆաշվիլ, Թենեսի
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունTraphagen School of Fashion?
Մասնագիտություննկարչուհի և արվեստների գործիչ
ԱմուսինՈւոլթեր Սթենլի Քին[5]
Կայքkeane-eyes.com

Մարգարեթ Դ. Հ. Քին (անգլ.՝ Margaret D. H. Keane, ծնունդով՝ Փեգի Դորիս Հոքինս, սեպտեմբերի 15, 1927(1927-09-15)[1][2][3][4], Նաշվիլ, Թենեսի)[6], ամերիկացի նկարչուհի, ճանաչման է հասել կանանց, երեխաների և կենդանիների յուղաներկով կամ խառնուրդային ներկերով արված դիմանկարներով, որոնց հատկորոշ գիծը չափազանց մեծ աչքերն էին[7]։ Դրանք ժամանակին մեծ հաջողության հասան՝ շնորհիվ ավելի էժան տպագրության, ափսեների և բաժակների պատճենումների, որոնք քննադատվեցին որպես կիչ (գռեհիկ, անճաշակ արվեստ)։ Սկզբնական շրջանում՝ 20-րդ դարի 60-ական թվականներին, աշխատանքները վերագրվում էին Մարգարեթի ամուսնուն՝ Ուոլթեր Քինին։ Նրանց բաժանումից հետո 1970 թվականին Մարգարեթը հայտարարեց կեղծիքի մասին, ինչից հետո ստիպված եղավ Հավայան կղզիներում ընթացած դատի ժամանակ ապացուցել իր հեղինակային իրավունքները։ Մարգարեթ Քինի հանդեպ վերարթնացած հետաքրքրությանը հաջորդեց Թիմ Բարթոնի կենսագրական 2014 թվականի «Մեծ աչքեր» ֆիլմի թողարկումը։ Մարգարեթը պահում է Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահը, որը հռչակված է որպես «Մարգարեթ Քինի արվեստի ամենամեծ հավաքածուն աշխարհում»[8]։ Մարգարեթի գործերի ճանաչվածության և քննադատների պարսավանքների մեծ բևեռվածության պատճառով նրան անվանում են «արվեստի աշխարհի Ուեյն Նյուտոն»[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինը ծնվել է Նեշվիլում, Թեննեսի։ Երբ նա երկու տարեկան էր, նրա թմբկաթաղանթը վնասվում է։ Չկարողանալով լսել՝ նա սովորում է նայել իր հետ խոսող մարդկանց աչքերին և այդպես հասկանալ նրանց[10]։

Քինն սկսել է նկարել մանուկ հասակից և արդեն 10 տարեկանում Նեշվիլի Ուոթքինս արվեստի ինստիտուտում որոշ դասերի է հաճախել[11][12]։ Առաջին յուղաներկով նկարում նա պատկերել երկու փոքրիկ աղջիկների, որոնցից մեկը լալիս էր, իսկ մյուսը՝ ծիծաղում։ Նկարն արվել էր 10 տարեկանում և նա այն նվիրել էր իր տատիկին։ Մինչև այժմ Քինը պահում է այն[13]։ Նա ճանաչվում է տեղի եկեղեցում արված մեծ աչքերով և կախ ընկած թևերով հրեշտակների ուրվանկարներով։

18 տարեկանում նա մեկ տարի հաճախել է Նյու Յորքի Տրաֆագեն դիզայնի դպրոցը[14][15]։ 1950-ականներին նա սկսել է վաստակել հագուստների և մանկական մահճակալների նկարչությամբ, մինչև վերջնականապես կսկեր դիմանկարների նկարչության գործունեությունը[14]։ Նա աշխատում էր ակրիլային և յուղային ներկերով, սակայն նրա գործերում միայն կանայք էին, երեխաներ և ընտանի կենդանիներ (կատուներ, շներ, ձիեր)[16]։

Գործունեություն Ուոլթեր Քինի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ականների կեսերին Մարգարեթը, որը ամուսնացել էր և երեխա ուներ, հանդիպում է Ուոլթեր Քինին։ Ուոլթեր Քինը, երբ իր ճանաչվածության գագաթնակետին էր, պատմում էր, որ տեսել է նրան միայն նստած «Նորթ Բիչի հայտնի բիստրոյում և իրեն գրավել էր նրա մեծ աչքերը»[17]։ Այդ ժամանակ Ուոլթերը ևս ամուսնացած էր, աշխատում էր որպես անշարժ գույքի գործակալ, նաև նկարում էր[18]։ Ավելի ուշ նա թղթակիցներին պատմել է, որ ինքը 1947 թվականին հրաժարվել է «չափազանց հաջող գործակալի աշխատանքից»[19]։ Մարգարեթը նրան համարել էր «բարեկիրթ, շփվող և գրավիչ»[18]։ Նրանք ամուսնացել են 1955 թվականին Հոնոլուլուում.[20]։

Մարգարեթը պատմել է, որ ամուսինն անմիջապես սկսել է վաճառել իր յուրահատուկ «մեծ աչքերով» նկարները, բայց կնոջից թաքուն հայտարարելով, որ դրանք իր սեփական աշխատանքներն են[18]։ Նրա վաճառքի հիմնական կետը Սան Ֆրանցիսկոյի կոմեդիական «hungry i» ակումբն էր[21]։ Երբ կինը հայտնաբերել էր խաբեությունը, լռել էր։ Նա հետո բացատրել էր իր վարքը հետևյալ կերպ. «Ես վախենում էի նրանից, որովհետև նա բաներ էր [սպառնում] ինձ անել, եթե ես որևէ մեկին ասեի դա»[18]։ Բայց Մարգարետը նույնիսկ հրապարակայնորեն ճանաչեց նրան որպես նկարիչ, չնայած հետագայում նշել է, որ դա իր համար խայտառակություն էր։ Նա պատճառաբանում է իրավիճակը այն հիմքով, որ «գոնե նվազագույնը դրանք ցուցադրվում էին»[22]։

1957 թվականին Ուոլթերը սկսել է ցուցադրել «մեծ աչքեր» նկարները որպես իր սեփական։ Փետրվարին նկարը ցուցադրվել է Սաուսալիտոյում գտնվող Ամերիկյան բանկի պատին[23]։ Նա ինը նկար տարել է Նոր Օռլեան, որոնք պահանջել էին վաճառելու Մարդի Գրասի ընթացքում։ Այդ ամռանը Ուոլթերը պայմանավորվեց ցուցադրելու գործերը Նյու Յորքի «Washington Square Outdoor Art show» ընթացքում։ Այդ ժամանակ նա ճանապարհ հարթեց օգոստոսին ներկայացնելու գործերը Չիկագոյի «Շերաթոն» հյուրանոցում և մեկ այլ, ավելի փոքր Իսթ Սայդ ցուցահանդեսում մի քանի ամիս անց[24]։

Ուոլթերը սկսեց զարգացնել իր մասին առասպելը՝ վերջիվերջո ներկայացնելով «Քինի նկարները»[22]։

1960-ականներին Քինը դարձել էր իր ժամանակների ամենահայտնի և վաճառվող հաջողակ արվեստագետներից մեկը։ Էնդի Ուորհոլը ասել է. «Ես մտածում եմ, որ Քինը անում էր ուղղակի սարսափելին։ Դա պիտի որ լավը լիներ։ Եթե դա վատը լիներ, այդքան շատ մարդիկ չէին հավանի այն»[25]։ Այս ամբողջ ընթացքում Մարգարեթի գործերը վաճառվում էին ամուսնու անունից[26]։ Նկարների մեծ պահանջարկի պատճառով նա ստիպված էր լինում անընդմեջ աշխատել 16 ժամ շարունակ[13]։

Գործունեություն Ուոլթեր Քինից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Քինը ռադիոյի հաղորդման ընթացքում հայտարարեց, որ իր նախկին ամուսնուն վերագրվող նկարների իրական ստեղծողը ինքն է։ 1986 թվականին նա դաշնային դատարանում դատի տվեց Ուոլթերին և «USA Today»-ին՝ Ուոլթերին իրական նկարիչ ներկայացնող հոդված տպագրելու մեղադրանքով։ Դատի ժամանակ դատավորը որոշեց, որ երկուսն էլ ստեղծեն մեծ աչքերով նկարներ հենց դատարանի սենյակում, որպեսզի պարզ դառնա, թե ով է ճիշտ ասում։ Ուոլթերը հրաժարվեց՝ պատճառաբանելով ցավացող ուսը, իսկ Մարգարեթը ավարտեց իր նկարը 53 րոպեում։ Երեք շաբաթ տևած դատական գործընթացից հետո երդվյալ ատենակալները Մարգարեթին $4 միլիոնի փախհատուցում նշանակեցին։ Դատավճռից հետո Քինն ասել է. «Ես իրոք զգում եմ, որ արդարությունը հաղթանակ տարավ։ Դա արժեր, եթե նույնիսկ ես չստանամ այդ չորս միլիոնից և ոչ մի դոլլար»[7][25][27]։ Դաշնային կատարողական դատարանը թողեց զրպարտության դատավճիռը 1990 թվականին, սակայն չեղարկեց $4 միլիոնի փախհատուցումը։ Քինն ասել է, որ ինքը չի անհանգստանում փողերի համար և պարզապես ցանկանում էր հաստատել այն փաստը, որ նկարներն իրեն են պատկանում[28]։

Քինի ստեղծած նկարները, որոնք նա արել էր ամուսնու ստվերում եղած ժամանակ, ունեին ընդհանուր միտում՝ պատկերելու մթի մեջ գտնվող տխուր երեխաներ։ Այն բանից հետո, երբ նա թողել էր Ուոլթերին, տեղափոխվել Հավայան կղզիներ, մի քանի տարի խորացել աստղաբանության, ձեռնահմայության, ձեռագրի վերլուծության և անդրանցական միդեիտացիայի մեջ[9], դարձել էր եհովայի վկա, նրա նկարները ձեռք էին բերել ավելի երջանիկ, վառ ոճ։ «Աչքերը, որ ես նկարում եմ իմ երեխաներին, իմ սեփական ամենախոր զգացմունքների արտահայտությունն են։ Աչքերը հոգու լուսամուտներն են»,-բացատրում է Քինը[29]։ Շատ սրահներ այժմ նրա աշխատանքները գովազդում են որպես «ուրախության արցունքներ» կամ «երջանկության արցունքներ»։ Նա բնութագրում է. «Սրանք դրախտի երեխաների նկարներ են։ Իմ կարծիքով այսպիսին կլիներ աշխարհը Աստծո կամոք»[9]։

Հոլիվուդյան դերասաններ Ջոան Քրոուֆորդը, Նատալի Վուդը և Ջերի Լյուիսը պատվիրել էին Քինին իրենց դիմանկարները[12][30][31]։ 1990-ականներին Թիմ Բարթոնը, որը Քինի գործերի հավաքածու էր կազմում և 2014 թվականի «Մեծ աչքեր» կենսագրական ֆիլմի ռեժիսորն է, պատվիրել էր Քինին՝ նկարելու իր այդ ժամանակվա ընկերուհի Լիզա Մարիի դիմանկարը[32]։ Քինի նկարը 1961 թվականին գնվել և ներկայացվել է Միացյալ ազգերի երեխաների ֆոնդում Prescolite Manufacturing Corporation-ի կողմից[33]։ Քինի՝ մեծ աչքերով նկարներ ազդեցություն են ունեցել խաղալիքների, Փոքրիկ անանուն աղջիկ և Տխուր աչքերով Սյուզի տիկնիկների ձևավորման, «Գերբնական աղջիկները» մուլտֆիլմի վրա[15]։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինի նկարները ճանաչելի են մեծացված, իրար նման աչքերով կերպարներով[7]։ Քինն ասել է, որ ինքը միշտ հետաքրքրվել է աչքերով և նկարել է դրանք իր դպրոցական տետրերում։ Նա սկսել է կիրառել իր բնութագրական «Քինի աչքերը», երբ սկսել է նկարել երեխաների։ «Երեխաները մեծ աչքեր ունեն։ Երբ ես դիմանկար եմ անում, աչքերը դեմքի ամենատպավորիչ մասն են լինում։ Եվ դրանք դառնում են ավելի, ավելի ու ավելի մեծ»,- ասել է Քինը։ Քինը կենտրոնացել է աչքերի վրա, քանի որ նրանք ավելի խորն են ներկայացնում մարդու էությունը[13][34]։ Քինը Ամադեո Մոդիլյանիին է վերագրում ամենամեծ ազդեցությունը այն բանի վրա, որ 1959 թվականից ինքն սկսել էր նկարել կանանց։ Գույների ընտրության, չափերի և ստեղծագործական ազդեցություն ունեցած նկարիչների թվում նա նշել է Վան Գոգին, Գուստավ Կլիմտին և Պիկասոյին[15]։ Չնայած գեղարվեստում ունեցած նրա հաջողություններին, նա քննադատական հաջողություն չի ունեցել, մնացել է որպես «եղնիկային աչքեր ունեցող կպչուն քաղցր նկարներով հայտնի, որոնք հայտնի էին դարձել միջին խավին վաղ 1950-ականներին և 1960-ականներին, իսկ տասնամյակներ անց՝ հեգնական ոճի կիչի հավաքածուներում»[35]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինի առաջին ամուսինը եղել է Ֆրանկ Ռիչարդ Ուլբրիխը, նրանք համատեղ դուստր են ունեցել։ Նա ամուսնացել է Ուոլթեր Քինի հետ 1955 թվականին։ 1964 թվականին նա հեռացել է Ուոլթերից և ամուսնալուծվել 1965 թվականին՝ տեղափոխվելով Սան Ֆրանցիսկոյից Հավայան կղզիներ։ Հավայներում Քինը ծանոթացել է Հոնոլուլուից մարզական գրող Դեն Մաքգիրի հետ և ամուսնացել նրա հետ 1970 թվականին[36]։ Նա երախտապարտ է եղել Մաքգիրին, որն օգնել է նրան դառնալու պակաս երկչոտ և վախենալու Ուոլթերից բաժանվելուց[37][38]։ Քինը ապրել է Հավայներում ավելի քան 25 տարի, որից հետո 1991 թվականին վերադարձել է Կալիֆորնիա։ Նա ապրում է Կալիֆորնիայի Նապա շրջանում[34]։

Կերպավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 թվականին Վուդի Ալենի «Քնող» կատակերգության մեջ ներկայացվում են մարդիկ ապագայից, որոնք Քինին համարում են պատմության ամենամեծ նկարիչներից մեկը։
  • 1977 թվականին Սթիվեն Սփիլբերգի «Երրորդ աստիճանի մոտ հանդիպումներ» ֆիլմում մեծ աչքերով նկարը կախված է Նիրիի դաշնամուրի մոտ։
  • 1998 թվականին մուլտիպլիկատոր Քրեյգ Մաքքրաքենի դեբյուտային «Գերբնական աղջիկները» մուլտֆիլմը, որի հիմքում Քինի «անօթևան երեպաներն» են և կա տիկին Քին անունով կերպար[39]։
  • 1999 թվականին թողարկված Մեթյու Սվիթի «In Reverse» ալբոմի շապիկին Քինի յուղաներկ նկարներից մեկն է պատկերված[40]։
  • 2014 թվականի կենսագրական «Մեծ աչքեր» ֆիլմը պատմում է Մարգարեթ Քինի և նրա նախկին ամուսին Ուոլթերի մասին։ Մարգարեթի դերը խաղում է Էմի Ադամսը, իսկ Ուոլթեր Քինին կերպավորել է Քրիստոֆ Վալցը[41]։ Ֆիլմի ռեժիսորը Թիմ Բարթոնն է[32]։ Իրական Մարգարեթ Քինը երևում է ֆիլմում, որպես այգու նստարանին նստած ծեր կին, այն տեսարանում, որտեղ Ադամսի և Վալցի հերոսները Գեղարվեստի պալատի մոտ են։ Մարգարեթ Քինը հրաժարվել է ֆիլմի իրավունքների բոլոր առաջարկներից։ Սցենարիստներ Սքոթ Ալեքսանդրի և Լարի Կարաշևսկու հետ հանդիպումից հետո միայն նա համաձայնվել է և հավանության արժանացրել նրանց սցենարը։ Ֆիլմի հետ աշխատանքը սկզբից մինչև վերջ տևել է 11 տարի[42]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #142435619 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Margaret D.H. Keane — 2008.
  3. 3,0 3,1 Margaret D. H. Keane
  4. 4,0 4,1 SNAC — 2010.
  5. Margaret Keane // Biography.com
  6. «Margaret Keane Biography»։ Biography.com։ Վերցված է September 20, 2015 
  7. 7,0 7,1 7,2 «Tim Burton 'Big Eyes' Movie Tells The Story Of Art Couple Margaret and Walter Keane»։ Huffington Post (անգլերեն)։ 2013-04-04։ Վերցված է 2014-11-10 
  8. «About Keane Eyes Gallery»։ Keane Eyes Gallery։ n.d.։ Վերցված է April 19, 2017 
  9. 9,0 9,1 9,2 Bishop Katherine (February 27, 1992)։ «For Waifs of Art, The Last Laugh»։ New York Times։ էջ C1, at C10։ Վերցված է April 19, 2017 – via ProQuest։ (subscription required (help)) 
  10. Gallo Leah (2014)։ Big Eyes: The Film, the Art։ London: Titan Books։ էջ 8։ ISBN 9781783297184 
  11. Gallo, 2014, էջ 8
  12. 12,0 12,1 «Margaret Keane 1972 In Hawaii - The Mike Douglas Show»։ YouTube 
  13. 13,0 13,1 13,2 «Margaret Keane, Painter Behind Tim Burton’s ‘Big Eyes’ KQED Arts»։ YouTube 
  14. 14,0 14,1 Gallo, 2014, էջ 10
  15. Warner Jennifer (2014)։ Big Eyes and All : the Unofficial Biography of Margaret Keane։ n.p.: LifeCaps։ էջ 4 
  16. Graham Vera (January 11, 1964)։ «The Keane Story»։ [San Mateo, Cal.] Times։ էջ 3 [Weekend Section]։ Վերցված է May 31, 2017 – via newspapers.com 
  17. 18,0 18,1 18,2 18,3 Gallo, 2014, էջ 11
  18. Graham Vera (January 11, 1964)։ «The Keane Story»։ [San Mateo, Cal.] Times։ էջ 2 [Weekend Section]։ Վերցված է May 31, 2017 – via newspapers.com 
  19. «Margaret Keane Gets Divorce»։ [Fredricksburg, Va.] Free Lance–Star։ March 19, 1965։ էջ 4։ Վերցված է May 31, 2017 – via Google News 
  20. UPI (October 15, 1970)։ «Wife Challenges Artist's Acclaim»։ [Ontario, Cal] Daily Report։ էջ 12։ Վերցված է May 31, 2017 
  21. 22,0 22,1 Gallo, 2014, էջ 13
  22. «Sausalito Bank Dedicates Wall To The Cause Of Art»։ {San Rafael, Cal.] Daily Independent Journal։ January 19, 1957։ էջ 57։ Վերցված է June 1, 2017 – via newspapers.com 
  23. Wilcox John (June 19, 1957)։ «Walter Keane, Artist: Crosses the Continent for the Show in the Square»։ The Village Voice։ էջ 3։ Վերցված է June 1, 2017 – via Google News 
  24. 25,0 25,1 Spindler Amy M (May 23, 1999)։ «Style; An Eye for an Eye»։ The New York Times 
  25. Ryzik Melen (December 18, 2014)։ «The Artist Margaret Keane, Vindicated in Tim Burton's Film»։ The New York Times 
  26. Kunen James S. (23 June 1986)։ «Margaret Keane's Artful Case Proves That She—and Not Her Ex-Husband—made Waifs»։ People 
  27. «Keane left isles for California in 91»։ Honolulu Star Bulletin։ August 6, 1997 
  28. "My Life as a Famous Artist", Awake!, July 8, 1975
  29. «Joan Crawford Awards, Art, and Other Personal Items»։ The Best of Everything: A Joan Crawford Encyclopedia։ Վերցված է 2015-03-17 
  30. Bas Borja (July 19, 2013)։ «El infierno de la artista que iluminó a Tim Burton» [The Artist Who Brightened Tim Burton Lived Through Hell]։ El País։ Վերցված է 2015-03-17 
  31. 32,0 32,1 “The big-eyed children: the extraordinary story of an epic art fraud”, “The Guardian," October 26, 2014, Retrieved 2014-10-28.
  32. Margaret Keane, Walter Stanley Keane, Richard Nolan (1962)։ Margaret and Walter Keane։ Tomorrow's masters series։ Prescolite։ էջ 12 
  33. 34,0 34,1 Jesse Hamlin (December 14, 2014)։ «Artist Margaret Keane hasn’t lost wide-eyed enthusiasm for work»։ SF Chronicle 
  34. Hornaday Ann (December 26, 2014)։ «The Mysterious Margaret Keane»։ The Washington Post։ էջ EZ 26։ Վերցված է April 19, 2017 – via ProQuest։ (subscription required (help)) 
  35. "Big Eyes and All: The Unofficial Biography of Margaret Keane", page 27
  36. «The lady behind those Keane-eyed kids»։ Life Magazine։ November 20, 1970։ Vol. 69, No. 21 - p. 56։ Վերցված է December 9, 2010 
  37. «MARGARET KEANE - 1972 - ShirleyTemple & Mike Douglas - BIG EYES»։ YouTube 
  38. «The Critical eye»։ 5x5media.com 
  39. Stratton Jeff (February 2, 2000)։ «Matthew Sweet» 
  40. «Harvey Weinstein Praises ‘Big Eyes’ Screenwriters-Producers at Film’s Premiere»։ Variety 
  41. «Amy Adams and Margaret Keane tell Big Eyes Movie Story»։ YouTube 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]