Նատալի Վուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Նատալի Վուդ
անգլ.՝ Natalie Wood
Natalie Wood publicity 1963.jpg
Ծնվել է հուլիսի 20, 1938(1938-07-20)[1][2][3][4]
Ծննդավայր Սան Ֆրանցիսկո[5]
Մահացել է նոյեմբերի 29, 1981(1981-11-29)[6][1][2][3][4] (43 տարեկանում)
Մահվան վայր Սանտա-Կատալինա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Van Nuys High School
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրոն Ուղղափառություն և Lapsed Catholic
Մասնագիտություն դերասանուհի, կինոդերասանուհի, մանկական դերասան և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ) Ռոբերտ Վագներ և Richard Gregson
Երեխա(ներ) Նատաշա Գրեգսոն Վագներ

Նատալի Վուդ (անգլ.՝ Natalie Wood, իրական ազգանունը` Զախարենկո, իսկ հետո` Գուրդին, հուլիսի 20, 1938(1938-07-20)[1][2][3][4], Սան Ֆրանցիսկո[5] - նոյեմբերի 29, 1981(1981-11-29)[6][1][2][3][4], Սանտա-Կատալինա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկյան դերասանուհի: «Օսկար» մրցանակի եռակի հավակնորդուհի:

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալի Վուդը ծնվել է Սան-Ֆրանցիսկոյում, ռուս տարագիրներ Նիկոլայ Զախարենկոյի և Մարիա Զուդիլովայի ընտանիքում և նրանց երեք դուստրերից երկրորդն էր: Հայրը ծնունդով Վլադիվոստոկից էր, իսկ մայրը` Բառնաուլից, ովքեր դառնալով ԱՄՆ քաղաքացիներ, ընտրել էին Գուրդին ազգանունը: Նատալին ազատ խոսում էր անգլերեն և ռուսերեն լեզուներով: Նրա դերասանական կարիերան սկսվել էր չորս տարեկանից: Որպես երեխա-դերասան, նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Հրաշք 34-րդ փողոցում» (1947թ.), «Ուրվականն ու միսիս Մյուրը» (1947թ.) և «Աստղը» (1952թ.) կինոնկարները: Նա իր Վուդ կեղծանունը ընտրել էր ի պատիվ ռեժիսոր Սեմ Վուդի, ով կատակերգություններ էր նկարահանում Մարքս եղբայրների մասնակցությամբ: 1955 թվականին նկարահանված «Խռովարար` առանց պատճառի» կինոնկարում, որտեղ գլխավոր դերով հանդես էր եկել Ջեյմս Դինը, Նատալի Վուդն իր դերակատարման համար ներկայացվել էր «Օսկար» մրցանակի: Այդ դերը նրան օգնեց ավելի լուրջ դերեր ստանալու հարցում:

Միջազգային ճանաչում Նատալի Վուդն ստացավ «Վեսթսայդյան պատմություն» (1961թ.), «Ջիպսի» («Գնչուհին» 1962թ.) և «Մեծ մրցարշավներ» (1965թ.) ֆիլմերում մասնակցելու համար, իսկ «Մեծաշուքությունը խոտի մեջ է» (1961թ.) և «Սերն հարմար անծանոթի հետ» (1963թ.) կինոնկարներում կատարած դերերը, նրան կրկին երկու անգամ առաջադրեցին Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին: Նատալի Վուդը հաջողությամբ նկարահանվում էր ողջ 1960-ականների ընթացքում, իսկ 1970-ական թվականներին սկսեց հազվադեպ նկարահանվել` իր կյանքը նվիրելով ընտանիքին: Իր վերջին խոշոր դերը նա խաղացել է «Այսուհետ և ընդմիշտ» (1979թ.) հեռուստաֆիլմում, որի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին Նատալի Վուդն ամուսնացել է դերասան Ռոբերտ Վագների հետ, իսկ 1962 թվականին նրանք բաժանվել են: 1969 թվականին Նատալին ամուսնացել է բրիտանացի պրոդյուսեր Ռիչարդ Գրեգսոնի հետ: 1972 թվականին նրանք ամուսնալուծվել են: Նույն թվականին Նատալին վերականգնել է հարաբերությունները Ռոբերտ Վագների հետ և 1974 թվականին ամուսնանալով, նրա հետ ապրել է մինչև իր կյանքի վերջը: Նատալի Վուդն ունի երկու դուստր, ավագը` Ռիչարդ Գրեգսոնից, իսկ կրտսերը` Ռոբերտ Վագներից:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը, Կալիֆոռնիայի ափերի մոտ գտնվող Սանտա-Կատալինա կղզու շրջակայքում զբոսանավով լողալու ժամանակ, չպարզված հանգամանքներում Նատալի Վուդը խեղդվել էր ջրում: Բացի նրանից, զբոսանավի վրա եղել են նրա ամուսինը` Ռոբերտ Վագները, դերասան Քրիստոֆեր Ուոքենը և զբոսանավի նավապետ Դենիս Դավերնը: Համաձայն համընդհանուր վարկածի, ալկոհոլ օգտագործած վիճակում Նատալին փորձել է ուղղել ճոպանը և ոտքի վրա կանգնել չկարողանալու պատճառով ընկել է ջուրն ու խեղդվել: Սակայն այդ վարկածը կասկածների տեղիք է տալիս, քանի որ Նատալին մանկությունից վախենում էր ջրից: Հետաքրքիր էր նաև այն փաստը, որ դերասանուհու կյանքն ապահովագրված էր 13 միլիոն դոլարով և դերասանուհու մահվան դեպքում դրանք կարող էր ստանալ ամուսինը: Թե ինչ էր իրականում տեղի ունեցել զբոսանավի վրա, մինչ օրս չի պարզվել:

Դերասանուհու ողբերգական մահվան 30-ամյակին ընդառաջ, ոստիկանությունը վերականգնել էր կատարվածի հանգամանքների հետաքննությունը` զբոսանավի նավապետի նոր հայտարարությունները հաշվի առնելով: 2012 թվականին Los Angeles Times թերթը հաղորդել էր, որ Լոս-Անջելեսի ոստիկանությունը որևէ ապացույց չի գտել սպանության վերաբերյալ: Ըստ թերթի տվյալների, որոնք հղում էին կատարում ոստիկանության հետաքննչական բաժնի ղեկավարին, վերականգնված հետաքննությունը ողբերգության վերաբերյալ որևէ նոր հանգամանք չի պարզել: 2013 թվականին փոխվել է Նատալի Վուդի մահվան պաշտոնական «պատահականորեն խեղդվելու պատճառով» արտահայտությունը, քանի որ վկայություններ էին հայտնաբերվել, որ դերասանուհու մարմնի վրա եղած կապտուկները, սալջարդերն ու քերծվածքները նրա մարմնին հայտնվել էին մահվանից ոչ շատ առաջ:

Նատալի Վուդի կրտսեր քույրը, դերասանուհի և գրող Լանա Վուդը հրատարակել է երկու կենսագրական գիրք` դերասանուհու կյանքի մասին:

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1943 Երջանիկ երկիրը Happy Land աղջնակ
1946 Հավերժական վաղը Tomorrow Is Forever Մարգարետ Լյուդվիգ
1946 Հարսնացուն ճտքակոշիկներով The Bride Wore Boots Քերոլ Ուորրեն
1947 Հրաշք 34-րդ փողոցում Miracle on 34th Street Սյուզան Ուոլքեր
1947 Ուրվականն ու միսիս Մյուրը The Ghost and Mrs. Muir Աննա Մյուրը մանուկ տարիքում
1947 Բեկորներ Driftwood Ջեննի
1948 Սկուդա-հու, Սկուդա-հեյ Scudda Hoo! Scudda Hay! Բին Մակգիլ
1949 Հավի ճուտ` ամեն կիրակի Chicken Every Sunday Ռութ Հեֆերան
1949 Խակ խոստում The Green Promise Սյուզան Մեթյուս
1949 Հայրիկը պաշտպան էր Father Was a Fullback Էլեն Կուպեր
1950 Ինձ համար տխուր երգեր պետք չեն No Sad Songs for Me Պոլի Սքոթ
1950 Շատ անձնական է Our Very Own Պեննի Մակաուլեյ
1950 Ձանձրույթի ոչ մի վայրկյան Never a Dull Moment Նենսի Հովարդ
1950 Մեծ խաղագումար The Jackpot Ֆիլլիս Լոուրենս
1951 Թանկագին եսասեր Dear Brat Պաուլինա
1951 Երկնագույն շղարշ The Blue Veil Ստեֆանի Ռոուլինս
1952 Ռոուզ Բոուլի պատմությունը The Rose Bowl Story Սալլի
1952 Միայն քեզ համար Just for You Բարբարա
1952 Աստղը The Star Գրետխեն Դրյու
1954 Արծաթե գավաթը The Silver Chalice Հելենան մանուկ տարիքում
1955 Մեկ ցանկություն One Desire Սիլի
1955 Խռովարար` առանց պատճառի Rebel Without a Cause Ջուդի
1956 Որոնողները The Searchers դեռահաս Դեբբի Էդվարդսը
1956 Ճիչ` գիշերը A Cry in the Night Էլիզաբեթ
1956 Այրվող բլուրներ The Burning Hills Մարիա Քրիստինա Կոլտոն
1956 Աղջիկը, որին նա ետ թողեց The Girl He Left Behind Սյուզան Դանիելս
1957 Ռմբակոծիչներ Բ-52 Bombers B-52 Լոիս Բրենան
1958 Մարջորի Մորնինգստար Marjorie Morningstar Մարջորի Մորգենշտերն
1958 Արքաները ուղևորության են գնում Kings Go Forth Մոնիկ Բլեր
1960 Կեշ ՄակԿոլ Cash McCall Լորի Օստեն
1960 Գեղեցիկ պատանի կաննիբալները All the Fine Young Cannibals Սառա Դևիս
1961 Մեծաշուքությունը խոտի մեջ է Splendor in the Grass Ուիլմա Դին Լումիս
1961 Վեսթսայդյան պատմություն West Side Story Մարիա
1962 Ջիպսի (Գնչուհին) Gypsy Ջիպսի Ռոզա Լի (Ռոզա Լուիզա Հովիկ)
1963 Սերն հարմար անծանոթի հետ Love with the Proper Stranger Էնջի Ռոսինի
1964 Սեքսը և չամուսնացած աղջիկը Sex and the Single Girl Հելեն Բրաուն
1965 Մեծ մրցարշավներ The Great Race Մեգի Դյուբուա
1965 Դեյզի Կլովերի ներաշխարհը Inside Daisy Clover Դեյզի Կլովեր
1966 Կոտրում This Property Is Condemned Ալվա Սթար
1966 Պենելոպե Penelope Պենելոպե Էլկոտ
1969 Բոբն ու Քերոլը, Թեդն ու Էլիսը Bob & Carol & Ted & Alice Քերոլ Սանդերս
1972 Թեկնածուն The Candidate Նատալի Վուդ
1973 Սիրո մասին The Affair Կորտնի Պատերսոն
1976 Լրտեսը Peeper Էլեն Պրենդերգաստ
1976 Կատուն շիկացած տանիքին Cat on a Hot Tin Roof Մարգարետ
1979 Այսուհետ և ընդմիշտ From Here to Eternity Կարեն Հոլմս
1979 Թխվածքաբլիթների գործարանը The Cracker Factory Կեսսի Բարետ
1979 Հարտ ամուսինները Hart to Hart կինոաստղ Նատաշա Գուրդին
1979 Ասուպ Meteor Տատյանա Դոնսկայա
1980 Վերջին ամուսնական զույգը Ամերիկայում The Last Married Couple in America Մարի Թոմփսոն
1980 Եվա Ռիկերի հիշողությունները The Memory of Eva Ryker Եվա Ռիկեր
1980 Ուիլն ու Ֆիլը Willie & Phil Նատալի Վուդ
1983 Ուղեղային գրոհ Brainstorm Կարեն Բրեյս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]