Հենզելն ու Գրետելը (ֆիլմ, 1982)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հենզելն ու Գրետելը
Hansel and Gretel
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր հեքիաթ
Թվական 1982
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Թիմ Բարթոն
Պրոդյուսեր Ջուլի Հիքսոն
Սցենարի հեղինակ Թիմ Բարթոն
Ջուլի Հիքսոն
Դերակատարներ Միշել Յամա
Ջիմ Իշիդա
Տևողություն 45 րոպե
Բյուջե $116,000
Տեղայնացնող Disney Channel

Հենզելն ու Գրետելը (անգլ.՝ Hansel and Gretel) առաջին հեռուստաֆիլմն է, որը նկարահանել է Թիմ Բարթոնը Դիսնեյ ստուդիայում, Գրիմ եղբայրների համանուն հեքիաթի հիման վրա։ Այն նկարվել է ճապոնական Դիսնեյ հեռուստաալիքի համար։ Ֆիլմը ցուցադրվել է ընդամենը մեկ անգամ՝ Հելոուինի գիշերը այնքան ուշ ժամի, որ շատերը այդպես էլ չեն դիտել այն։ Երկար ժամանակ «Հենզելն ու Գրետելը» համարվում էր կորած[1]։

Բոլոր դերերը մարմնավորում են ճապոնացի դերասաններ։ Ֆիլմի բեքգրաունդը նույնպես պլանավորված էր ճապոնական կամ Ճապոնիայով հետաքրքրվող ամերիկական հանդիսատեսի համար։ Այսպես, օրինակ, էկրանի վրա հաճախ են հայտնվում խաղալիք-տրանսֆորմերներ, որոնց պատրաստմամբ զբաղվում է Հենզելի և Գրետելի հայրը։ Նրա ստեղծած խաղալիքներից մեկը՝ բադիկը, որը պատկանում էր հերոսներից մեկին, չար մոգության ազդեցության տակ վերածվում է ծրագրավորված ռոբոտի կամ նման մի բան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնած է հայտնի հեքիաթի վրա։ Քույր ու եղբայր մոլորվելով, հայտնվում են մարդակեր-կախարդի խրճիթում։ Խաղալիքները, որոնք պատրաստել էր երեխաների հայրը, կախարդը դարձնում է արյունարբու հրեշներ և փորձում է օգնել իր նոր տիրոջը, բռնել Հենզելին ու Գրետելին։ Միայն հույսը դեպի դրականը և կարատեի որոշ իմացությունները օգնում են փրկվել հերոսներին։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Իշիդա՝ հայր
  • Միշել Յամա՝ խորթ մայր/վհուկ
  • Էնդի Լի՝ Հենզել
  • Էլիոն Հոնգ՝ Գրետել
  • Դևիդ Կոենիգսբերգ՝ Դեն Դն քաղցրավենիքի տղամարդը
  • Վինսենտ Փրայզ՝ հաղորդավար[2]

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը ցուցադրվել է դեկտեմբերի 31-ին ժամը 22։30։
  • Ֆիլմի նկարահանումներն ավարտելուց հետո Թիմ Բարթոնը մտածեց այլևս չզբաղվել ռեժիսուրայով։ Դրանից հետո (մինչ 2007 թվականի վերջ), նրա կինոդարանում հաշվվում է 21 ֆիլմ։
  • «Հենզելի և Գրետելի» կոնցեպտ-արտի էջերում հանդիպում են «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» մուլտֆիլմի կերպարների մշակումները, հիմնականում՝ Ջեք Սքելինգթոնինը։
  • Սկզբում գլխավոր հերոսները պետք է լինեին ինչպես բնօրինակում՝ քույր և եղբայր, սակայն վերջնական տարբերակում որոշվեց երկու եղբայր։
  • Ֆիլմում գլխավոր բացասական կերպար է վհուկը, իսկ բնօրինակ հեքիաթում՝ կախարդը։
  • Գլխավոր հերոսները չար ուժերի դեմ իրոք կռվում է արևելյան մենամարտերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «La Cinémathèque française»։ Վերցված է 23 October 2012 
  2. «Hansel and Gretel»։ Internet Movie Database։ Վերցված է 23 October 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]