Jump to content

Ջեյսոն Շվարցման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյսոն Շվարցման
անգլ.՝ Jason Schwartzman
Ծնվել է1980 թվականի հունիսի 26-ին
ԾննդավայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԿրթությունUCLA Lab School? և Ուայլդվուդի Դպրոց
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, երաժիշտ
Ծնողներհայր՝ Ջեք Շվարցման, մայր՝ Տալիա Շայր
ԱնդամությունCoppola family? և Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա

Ջեյսոն Շվարցման (անգլ.՝ Jason Schwartzman, հունիսի 26, 1980(1980-06-26)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4])՝ ամերիկացի դերասան և երաժիշտ։

Դերասանուհի Թալի Շայրի և պրոդյուսեր Ջեք Շվարցմանի որդին, ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլի եղբորորդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին ավարտել է Լոս Անջելեսի[5] Ուինդվիդյան դպրոցը (անգլ.՝ Windwood School): Մինչև դերասանական կարիերան Շվարցմանը եղել է թմբկահար և Phantom Planet խմբի երգերի հեղինակ։ Խմբից հեռանալուց հետո նա շարունակել է իր երաժշտական գործունեությունը, սակայն որպես կինոկոմպոզիտոր և մասնավորապես համարվում է «Միայնակ սրտեր» և «Մահացու ձանձրույթ» հեռուստասերիալների սաունդթրեքերի հեղինակներից մեկը, նաև «Կատակասերներ» ֆիլմի սաունդթրեքի հեղինակը։

Որպես դերասան՝ Շվարցմանը 1998 թվականին հանդես եկավ Ուես Անդերսոնի «Ռաշմոր» ֆիլմում։ Մաքս Ֆիշերի դերը խաղալու համար նրան առաջադրել են բազում մրցանակների։ Նա արժանացել է Young Artist Awards մրցանակին, որպես կատակերգու[6].

2007 թվականին Ուես Անդերսոնի համահեղինակությամբ գրեց «Գնացքը Դաջիլինգում» ֆիլմի սցենարը, իսկ իր եղբայր Ռոման Կոպոլոյը ֆիլմի պրոդյուսերներից մեկն էր։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունիսի 11-ին[7] ամուսնացել է դիզայներ Բրեյդի Քանինհեմի հետ։ Ամուսիններն ունեն երկու դուստր[8]՝ Մելրոու Ռիվերս Շվարցման, իսկ երկրորդ դստեր անունը հայտնի չէ[9].

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակի անվանումԴեր
1998ՌաշմորRushmoreՄաքս Ֆիշեր
1999-2000Տարօրինակները և խելագարներըFreaks and GeeksՀոուի Գելֆանդ
2001Ագենտ «Ճպուռ»CQՖելիքս Դե Մարկ
2002ՍիմոնաS1m0neՄիլթոն
2002SlackersEthan
2002ՊիլոտաժSpunՌոսս
2004Սրտի կոտրողներըI Heart HuckabeesԱլբերտ Մարկովսկի
2005Գալակտիկսյի ինքնարգելակըThe Hitchhiker’s Guide to the GalaxyԳեգ Հելֆրունտ
2005ԿսխարդBewitchedՌիտչի
2005ՎաճառողուհիShopgirlՋերեմի
2006Մարիա ԱնտունաետաMarie AntoinetteԼյուդովիկ XVI
2007Հյուրանոց «Շեվալյե»Hotel ChevalierՋեք
2007Դարջիլինգի գնացքըThe Darjeeling LimitedՋեք
2007Վերելքներ և վայրէջքներ. Դյուի Քոկսի պատմությունըWalk Hard: The Dewey Cox StoryՌինգո Սթար
2009ԿատակասերներըFunny PeopleՄարկ Թեյլոր Ջեքսոն
2009Ծանոթություն Մարկի հետThe Marc Pease ExperienceՄարկ Պիզ
2009- 2011Մահացու ձանձրույթըBored to DeathՋոնաթան Էյմս
2009Անկրկնելի պարոն ՖոքսFantastic Mr. FoxԱշ Ֆոքս
2010Սքոթ Պիլիպագրամը դեմ է բոլորինScott Pilgrim vs. the WorldԳիդեոն Գրեյվս
2012Լիալուսնի թագավորությունըMoonrise KingdomԿուզեն Բեն
2013Չարլզ երրորդ կրտսերի ապշեցուցիչ երևակայությունըA Glimpse Inside the Mind of Charles Swan IIIՔիրբի Սթար
2013Փրկիր պարոն ԲենքսինSaving Mr. BanksՌիչարդ Շերման
2014Լսի՛ր, ՖիլիպListen up PhilipՖիլիպ
2014Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»The Grand Budapest HotelԺան
2014Մեծ աչքերBig eyesՌուբեն
2015ԳիշերակացThe OvernightԿուրտ
2015Չափազանց Մյուրենյան Սուրբ ծնունդA very Murray ChristmasԷլիոտ, ամուսին
2015Բլանտը խոսում էBlunt TalkԴանկան Ադլեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. filmportal.de — 2005.
  2. Roglo — 1997. — ed. size: 10000000
  3. GeneaStar
  4. Deutsche Nationalbibliothek Record #129801712 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Jason Schwartzman Biography» (անգլերեն). moviefone.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
  6. «Awards for Jason Schwartzman» (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
  7. «IMDb - Movies, TV and Celebrities». IMDb. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  8. «СПЛЕТНИК: звезды и знаменитости. Новости шоу-бизнеса, моды и красоты». Сплетник. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  9. «PopCornNews - сайт о звездах кино и шоубизнеса». www.popcornnews.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]