Լանա Դել Ռեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանա Դել Ռեյ
Lana Del Rey
Lana Del Rey Cannes 2012.jpg
Ի ծնե անուն Էլիզաբեթ Վուլրիջ Գրանտ
Elizabeth WoolridgeGrant
Ծնվել է հունիսի 21, 1985({{padleft:1985|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2] (30 տարեկան)
Նյու Յորք[3]
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրեր ինդի փոփ, բարոկո փոփ, ալտերնատիվ ռոք, սեդքոր և Q592330?
Մասնագիտություն հեղինակ-կատարող, կոմպոզիտոր և մոդել
Գործիքներ կիթառ
Գործունեություն (2005 –այժմ)
Լեյբլ Ինտերսքոպ Ռեքորդս և Q155152?
Կայք lanadelrey.com
Ստորագրություն
Ստորագրություն

Էլիզաբեթ Գրանտ (անգլ.՝ Elizabeth Grant, ծնվ. հունիսի 21, 1985, Նյու Յորք) առավել հայտնի որպես Լանա Դել Ռեյ (անգլ.՝ Lana Del Rey) ամերիկացի երգչուհի, հեղինակ-կատարող։ Նրա մականունը բաղկացած է դերասանուհի Լանա Թյորների և Ֆորդ Դել Ռեյ, կամ Շևրոլե Դելռեյ ավտոմեքենայի անվանումներից։

Լանա Դել Ռեյը առաջին անգամ ճանաչվեց հանրության կողմից շնորհիվ իր «Video Games» տեսահոլովակի, որը լույս տեսավ 2011 թվականի ամռանը։ Նրա ձայնը համեմատում են այնպիսի հանրաճանաչ վոկալիստների հետ ինչպիսիք են Նենսի Սինատրան, Ամբրոզիա Պարսլին և Չայնա Ֆորբսը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Գրանտը, ավելի հայտնի ինչպես Լանա Դել Ռեյ, ծնվել է Նյու Յորքում Լեյք-Փլեսիդ քաղաքում 1986 թ.: Նրա հայրը՝ Ռոբ Գրանտը, միլիոնատեր բիզնեսմեն է։ Դեռ մանկուց ունենալով բավականին լավ ձայնային տվյալներ և ցանկություն՝ լինելու ճանաչված, Էլիզաբեթը դանդաղ, բայց հաստատուն քայլերով ճանապարհ էր հարթում դեպի փառքն ու ճանաչվածությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր երաժշտական կարողությունները Լիզան առաջին անգամ արտահայտել է եկեղեցական երգչախմբում։

Հետագայում Լիզան սկսում է երգել ակումբներում, սրճարաններում, սակայն նրա երգերը այդպես էլ ճանաչում չեն գտնում։ Սկզբնական շրջանում աղջիկը հանդես էր գալիս Լիզի Գրանտ բեմական անվամբ։ 18 տարեկանում Լիզան հեռանում է իր հայրենի քաղաքից՝ Լեյք-Փլեսիդից։ Նա ուղևորվում է գրավելու Նյու Յորքը և հետագայում ամբողջ աշխարհը։

Առաջին փորձը՝ տապալվեց Լիզան թողարկեց փոքրածավալ ալբոմ՝ "Kill Kill", որը ոչ մի հաջողություն չունեցավ, սակայն որոշ գործակալների ուշադրությունը գրավեց Լիզայի հետաքրքիր ձայնն ու ոճը։ Առաջին չհաջողված փորձից հետո Լիզային օգնության է հասնում հայրը։ Նա սկսում է աշխատել պրոդյուսեր Դևիդ Կեյնի հետ, որը հայտնի է Փոլ Մակքարթնիի, Ռեդջինա Սպոկտորի հետ իր աշխատանքներով։ Լիզայի վրա սկսում է աշխատել մենեջերների մի ամբողջ խումբ։ Հենց նրանց խորհրդով էլ աղջիկը դառնում է Լանա Դել Ռեյ (Նրա մականունը բաղկացած է դերասանուհի Լանա Թյորների և Ֆորդ Դել Ռեյ, կամ Շևրոլե Դելռեյ ավտոմեքենայի անվանումներից): 2011-ի հունիսին Լանա Դել Ռեյը պայմանագիր է կնքում Stranger Records-ի հետ և համատեղ ձայնագրում "Video Games" սինգլը։ Այս երգն ու տեսահոլովակը, որը Լանան ինքնուրույն է ստեղծել, անհավանական հաջողություն են բերում երգչուհուն։ Տեսահոլովակի՝ համացանցում հայտնվելուց անմիջապես հետո նա դառնում է հայտնի։ Տեսահոլովակի՝ միլիոնավոր դիտումները բոլորի մոտ հետաքրքրություն առաջացրին Լանա Դել Ռեյի հանդեպ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-ին Լանա Դել Ռեյին համարում են տարվա սենսացիա։ Դա այն դեպքում, երբ Լանան դեռ ոչ մի սկավառակ չէր թողարկել, ոչ մի համերգ չէր ունեցել։ Լանայի առաջին համերգը՝ Նյու Յորքի ակումբներից մեկում, տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին։ Համերգի տոմսերը սպառվեցին այն վաճառքի հանելուց րոպեներ անց։ Հաջողված համերգն արդեն քայլ էր դեպի լուրջ բեմեր։ 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Լանա Դել Ռեյը պարգևատրվեց Q Awards-ի կողմից հատուկ անվանակագում, որպես Ապագա աստղ:

Born to Die[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-ի դեկտեմբերի 1-ին Լանա Դել Ռեյը ներկայացնում է իր թերևս ամենաճանաչված երգերից մեկը՝ "Born to Die"-ը, որն իսկական հիթ է դառնում։ Այն նաև հիանալի հիմք էր ապագա ալբոմի համար։ Արդեն 2012-ի փետրվարին Լանան թողարկում է իր նոր ալբոմը՝ "Born to Die" և բարձրանում է հիթ շքերթների առաջին հորիզոնականը։ ԱՄՆ-ում տարածվում են այս սկավառակի մոտ 100 հազար օրինակները։ Այժմ Լանան ունի երկրպագուների մեծ բանակ, ճիշտ է Լանան չի հետևել իր գործընկերների օրինակին և երկրպագուներին չի տվել անվանում, բայց երկրպագուներն իրենք իրենց անվանում են Team Lana:

Tropico[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ. դեկտեմբերի 6-ին Լանա Դել Ռեյը ներկայացնում է "Tropico" կարճամետրաժ ֆիլմը։ Սցենարի հեղինակն ու ֆիլմի հերոսուհին հենց Լանան է։ "Tropico"-ի սաունդթրեքերը երգչուհու գործերից "Body Electric"-ը, "Gods and Monsters"-ն ու "Bel Air"-ն են։

Ultraviolence[խմբագրել | խմբագրել կոդը]

"Ultraviolence"-ը Երգչուհու երրորդ ալբոմի անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «ուլտրաբռնություն», թողարկվել է հունիսի 17-ին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Video Games» (2011)
  • «Born to Die» (2011)
  • «Blue Jeans» (2012)
  • «Summertime Sadness» (2012)
  • «National Anthem» (2012)
  • «Blue Velvet» (2012)
  • «Ride» (2012)
  • «Dark Paradise» (2013)
  • «Young and Beautiful» (2013)
  • «Summertime Sadness (Ռեմիքս)» (Սեդրիկ Ժերվեի հետ) (2013)
  • «Young and Beautiful (Ռեմիքս)» (Սեդրիկ Ժերվեի հետ) (2013)
  • «Once Upon a Dream» (2014)
  • «West Coast» (2014)
  • «Shades of Cool» (2014)
  • «Ultraviolence» (2014)
  • «Brooklyn Baby» (2014)
  • «Black Beauty» (2014)
  • «High by the Beach» (2015)
  • «Music to Watch Boys To» (2015)
  • «Freak» (2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]