Jump to content

Թրիփ հոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրիփ֊հոփ
Trip hop
Ոճային հիմքերՀիփ հոփ, Էյսիդ ջազ, Թրանս, Ջազ, Սոուլ, Հաուս, Ալտերնատիվ ռոք, Դաբ,
Մշակութային հիմքեր1990֊ական թվականներ, Բրիստոլ, Մեծ Բրիտանիա
Ծագման ժամանակ1992
Ծագման երկիր Միացյալ Թագավորություն
Մեծ Բրիտանիա

Թրիփ֊հոփ (անգլ.՝ trip hop), էլեկտրոնային երաժշտության ժանր։ Ծագել է 1990-ական թվականների սկզբում Մեծ Բրիտանիայում, հասել է իր հայնտության գագաթնակետին 1990֊ական թվականների վերջերում։

Թրիփ֊հոփը ներառում է տարբեր երաժշտական ոճերի տարրեր, հիփ հոփի, ջազի, ռոքի, դաբի, սոուլի համադրություն[1]։ Թրիփ֊հոփին բնորոշ է դանդաղ ռիթմը, պարզ լսվող բասը և նաև հին մեղեդիներից որոշ կտորների օգտագործումը (հիմնականում ջազից, սոուլից)։ Բացի այդ թրիփ֊հոփին բնորոշ է մռայլ դեպրեսիոն տրամադրության առկայությունը և վոկալային մասի որոշակի անջատականությունը։

Կատարողներից առաջին հերթին պետք է նշել «Massive Attack» և «Portishead» խմբերը, ինչպես նաև «Mov'ax» լեյբլը։

Ժամանակակից կատարողները հաճախակի են օգտագործում թրիփ֊հոփի տարրերը այլ ժանրերի հետ խառնելով։

Առաջին անգամ «թրիփ֊հոփ» տերմինը օգտագործվել է 1994 թվականի հունիսին լրագրող Էնդի Պեմբերտոնի կողմից բրիտանական երաժշտությանը նվիրված «Mixmag» ամսագրում[2]։ Որպես երաժշտական ժանր ծագել է Բրիստոլի շրջակայքում 1990֊ական թվականների սկսզբում։ Զարգացման ընթացքում թրիփ֊հոփը շեղվեց իր սկսբնական ուղղվածությունից և շարժվեց դեպի էյսիդ ջազ։

Թրիփ֊հոփը հիմնականում ճանաչում ստացավ Massive Attack խմբի «Blue lines» ալբոմից հետո (1991թվական.), որը դարձավ շատ հայտնի Մեծ Բրիտանիայում[3]։ «Massive Attack» խմբի հաջորդ ալբոմը թողարկվեց 1994 թվականին, որը միայն ամրապնդեց նրանց ունեցաց հաջողությունը։ Հենց այդ տարի առաջին անգամ գործածվեց «թրիփ֊հոփ» տերմինը, որով հայտնի լրագրող Էնդի Պեմբերտոնը բնութագրեց DJ Shadow֊ի «In/Flux» սինգլը[4]։ Նույն 1994 թվականին էլ «Portishead» խումբը թողարկում է իր առաջին ալբոմը՝ «Dummy»։ «Portishead» խումբը առանձնանում էր մռայլ, ռետրո֊ջազային մեղեդիների վրա հիմնված երաժշտությամբ։ Հաջորդ տարի 1995 թվականին «Dummy» ալբոմը արժանանում է «Mercury Prize» մրցանակին։

Զարգացման անկում և ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բլորկ, 2007 թվական

Չնայած նրան, որ տվյալ ոճի ներկայացուցիչները շարունակում էին թողարկել հաջողված և քննադատների կողմից համակրանքի արժանացած ալբոմներ (օրինակ՝ «Massive Attack» խմբի «Mezzanine» ալբոմը 1998 թվականին), 1994-1995 թվականների վերելքից հետո երաժշատական այս ոճի զարգացումը սկսեց անկում ապրել։

Հայտնի դառնալուց հետո թրիփ֊հոփը սկսում է օգտագործվել փոփ երաժշտության մեջ։ Թրիփ֊հոփի տարրերով երգեր և ալբոմներ սկսում են թողարկել Մադոննան[5], Ժանետ Ջեքսոնը[6], Քայլի Մինոուգը[7], և նաև էքսպերեմենտալ փոփ֊երգչուհի Բյորկը[8]։ Միևնույն ժամանակ թրիփ֊հոփը լուրջ ազդեցություն է ունենում էլեկտրոնային երաժշտության հաջորդ սերունդների վրա։ 2002 թվականին բրիտանական հայտնի «The Independent» օրաթերթը օգտագործեց «պոստ֊թրիփ֊հոփ» տերմինը «Second Person» խմբի ստեղծագործությունները նկարագրելու համար։

Թրիփ֊հոփին բնորոշ ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1991 — Blue Lines (Massive Attack)
  • 1994 — Dummy (Portishead)
  • 1995 — Maxinquaye (Tricky)
  • 1996 — Endtroducing... (DJ Shadow)
  • 1996 — Londinium (Archive)
  • 1997 — Portishead (Portishead)
  • 1998 — Mezzanine (Massive Attack)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  2. Pemberton, Andy (June 1994). «Trip Hop». Mixmag. Pemberton, Andy (June 1994). «Trip Hop». Mixmag.
  3. http://www.npr.org/sections/therecord/2012/01/31/142607358/local-groove-does-good-the-story-of-trip-hops-rise-from-bristol
  4. Pemberton, Andy (June 1994). «Trip Hop». Mixmag
  5. http://www.allmusic.com/album/ray-of-light-r333319
  6. https://www.worldcat.org/title/washington-times-washington-dc-1982/oclc/608153054
  7. http://www.sputnikmusic.com/review/31438/Kylie-Minogue-Impossible-Princess/
  8. http://www.allmusic.com/album/homogenic-mw0000026812