Էլեկտրոնային երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրոնային երաժշտություն (անգլ.՝ Electronic music, խոսակցականում «էլեկտրոնիկա»), ընդգրկուն երաժշտական ժանր, որն իր մեջ ներառում է բոլոր այն երաժշտական ոճերը, որոնք ստեղծվել են էլեկրոնային երաժշտական գործիքների և տեխնոլոգիաների միջոցով (հիմնականում հատուկ համակարգչային ծրագրերի միջոցով)[1]: Չնայած նրան, որ էլեկտրոնային գործիքները ստեղծվել են դեռևս XX դարի առաջին կեսում, էլեկտրոնային երաժշտությունը որպես ժանր ձևավորվել է XX դարի երկրորդ կեսում։

Ծագումնաբանություն․ XIX դարի վերջ և XX դարի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Տերմենը, 1927 թվական

1898 թվականինց մինչև 1912 թվականը ընկած ժամանակահատվածում ամերկացի գիտնական Թադեուշ Քեյհիլը աշխատում էր «թելարմոնիում» (անգլ.՝ Telharmonium) կոչվող գործիքի վրա[2]։ Սակայն այդ գործիքը չընդունվեց իր ունեցած չափսերի պատճառով։ 1906 թվականի տարբերակը կշռում էր մոտ 200 տոննա, իսկ զբաղեցնող տարածքը կազմում էր մոտ 18 մ²։

Առաջին էլեկտրոնային գործիք ընդունված է համարել տերմենվոքսը[3]։ Տերմենվոքսը հայտնագործվել է 1919-1920 թվականներին ռուս գյուտարար Լև Տերմենի կողմից։ Դա մի գործիք էր, որտեղ ձայնը ստացվում էր էլեկտրամագնիսական դաշտում կատարողի ձեռքերով մետաղական լարերի շարժման միջոցով։

1920-1930֊ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տասնամյակում ստեղծվեցին բազմաթիվ էլեկտրոնային գործիքներ։

1927 թվականին ամերիկացի գյուտարար Օ'Նիլի կողմից ստեղծվեց մի սարք, որում օգտագործվում էր մագնիսական ժապավեն, ինչը ձայնագրման գործընթացը հասցրեց նոր մակարդակի։

1928 թվականին ֆրանսիացի Մորիս Մարտենոն ստեղծեց «Մարտենոի ալիքներ» կոչվող գործիքը և հանդես եկավ դրանով Փարիզում:

1929 թվականին անգլիացի երգահան Ջորջ Անթեյլը առաջին անգամ իր ստեղծագործական կյանքի ընթացքում սկսում է գրել մեղեդիներ էլեկտրոնային գործիքների համար։

Զարգացում․ 1940-1950֊ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «AEG» կազմակերպության ինժեներ Ուոլտեր Վեբերը ստանում է բարձր հաճախականություն ունեցող սարքի ստեղծման արտոնագիր, ինչը զգալիորեն բարելավեց ձայնագրման գործընթացը։ 1942 թվականին նույն «AEG» կազմակերպությունը թողարկում է նվագարկչի նոր մոդել։

Մագնիսական ձայնագրման սարքերի արտադրումը հանգեցրեց էլեկտրոնային երաժշտության նոր նոր տարատեսակի ստեղծմանը՝ էլելկտրոակուստիկ երաժշտության։

Առաջին էլեկտրոակուստիկ բեմադրությունը գրվել է 1944 թվականին Եգիպտոսի ուսանող Էլ֊Դաբխի կողմից[4]։ Նա նրագարկչի օգնությամբ ձայնագրել էր երգիչների վոկալը, իսկ հետո վերամշակել է դրանք, ավելացնելով արձագանքման և արտացոլման երևույթներ։ Այդ ժամանակ Էլ֊Դաբխի մեթոդները հայնտի չէին Եգիպտոսից դուրս, բայց հետագյում՝ 1950֊ական թվականներին նա իր աշխատանքները ներկայացնում է Կոլումբիայում[5]։

Էլեկտրոնային երաժշտությունը Ճապոնիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միչպատերազմյան Ճապոնիայում հայտնի չէին վերոնշված էլեկտրոնային գործիքները։ Սակայն որոշ երգահաններ, այդ թվում Մինաո Շաբաթը, գիտեին այդպիսի սարքերի գոյության մասին։ Մի քանի տարի անց երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ճապոնացի երաժիշտները սկսեցին փորձարկել նորաստեղծ երաժշտական գործիքները։ Շատ դեպքերում այդ փորձերը հաջող էին, քանի որ նրանք ունեին ֆինանսական լավ ֆինանսավորում և հնարավորություն աշխատել նորագույն գործիքներով[6]։ Հետագայում դա հանգեցրեց նրան, որ Ճապոնիան մի քանի տասնամյակ հետո դարձավ էլեկտրոնային երաժշտության առաջատարնեից։

Էլեկտրոնային երաժշտությունը ԱՄՆ֊ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներում երաժշտությունը հիմնականում ստեղծվել է էլեկտրոնային եղանակով և դա լավ տեսանելի է հատկապես Մորթոն Ֆելդմանի «Marginal Intersection» բեմադրությունում։ Այս գործը առանձնահատուկ է նրանով, որ գրվել է Ֆելդմանի գրաֆիկական նոտացիայով։

«Երաժշտություն մագնիսական ժապավենի համար» նախագծի համար գործերը գրվել են Նյու Յորքյան երաժշտական խմբի անդամների կողմից (New York School), որոնց մեջ մտնում էին Ջոն Քեյջը, Էրլ Բրաունը, Կրիստիան Վոլֆը․ Դեյվիդ Թյոդորը և Մորթոն Ֆելդմանը[7]։ Այս խումբը գոյություն է ունեցել 3 տարի՝ 1951֊ից մինչև 1954 թվականը[8]։

1960֊ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960֊ական թվականները բեղմնավոր էին էլեկտրոնային երաժշտության համար և այս տիպի երաժշտական գործիքները սկսեցին հասանելի դառնալ բոլորին։

Laibach

1963 թվականին ստեղծվեց առաջին սինթեզատորը, որի հեղինակն էր ինժեներ և գյուտարար Դոն Բուշլան (անգլ.՝ Don Buchla):

Տերմենվոքսը արդեն կիրառվում էր 1920֊ական թվականներից, սակայն ավելի լայն տարածում գտավ այն ժամանակ, երբ նրա միջոցով գրվեց մի շարք գիտաֆանտաստիկ ֆիլմերի համար երաժշտություն։

1958 թվականին Մեծ Բրիտանիայում կառուցվեց աշխարհում առաջին առաջին ձայնագրման տաղավարը՝ BBC Radiophonic Workshop։ Այստեղ է ստեղծվել հայտնի ամերիկական գիտաֆանտաստիկ հեռուստասերիալ «Doctor who»֊ի երաժշտությունը[9]։

1970-1990֊ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970֊ական թվականների վերջը և 1980֊ականների սկիզբը նշանավորվեց նոր տեխնոլոգիաների ի հայտ գալով․ ինչը նպաստեց ժանրի զարգացմանը։ Նոր հարվածային գործիքների (օրինակ՝ Roland TR-808) ի հայտ գալով բնական հարվածային գործիքները գրեթե չէին օգտագործվում էլեկտրոնային երաժշտության մեջ։

Ստեղծվեցին նոր երաժշտական կոլեկտիվներ, որոնք հարստանցում էին էլեկտրոնային երաժշտությունը նորանոր մտահղացումներով։ Էլեկրոնային տխուր երաժշտություն վարպետ էր համարվում ճապոնացի Կիտարոն։ «Kraftwerk » խմբի մտահղացումները դարձան շատ սիրված ակումներում․ և հետագայում այդ հաջողությունը հանգեցրեց նոր «տեխնո» ոճի ստեղծմանը, որտեղ ռիթմը և էֆֆեկտները համարվում էին առաջնային[10]։

Այս ժամանակաշրջանում սկսում է զարգացում ապրել էլեկրոնային պարային երաժշտությանը, որի իր մեջ ներառում էր այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Techno, Electro, Drum'n'Bass, House և Trance[11]։ Այս ժանրին բնորոշ ներկայացուցիչների էին Robert Miles, Moby, Tiesto, Paul Van Dyk, BT, ATB, Paul Oakenfold, Armin van Buuren և Above and Beyond.։ Էլեկրոնային պարային երաժշտությունը ոչ հաճախ կարելի է հանդիպել երաժշտական ալբոմների տեսքով, օրինակ՝ «Զարկերակ -1» և «512 կիլոբայթ»։

XXI դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Daft Punk

XXI դարի սկիզբը էլեկտրոնային երաժշտության համար համարվում է միացության ձգտման ժամանակաշրջան[12]։ Մաքուր ոճերը գոյություն ունեն միայն թերոեապես։ Հիմնականում ցանկացած գործ իր մեծ ներառում է բազում այլ երաժշտական ոճերից տարրեր, և որևէ երաժշտական ալբոմ նկարագրելու համար օգտագործվում են բարդ մասնագիտական տերմիններ։ Շատ հայտնի է համարվում տեխնո֊ռեմիքսների ստեղծումը հիմնված 1970-1980֊ական թվականների հայտնի երգերի հիման վրա[13]։ Կլաուս Շուլցը ակտիվ զբաղվել է techno/drum’n’bass հնչողության համադրության վրա, թողարկելով Dosburg Online» և «Trance Appeal» ալբոմները։ Techno և Trance լրիվ միաձուլվեցին «Delerium», «System 7» ը «Synaesthesia» ալբոմների մեջ։

Ծանր պանկ֊ռոքի և տեխնո ոճի համադրությունը ընդունված է համարել Velvet Acid Christ и Wumpscut.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Holmes 2002, էջ. 6)
  2. Holmes 2002, էջ 47
  3. Lee De Forest (1950), Father of radio: the autobiography of Lee de Forest, Wilcox & Follett, էջեր 306–307
  4. Young 2007, էջ 24.
  5. Holmes 2008, 156-157 էջեր
  6. Fujii 2004, էջ 64.
  7. Eimert 1972, էջ 349.
  8. Luening 1968, էջ 136
  9. delia-derbyshire.net
  10. Unterberger 2002, էջ 1325.
  11. Holmes & 4t էջ 45
  12. Lebrecht 1996, էջ 106
  13. Emmerson 2007, էջ 112.