1970-ականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սայգոնի անկումՈւոթերգեյթյան սկանդալՆավթային ճգնաժամ 1973ԴիսկոԻրանի իսլամական հեղափոխությունՔեմփ Դեյվիդի համաձայնագրերԲհոլայի ցիկլոն
ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոն 1974 թվականին Ուոթերգեյթյան սկանդալից հետո, փախստականները ԱՄՆ ռազմանավի վրա Սայգոնի անկումից հետո, որից հետո ավարտվեց Վիետնամի պատերազմը 1975 թվականին, Նավթային ճգնաժամ 1973 մեծ հարված հասցրեց համաշխարհային տնտեսությանը, Իսրայելի և Եգիպտոսի նախագահների ձեռքսեղմումը Քեմփ Դեյվիդի համաձայնագրերի ստորագրումից հետո 1978 թվականին, 1970 թվականի Բհոլայի ցիկլոնի արդյունքում մահացան 500.000 մարդ Արևելյան Պակեստանի խիտ բնակեցված Գանգեսի դելտայում (որը հետագայում դարձավ անկախ Բանգլադեշ պետություն 1971 թվականին), Իրանի իսլամական հեղափոխություն 1979 թվականին տապալեց Մոհամմադ Ռեզա Փահլավի միապետությունը և իշխանության գլուխ կանգնեց Այաթոլլահ Խոմեինին, դիսկո երաժշտական ժանրը իր ճանաչվածության գագաթնակետին հասավ 1970-ական թվականների երկրորդ կեսին

1970-ականներ (կարդացվում է «հազար ինը հարյուր յոթանասունականներ, նաև հայտնի է որպես «Յոթանասունականներ»), տասնամյակ համաձայն Գրիգորյան օրացույցի, որը սկսվել է 1970 թվականի հունվարի 1-ին և ավարտվել 1979 թվականի դեկտեմբերի 31-ին:

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

21-րդ դարում պատմաբանները 1970-ական թվականները համարում են համաշխարհային պատմության փոփոխությունների հենակետ, հատկապես ուշադրությունը սևեռելով տնտեսական ցուցանիշների վրա[1], երբ ավարտվեց հետպատերազմյան տնտեսական բումը[2]: Արևմտյան աշխարհում շարունակվեցին սոցիալական բարեփոխումները, որոնք սկսվել էին 1960-ական թվականներին: Այդ բարեփոխումներից էին քաղաքական տեղեկատվության մեծացումը և կանանց տնտեսական ազատության մեծացումը: Միացյալ Թագավորությունում 1979 թվականի ընտրություններում հաղթանակ տարան Պահպանողականները Մարգարետ Թետչերի գլխավորությամբ, ով դարձավ Միացյալ Թագավորության առաջին կին վարչապետը: Ինդուստրիզացված երկրները, բացառությամբ Ճապոնիայի տնտեսական անկում արձանագրեցին 1973 թվականի նավթային ճգնաժամից հետո, որի պատճառն էր Արաբական նավթ արտահանող երկրների կազմակերպության նկատմամբ էմբարգոն: Ճգնաժամի արդյունքում սկսվեց համաշխարհային տնտեսության ստագֆլյացիա, ինչից սկիզբ առավ Քեյնսյան տնտեսական տեսության փոխարինումը նեոլիբերալ տնտեսական տեսությունով, որի արդյունքում ստեղծվեց առաջին նեոլիբերալ կառավարությունը Չիլիում, որը իշխանության եկավ Ավգուստո Պինոչետի կողմից ղեկավարած 1973 թվականի հեղաշրջման արդյունքում:

Ասիայում Չինաստանի հետ հարաբերությունը փոխվեցին ՄԱԿ-ի կողմից այն ճանաչելուց հետո, ինչը տեղի ունեցավ Մաո Ցզե Դունի մահից հետո և շուկայի ազատականացումից հետո Մաոյի հետևորդների կողմից: Չնայած նավթային ճգնաժամի, Ճապոնիայի տնտեսությունը մեծ աճ գրանցեց այս ժամանակահատվածում, դառնալով տնտսությամբ երկրորդ երկիրը աշխարհում` առաջ անցնելով անգամ ԳՖՀ-ից[3]: Միացյալ Նահանգները իր զորքերը դուրս բերեց Վիետնամից պատերազմում կրած պարտությունից հետո: 1979 թվականին ԽՍՀՄ-ը ներխուժեց Աֆղանստան, ինչից սկսվեց տասնամյա պատերազմ:

1970-ականներին Մերձավոր Արևելքում Եգիպտոսը և Սիրիան պատերազմ հայտարարեցին, սակայն տասնամյակի վերջում իրավիճակը հիմնովին փոխվեց, երբ Եգիպտոսը ստորագրեց Եգիպտա-իսրայելական հաշտության պայմանագիրը: Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթ, ով պայմանագրի ստրոագրողն էր, դարձավ ծայր աստիճան անցանկալի Արաբական աշխարհում[4]: Նա սպանվեց 1981 թվականին: Իրանում քաղաքական ճգնաժամը 1979 թվականին վերածվեց հեղափոխության, ինչի արդյունքում վերջ դրվեց Փահլավիների հարստությանը և հիմնադրվեց Իրանի իսլամական հանրապետությունը Այաթոլլա Խոմեինիի գլխավորությամբ:

Աֆրիկայում շարունակվեց ապագաղութականացումը: Անգոլան և Մոզամբիկը 1975 թվականին ձեռք բերեցին անկախություն Պորտուգալական կայսրությունից, երբ Պորտուգալիայում հաստատվեցին ժողովրդավարական կարգեր: Աֆրիկայում այնուամենայնիվ շարունակվեցին անվեր ռազմական հեղաշրջումները, դրանցից ամենանշանակալին Եթովպիայի կայսր Հայլե Սելասիե ռեժիմի տապալումն էր, որին հաջորդեցին քաղաքացիական պատերազմները և բռնությունները:

Զարգացած երկրների տնտեսությունները տասնամյակի առաջին կեսին շարունակեցին աճը Կանաչ հեղափոխության արդյունքում: Եվրոպայի տնտեսությունը շարունակում էր վերականգնվել Երկրորդ համաշխարհային պատերազմ հետևանքներից համաձայն Մարշալի պլանի, սակայն տնտեսական աճը դանդաղեց 1973 թվականի ճգնաժամից հետո:

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնամյակի ամենանշանակալի հակամարտությունները հետևյալն են`

Միջազգային հակամարտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնամյակի ընթացքում միջազգային նշանակալի հակամարտությունները հետևյալն են.

  • Գլխավոր հակամարտությունը կապիտալիստական և կոմունիստական մի քանի երկրների միջև հակամարտություններն էին, մինչդեռ հակամարտության հիմնական կողմերը` ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն երկխոսությունների սեղանին նստեցին` նվազեցնելով ատոմային զենքի արտադրությունը:
  • 1976 թվականին ուսանողների խաղաղ ցույցը Հարավաֆրիկյան հանրապետության Սոուետո քաղաքում վերածվեց ապստամբության, որի ժամանակ ավելի քան 700 սևամորթ դպրոցական երեխա սպանվեցին ոստիկանության կողմից:
  • Անջատողականության աճ Կանադայի Քվեբեկ նահանգում: 1970 թվականին արմատական ազգայնականները և մարքսիստները առևանգեցին Քվեբեկի աշխատանքի նախարար Պիեռ Լապորտեին և Բրիտանիայի առևտրի պատասխանատու Ջեյմս Քրոսին Հոկտեմբերյան ճգնաժամի ժամանակ, որի արդյունքում Լապորտեն սպանվեց: Դրա հետևանքով Կանադայի կառավարությունը արշավ սկսեց ապստամբների դեմ` ձերբակալելով դրա կազմակերպիչների մեծ մասին:
  • Ռազմական դրություն հայտարարվեց Ֆիլիպիններում 1972 թվականի սեպտեմբերի 21ին նախագահ Ֆերդինանդ Մարկոսի կողմից:
  • Կամբոջիայաում կոմունիստ առաջնորդ Պոլ Պոտի գլխավորությամբ հեղափոխություն տեղի ունեցավ ամերիկամետ կառավարության դեմ Լոն Նոլի գլխավորությամբ: 1975 թվականի ապրիլի 17-ին Պոտի զորքերը նվաճեցին մայրաքաղաք Պնոմպենը, որից հետո ԱՄՆ-ն սկսեց ռմբակոծել նրանց դիրքերը: Կառավարությունը կազմակերպեց Կամբոջայի ցեղասպանությունը, որի ժամանակ զինված խմբավորումները մտան քաղաքներ և գյուղեր որպեսզի հիմնեին մարքսիստական գյուղատնտեսական հասարակություն: Բուդդիստ հոգևորականները և բոլոր նրանք ովքեր խոսում էին օտար լեզուներով, ունեին որևէ կրթություն, բառնությունների ենթարկվեցին կամ սպանվեցին: Արդյոնքում զոհվեցին մոտ 3 միլիոն մարդ: Վիետնամը ներխուժեց Կամբոջիա 1979 թվականին վերջ դնելով Պոլ Պոտի իշխանությանը և հիմնեց իր կառավարություն: Սա բերեց կայծակնային, բայց արյունալի սահմանային պատերազմի Չինաստանի հետ նույն տարվա փետրվարին:
  • 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխության արդյունքում գահընկեց արվեց արևմտամետ միապետ շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին, և իշխանության եկավ կրոնապետական իսլամիստական կառավարությունը Այաթոլլա Խոմեինիի գլխավորությամբ: Արևմտյան իշխանությունների և հեղափոխականների միջև տարաձայնությունների արդյունքում 1979 թվականի նոյեմբերի 4-ին սկսվեց Իրանում պատանդների ճգնաժամը, որի արդյունքում 66 դիվանագետներ, հիմնականում ԱՄՆ-ից, պատանդ պահվեցին 444 օր:
  • Հարավսլավիայում սրվեց ներքին դրությունը, որից սկիզբ առավ Խորվաթական գարուն շարժումը 1971 թվականին, որը պահանջում էր Հարավսլավիայի կազմի մեջ մտնող հանրապետությունների ապակենտրոնացում: Հարավսլավիայի կոմունիստ առաջնորդ Իոսիպ Տիտոն մերժեց շարժման պահանջները` ձերբակալելով նրա առաջնորդներին, սակայն ճնշման ներքո 1974 թվականին իրականացրեց սահմանադրական բարեփոխում, ինչով ապակենտրոնացրեց իշխանությունը և թուլացրեց Սերբիայի դիրքերը: Բացի այդ նոր սահմանադրությամբ նա հաստատեց իր դիկտատուրան` նշանակելով իրեն ցմահ նախագահ:

Հեղաշրջումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայլե Սելասիեն գահընկեց արվեց Եթովպիայում, որով վերջ դրվեց համաշխարհային պատմության մեծ ամենաերկար կառավարված միապետությանը:

Տասնամյակի հիմնական հեղաշրջումները հետևյալն են`

  • 1970 – Սիրիայի հեղաշրջում Հաֆեզ ալ-Ասադի գլխավորությամբ:
  • 1971 – Ռազմական հեղաշրջում Ուգանդայում Իդի Ամինի գլխավորությամբ:
  • 1973 – Ռազմական հեղաշրջում, որի արդյունքում Սալվադոր Ալենդեն սպանվեց նախագահական նստավայրում և իշխանության եկավ Ավգուստո Պինոչետը:
  • 1974 – Ռազմական հեղաշրջում Եթովպիայում, որի արդյունքում Հայլե Սելասիեն գահընկեց արվեց և վերջ դրվեց համաշխարհային պատմության մեծ ամենաերկար կառավարված միապետությանը:
  • 1974 – (25 ապրիլ) Կարծրական հեղափոխությունը Պորտուգալիայում սկսվեց Զինված ուժերի շարժման կողմից ձեռնարկված ռազմական հեղաշրջումից ընդդեմ Պորտուգալիայի ֆաշիստական ռեժիմի:
  • 1976 – Խորխե Ռաֆայել Վիդելան զինված ուժերի աջակցությամբ իշխանության հասավ Արգենտինայում հեղաշրջման միջոցով և դարձավ ռազմական դիկտատոր:
  • 1977 – Ռազմական հեղաշրջում Պակիստանում, որի արդյունքում քաղաքական առաջնորդները, ներառյալ Զուլֆիկար Ալրի Բհուտտոն ձերբակալվեցին: Հայտարարվեց ռազմական դրություն:

Ահաբեկչական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնամյակի հիմնական ահաբեկչական գործողությունները հետևյալն են`

Նշանակալի քաղաքական իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհ

Ամերիկա

Նիքսոնը ցույց է տալիս վիկտորիա ժեստը, քանի որ նա լքում է Սպիտակ տունը հրաժարականից հետո:
  • Միացյալ Նահանֆների նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարվեց նախագահի պաշտոնից 1974 թվականի օգոստոսից հետո, երբ նրան մեղադրեցին Ուոթերգեյթյան սկանդալի արդյունքում:
  • Աուգուստո Պինոչետը իշխանության եկավ Չիլիում, 1973 թվականի հեղաշրջումից հետո Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) աջակցությամբ: Պինոչետը մնաց Չիլիի դիկտատոր մինչև 1990 թվականը:
  • Սուրինամը անկախացավ Նիդերլանդներից 1975 թվականի նոյեմբերի 25-ին:
  • Գայանայում հեղափոխական Ջիմ Ջոնսը ԱՄՆ-ից ժամանաց հարյուր անձանց հետ ջունգլիներում հիմնադրեց ուտոպիստական մարքսիստական համայնք Ջոնսթաուն անվանմամբ: Ջոնսը և նրա հետևորդները հրաժարվեցին լքել Ջոնսթաունը, չնայած կառավարության բազմակի նախազգուշացումներին: Կոնգեսի հանձնաժողովը այցելեց Գայանա 1978 թվականի նոյեմբերին: Նրանք հարձակման ենթարկվեցին Ջոնսի խմբի անդամների կողմից և կոնգրեսմեն Լեո Ռայանը սպանվեց: Այնուհետև Ջոնսը հրամայեց համայնքի բոլոր անդամներին ինքնասպան լինել: Նրանք խմեցին նախապես պատրաստված թույները և ընդհանուր առմամբ հայտնաբերվեց 900 սպանված, ներառյալ Ջոնսը:

Եվրոպա

  • Մարգարետ Թետչեր և Պահպանողական կուսակցությունը եկավ իշխանության Միացյալ Թագավորությունում 1979 թվականի` իրականացնելով նեոլիբերալ տնտեսական քաղաքականություն, այդ թվում կրճատեցին պետական ծաղխումները, թուլացրեցին առևտրական միությունների իշխանությունը և ազատականացրեցին տնտեսությունը և առևտուրը:
  • Ֆրանցիսկո Ֆրանկոն մահացավ 39 տարվա իշխանությունից հետո: Խուան Կառլոս I Բուրբոնը թագադրվեց Իսպանիայի թագավոր և սկիզբ դրեց անցումը ժողովրդավարության: Դիկտատուրան Իսպանիայում ավարտվեց: Առաջին գլխավոր ընտրությունները կայացան 1977 թվականին և Ադոլֆո Սուարես դարձավ Իսպանիայի վարչապետ: Սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունները օրինականացվեցին: 1978 թվականին ընդունվեց Իսպանիայի ներկայիս սահմանադրությունը:
  • 1972 թվականին Էրիխ Հոնեկերը նշանակվեց ԳԴՀ առաջնորդ և մնաց այս պաշտոնին մինչև 1989 թվականը: 1970-ական թվականների կեսերին ԳԴՀ-ում խորը տնտեսական ճգնաժամ էր, երկիրը ուներ մեծ պարտքեր, սպառողական ապրանքները դառնում էին ավելի ու ավելի անհասանելի:
  • ԽՍՀՄ-ը իր առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի գլխավորությամբ, որն ուները ամենամեծ զինված ուժերը և ատոմային զենքի ամենամեծ պաշարները, վատթարացրեց դիվանագիտական հարաբերությունները իր հիմնական մրցակից ԱՄՆ-ի հետ: Այս ժամանակաշրջանը ավարտվեց ԽՍՀՄ ներխուժմամբ Աֆղանստան 1979 թվականի վերջի դրությամբ:
  • Էնվեր Խոջաի գլխավորութամբ Ալբանիան 1970-ական թվականներին ավելի մեկուսացվեց: Առաջին ազգային անջատումը տեղի ունեցավ ԽՍՀՄ հետ, այնուհետև Չինաստանի հետ 1978 թվականին: Ալբանիան լավացրեց հարաբերությունները Հարավսլավիայի հետ 1971 թվականին և փորձեց առևտրյին կապեր ստեղծել Եվրոպայի մյուս երկրների հետ, սակայն ստացավ մերժում ԱՄՆ և Միացյալ Թագավորության միջամտությամբ:
  • 1978 թվականը դարձավ «Երեք պապերի տարի»: Օգոստոսին Պողոս VI-ը, ով ղեկավարում էր 1963 թվականից, մահացավ: Նրան փոխարինեց Կարդինալ Ալբինո Լուչիանոն, ով անվանակոչվեց Հովհաննես Պողոս I: Սակայն ընդամենը 33 օր անց նրան մահացած գտան և Կաթոլիկ եկեղեցին ստիպված ընտրեց ուրիշ պապի: Հոկտեմբերի 16-ին լեհ կարդինալ Կարոլ Յուզեֆ Վոյտըլան ընտրվեց և անվանակոչվեց Հովհաննես Պողոս II: Նա առաջին ոչ իտալացի պապն էր 1523 թվականից հետո:

Ասիա

Նիքսոնի և Չժոուի կենացը, 1972 թվական
  • 1978 թվականի սեպտեմբերի 17-ին Իսրայելի և Եգիպտոսի միջև ստորագրվեցին Քեմփ Դեյվիդի համաձայնագրեր: Համաձայնագրերի հիման վրա 1979 թվականին ստորագրվեց Իսրայելա-եգիպտական հաշության պայմանագիրը: Դրանց արդյունքում 1978 թվականին Սադատը և Բեջինը ստացան խաղաղության Նոբելյան մրցանակ:
  • Մեծ փոփոխություններ տեղի ունեցավ Չինաստանում: ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը այցելեց երկիր 1972 թվականին և երկկող հարաբերություններ սկսվեցին, սակայն դիվանագիտական կապեր հաստատվեցին միայն 1979 թվականին: 1976 թվականին Մաո Ցզե Դունը և Չժաու Էնլայը մահացան, և սկսվեց նոր ժամանակաշրջան: Մաոյին փոխարինեց Խուա Գոֆենը, իսկ երկրի իրական առաջնորդը դարձավ Դեն Սյաոպինը, ով սկսեց արագորեն երկիրը վերափոխել շուկայական տնտեսության:
  • Իրաքում, Սադդամ Հուսեյնը սկսեց իշխանական կարիերան` օգնելով մոդեռնիզացնել երկիրը: 1973 թվականի նավթային ճգնաժամն օգնեց Հուսեյնին հասնել իր նպատակին: 1979 թվականի հուլիսի 16-ին Սադամը դարձավ Իրաքի նախագահ: Նա չեղարկեց Իրաք-Սիրիա միավորման նախագիծը,, որը ստրոագրել էր իր նախորդ Ահմեդ Հասան ալ-Բաքրը, ինչից հետո սկսվեց Իրան-իրաքյան պատերազմ 1980 թվականին:
  • Ճապոնիան գրանցեց կայծակնային տնտեսական աճ` առաջ անցնելով նաև ԱՄՆ-ից:
  • 1975-ից 1979 թվականներին տեղի ունեցավ Կամբոջայի ցեղասպանությունը, որի արդյունքում սպանվեց մոտ երկու միլիոն մարդ:
  • 1975 թվականի ապրիլի 13-ին սկսվեց Լիբանանի քաղաքացիական պատերազմը:
  • 1979 Զալֆիկար Ալի Բհուտոն բանտարկվեց

Աֆրիկա

Նշանակալի համաշխարհային առաջնորդների պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշում` թավատառով նշված են երկրների այն առաջնորդները, որոնք մնացել են իշխանության տասնամյակի վերջի դրությամբ:

Աղետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական աղետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Բհոլայի ցիկլոն 1970, համարվում է 20-րդ դարի վատագույն ցիկլոնային աղետը, որը խլել է 500.000 մարդու կյանք խիտ բնակեցված Արևելյան Պակիստանի Գանգեսի դելտա տարածաշրջանում 1970 թվականի նոյեմբերի ընթացում:
  • 1970 թվականի հունվարի 5-ին 7.1 բալանոց Տոնգայի երկրաշարժը տեղի ունեցավ Յունան նահանգի Տոնգայ շրջանում: Զոհերի թիվը տատանվում էր 10,000–14,621 սահմաններում և 26,783 մարդ վիրավորվեց:
  • 1970 թվականի մայիսի 31-ին Անկաշի երկաշարժը բերեց սողանքների, ինչի արդյունքում հողի տակ անցավ Պերուի Յունգայ քաղաքը, զոհվեց ավելի քան 47,000 մարդ:
  • Բհոլայի ցիկլոն 1970, 193 կմ/ժ արագությամբ արևադարձային ցիկլոնը հարվածեց խիտ բնակեցված Արևելյան Պակիստանի (այժմ Բանգլադեշ) Գանգեսի դելտա տարածաշրջանին 1970 թվականի նոյեմբերի 12-ին և 13-ին` խլելով մոտ 500.000 մարդու կյանք: Այն մնում է համաշխարհային պատմության մեջ ամենամահացու արևադարձային ցիկլոնը:
  • 1971 թվականի սեպտեմբերի 29-ին մեկ այլ ցիկլոն Բենգալյան ծոցից հարցածեց Հնդկաստանի Օդիշա նահանգին` խլելով 10,000 մարդու կյանք:
  • 1974 թվականի ապրիլին ԱՄՆ-ում բռնկվեց փոթորիկ, որը ստեղծեց 148 տորնադո, ինչի արդյունքում զոհվեց 330 մարդ:
  • 1974 թվականի դեկտեմբերի 24-ին Տրեյսի ցիկլոնը հարվածեց ավստրալիայան Դարվին քաղաքին:
  • Բանգլադեշի սով 1974 — Պաշտոնական տվյալներով մահացավ 26.000 մարդ: Սակայն տարբեր աղբյուրների համաձայն մահացածների թիվը հասնում է մեկ միլիոնի:
  • 1975 թվականի օգոստոսի 8-ին Չինաստանի Հենան նահանգի Բանցիաոյի ամբարտակը փլուզվեց փոթորիի արդյունքում` խլելով 200.000 մարդու կյանք:
  • 1976 թվականի փետրվարի 4-ին մեծ երկրաշարժը Գվատեմալայում և Հոնդուրասում խլեց ավելի քան 22,000 մարդու կյանք:
  • 1976 թվականի հուլիսի 28-ին 7.5 մագնիտուտով երկրաշարժը Չինաստանի Տանշանում սպանեց 242.769 մարդու և վիրավորեց 164.851-ին:
  • 1976 թվականի օգոստոսի 17-ին 8 մագնիտուտով եկրաշարժ տեղի ունեցավ Մորո ծոցում, որից պատճառով առաջացած ցունամին խլեց 5-ից 8 հազար մարդու կյանք:
  • 1979 թվականի հոկտեմբերի 4-19 մեծ փոթորիկ տեղի ունեցավ Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան հատվածում: Փոթորիկը հարվածեց նաև Գուամի, որը դարձավ պատմության մեջ գրանցված ամենամեծ և ամենահզոր ցիկլոնը:

Ոչ բնական աղետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Howard Brick, "Review", American Historical Review (2012) 117#5 p 1537
  2. http://m.oxfordscholarship.com/mobile/view/10.1093/acprof:oso/9780198287414.001.0001/acprof-9780198287414
  3. Hays Jeffrey (August 2012)։ «Economic History of Japan in the 1970a and 80s»։ Facts and Details։ Վերցված է 2012-12-02 
  4. Vatikiotis P. J. (1992)։ The History of Modern Egypt (Fourth ed.)։ Baltimore: Johns Hopkins University։ էջ 443։ ISBN 0-8018-4214-X