Ալդո Մորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալդո Մորո
իտալ.՝ Aldo Moro
Moro by Riccardi.jpg
 
Կուսակցություն՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Բարիի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և պրոֆեսոր
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր սեպտեմբերի 23, 1916(1916-09-23)[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Մալիե, Լեչե, Ապուլիա, Իտալիա[7]
Վախճանի օր մայիսի 9, 1978(1978-05-09)[1][3][4][6] (61 տարեկանում)
Վախճանի վայր Հռոմ
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Aldo Moro
Զավակներ Agnese Moro? և Maria Fida Moro?
 
Ինքնագիր Aldo Moro signature.svg

Ալդո Ռոմեո Լուիջի Մորո (սեպտեմբերի 23, 1916(1916-09-23)[1][2][3][4][5][6], Մալիե, Լեչե, Ապուլիա, Իտալիա[7] - մայիսի 9, 1978(1978-05-09)[1][3][4][6], Հռոմ), 1963-1968 և 1974-1976 թվականներին եղել է Իտալիայի վարչապետ, Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության անդամ, կաթոլիկ: Մորոյի գոծունեության տարիներին ամբողջ թափով ընթանում էր սառը պատերազմը: Իտալիայում մշտական ներքաղաքական ճգնաժամերը և մաֆիաների գործունեությունները բնութագրվում էին որպես հուանիստական նախաձեռնություններ, որոշ ժամանակ անց այս ամենը գրավեց ոչ միայն իտալացիների ուշադրությունը ալև աշխարհաքաղաքական հակառակորդներ ԱՄՆ-ին և ԽՍՀՄ-ին: 1978 թվականին Կարմիր բրիգադներ արմատական խմբավորումը սպանեց Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության ազգային խորհրդի նախագահ Մորոյին[8], ով հանդիսանում էր Իտալիայում կառավարության ձևավորման ժամանակահատվածում աշխարհի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը, նա առաջինն էր ով արևմուտքում առաջ քաշեց ձախերի և կոմունիստների միջև «պատմական փոխզիջման» գաղափարը[9][10][11]:

Համաձայն բրիտանական The Guardian ամսագրի և Եվրոպայում ահաբեկչության հետազոտության առաջին լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Մինո Պեկորելլիի (սպանվել է Մորոյի մահից մեկ տարի անց) Ապենինյան թերակղզում ահաբեկչության վերաբերյալ կատարված հետազոտությունների Իտալիայում տեղի ունեցող գործողություններին քաղաքական հանցագործներից բացի կարող էին խառնված լինել նաև սովետական և ամերիկյան հատուկ ծառայությունները[12][13]:

1978 թվականի մայիսի 9-ին Մորոյի սպանության անմիջական մասնակիցներ Պրոսպերո Գալլինարին (1951-2013) և Մարիո Մորետտին (ծնված 1946) դատապարտվեցին ցմահ ազատազրկման, միաժամանակ 1990-ական թվականներին վաղաժամկետ պայմանականորեն ազատ արձակվեցին:

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ

Ալդո Մորոն ծնվել է 1916 թվականի սեպտեմբերի 23-ին Ապուլիայի մարզի Մալիե քաղաքում դպրոցական տեսուչի և հիմնական դպրոցի ուսուցչի ընտանիքում: Հարազատները հաճախ էին Իտալիայի հարավային քաղաքներում տեղափոխվում մի քաղաքից մյուսը, սկզբում ապրում էին Մալիեում հետո վերադարձան Ապուլիա, Տարանտոյում Մորոն ավարտել է Արչիտոյի ճեմարանը: Երիտասարդ տարիքից կամավոր է եղել կաթոլիկ կազմակերպություններում, մասնակցել է կաթոլիկ եկեղեցու կողմից հովանավորվող աշխատանքների: 1930-ականների կեսին ընտանիքը հաստատվեց Բարիում: 1939 թվականին ավարտել է Բարիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ուսման տարիներին համալրել է համալսարանական Կաթոլիկ ուսանողների ասոցիացիայի շարքերը և շուտով դարձել դրա նախագահը: Դիպլոմը ստանալուց անմիջապես հետո Մորոն տեղափոխվել է Հռոմ: Մայրաքաղաքում նա ընտրվեց «Կաթոլիկ ուսանողների ֆեդերացիայի» համազգային շարժման առաջնորդ: 25 տարեկանում Մորոն դարձավ փիլիսոփայական իրավունքի պրոֆեսոր, նաև Բարիի համալսարանում եղել է փիլիսոփայության դասախոս, որտեղ մնացել է մինչև 1963 թվականը: Մորոն ինքնուրույն սովորում էր գերմաներեն, որպեսզի Յոհան Ֆրիդրիխ Շիլլերի գրվածքները կարդա բնօրինակ լեզվով: Երիտասարդ տարիներին հետաքրքրված էր սոցիալիզմով, սակայն արքեպիսկոպոսի ազդեցության տակ Մորոն մնաց քրիստոնեական ժողովրդավարության հետևորդ: 1942 թվականին Մորոն զորակոչվում է բանակ և մասնակցում մարտական գործողություններին: Կաթոլիկ ուսանողների ֆեդերացիայի առաջնորդի պաշտոնում, որը Բենիտո Մուսոլինիի կողմից թույլատրված միակ երիտասարդական կազմակերպությունն էր Մորոին փոխարինեց իր ընկեր Ջուլիո Անդրեոտտին, որը երկու տարով փոքր էր Ալդոյից[9][14]:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատգամավոր և փորնախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալդո Մորոյի քաղաքական գործունեությունը սկսվել է դեռևս ֆաշիստական ժամանակաշրջանում, երբ թագավորությունը փաստացի ղեկավարում էր Բենիտո Մուսոլինին: 1946 թվականին Մորոն ընտրվեց Իտալիայի բաղադրիչ ժողովի պատագամավոր «Հանձնաժողով 75-ի» անդամ, որը զբաղվում էր սահմանադրական հանրաքվեի հարցերով, իսկ հանրաքվեն ենթադրում էր պաշտոնից հեռացնել Իտալիայի վերջին միապետ Ումբերտո II-ին: Մորոն փոխարտգործ նախարար դարձավ Ալչիդե դե Գասպերիի կաբինետում, որը կազմավորվել է 1948 թվականի մայիսի 23-ին, այդ ժամանակ արտաքին քաղաքականության գերատեսչությունը գլխավորում էր իտալական դիվանագիտության պատրիարք Կարլո Սֆորցան: 1948 թվականի հունիսին Դե Գասպերին ընդունելով կոշտ պայմաններ ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է կնքում Իտալիայում Մարշալի պլանի տարածման համար[15]: Չնայած սրան Մորոն դեմ արտահայտվեց իր անմիջական ղեկավարներ Դե Գասպերիի և Սֆորցայի բռնած ուղղությանը, ովքեր ցանկանում էին, որ Իտալիայն միանա ՆԱՏՕ-ին և ձախակողմյան կուսակցությունների համագործակցության կողմնակից էր: Կառավարությունում Մորոն գլխավորում էր Քիրստոնյա-դեմոկրատական խմբակցությունը[14]: 1953 թվականին 72 ամյա ծանր հիվանդ Դե Գասպերին ավարտեց քաղաքական կարիերան, իսկ Քիրստոնյա-դեմոկրատական կուսակցության առաջնորդի տեղը մի քանի տարի մնաց թափուր: Քիրստոնյա-դեմոկրատական կուսակցության ներսում ընթացող պայքարի արդյունքում որպես առաջնորդ առաջադրվեց Մորոյի թեքնածությունը: Երիտասարդ քաղաքական գործիչը ծնունդով բանախոս չէր և չուներ ակնառու խարիզմա: Կուսակցության ներսում ճանաչումը Մորոյին տվեց մի շարք կարևոր արժեքներ[11]:

1963 թվականից Իտալիայի վարչապետ Ալդո Մորոն ժամանակ առ ժամանակ դասախոսություն էր կարդում Սապիենցա համալսարանում

1953 թվականին Մորոն կրկին ընտրվեց խորհրդարանի պատգամավոր, իսկ հետո Անտոնիո Սենիի թիմում ստացավ արդարադատության նախարարի պորտֆելը: Այս պաշտոնում Մորոն անձամբ ստուգումներ է անց կացրել Իտալիայի բանտերում և զրուցել բանտարկյալների հետ: Սա մեծ փորձ տվեց նրան և օգնեց կարևոր բարեփոխումներ կատարել երկրի քրեակատարողական համակարգում: Ադոնե Ձոլիի կառավարությունում լուսավորության նախարար աշխատելը նոր էտապ էր Մորոյի կարիերայում: Այս պաշտոնում նա փորձեց համատեղել քաղաքական կրթությունը ազգային ուսուցման ծրագրում: Մորոյի հաջողությունները մեծացրին նրա հեղինակությունը քրիստոնյա դեմոկրատների շրջանում: 1959 թվականի հոկտեմբերին ՔԴԿ-ի կոնգրեսում նա ընտրվում է կուսակցության ազգային քարտուղար: Այս առաջադրումը կուսակցության ձախ թևի աջակիցների փոխզիջման արդյունքն էր: Այս ամենի արդյունքում կուսակցության ներսում հաստատվեց հավասարակշռություն: Կուսակցական կոնգրեսի ժամանակ Մորոն ներկայացրեց իր հայեցակարգը, համաձայն որի՝ «Կուսակցության առաջին պարտականությունն է հակադրվել կոմունիզմին յուրաքանչյուր ոլորտում՝ մարդկային, բարոյական, քաղաքական և սոցիալական»: Մորոն ՔԴԿ-ի ապագան տեսնում էր կոալիցիայի կազմում, որը միաժամանկ կլիներ և՛ հակակոմունիստական և՛ հակաֆաշիստական: Այս միտքը դուր եկավ ՔԴԿ-ի ակտիվ շրջանակների մեծ մասին: Մորոյի գաղափարը հավանություն ստացավ նաև խորհրդարանում: ՔԴԿ-ն բանակցություններ սկսեց Իտալիայի սոցիալիստական կուսակցության հետ և կուսակցության առաջնորդ Պիետրո Նեննիից ստացավ հավաստիացումներ այն մասին, որ նա չի համագործակցում կոմունիստների հետ: ՔԴԿ-ի և ԻՍԿ-ի դաշինքը թույլ տվեց Մորոյին 1963 թվականին առաջին անգամ դառնալ վարչապետ և կազմել ձախակենտրոն կառավարություն [16]: 1963 թվականին՝ Բարիի համալսարանում դասախոս լինելուց 20 տարի անց Մորոն առաջարկ ստացավ Սապիենցա համալսարանից, որտեղ Մինիստրների խորհրդի նախագահի աշխատանքի հետ համատեղ դասավանդում էր քրեական իրավունք և դատավարական օրենսգիրք[11]:

Իտալիայի կառավարության նախագահի և ԱԳ նախարարի պաշտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալդո Մորոյի գլխավորությամբ առաջին ձախակենտրոն կառավարությունը ստեղծվեց 1963 թվականին սոցիալիստների աջակցությամբ: Մորոյի գլխավոր նպատակն էր ընդլայնել կառավարության դեմոկրատական հիմքը: Ըստ Մորոյի նախարարական գրասենյակը պետք է արտահայտեր ժողովրդի և քաղաքական ուժերի առավելագույն քանակի կամքը: Բացի սա ՔԴԿ-ն Մորոյին տեսնում էր որպես կոալիցիայի գլխավոր կետ, որի վրա էլ պետք է դրված լիներ կառավարման ողջ դժվարությունը: Երկու կուսակցությունների մերձեցումը իրենից ներկայացնում էր որոշ դժվարություններ: Պետք էր քրիստոնեական արժեքները համատեղել լիբերալիզմի հետ սրա հետ մեկտեղ անհրաժեշտ էր կուսակցություններում ներգրավել նոր սոցիալական խմբերի (երիտասարդներ, կանայք, աշխատողներ) առանց կորցնելու դրանց ավանդական սոցիալական հիմքը, ինչպես նաև այս ամենին զուգնթաց պետք էր զարգացնել նոր ժողովրդավարական համակարգը Իտալիայում: Նաև Մորոն ցանականում էր նախկին ֆաշիզմի հետևորդներին ևս ներգրավել ժողովրդավարական համակարգում: Մորոն այս ամենը կարող էր իրագործել իջեցնելով իր վարկանիշը՝ նա անցավ ՔԴԿ-ի աջերի կողմը: Կուսակցության ներսում սկսեցին քննադատել Մորոյին մի կողմից քաղաքական ընդդիմության հետ կոմպրոմիսների գնալու, մյուս կողմից կուսակցությունում աֆտորիտար մեթոդներ օգտագործելու համար: Մորոն հինգ տարում (1963-1968) փոխեց երեք կառավարական կաբինետ[17]: Նրան կտրուկ փոփոխություն էր հարկավոր: Վարչապետի պաշտոնը թողնելուց հետո Մորոն 1969-ից 1974 թվականները եղել է արտաքին գործերի նախարար՝ Մարիանո Ռումորի, Էմիլիո Կոլոմբոյի և Ջուլիո Անդերեոտտիի կառավարություններում: 1974 թվականի աշնանը Մորոն կրկին ստանձնում է վարչապետի պաշտոնը: Մորոյի վերջին կառավարությունը գոյատևեց 6 ամիս և կազմված էր միայն ՔԴԿ-ի անդամներից: Նա անցավ թոշակի անցավ քանի որ Իտալիայի խորհրդարանում չստացավ վստահության քվե Իտալիայում աբորտի իրավունքի հարցի քննարկման ժամանակ: Մորոյին վարչապետի պաշտոնում հաջորդեց իր կուսակցության անդամ և ուսանողական տարիների ընկեր Ջուլիո Անդերեոտտիին, սակայն կուսակցական շրջանակներում ավելի ազդեցիկ էր մնում կուսակցության առաջնորդ Մորոն[14][11]:

1960 թվականին Մորոյի արտաքին քաղաքական նախաձեռնության շնորհիվ ոչ պաշտոնական պայմանավորվածություն ձեռք բերեց պաղեստինցի զինյալների հետ այն մասին, որ զինյալները պետք է ահաբեկչություն չկազմակերպեն Իտալիայում, փոխարենը նրանք հնարավություն էին ստանում ամբողջ երկրում ազատ ճամփորդել[18]:

Ալդո Մորոն գլխավորել է 5 կառավարական գրասենյակ՝

  • ձախակենտրոն գրասենյակ (1963 թվականի դեկտեմբերի 4-ից 1964 թվականի հուլիսի 23-ը)
  • քրիստոնեական դեմոկրատների գրասենյակ (1964 թվականի հուլիսի 23-ից 1966 թվականի փետրվարի 23-ը)
  • քրիստոնեական դեմոկրատների գրասենյակ (1966 թվականի փետրվարի 23-ից 1968 թվականի հունիսի 24-ը)
  • քրիստոնեական դեմոկրատների գրասենյակ (1974 թվականի նոյեմբերի 23-ից 1976 թվականի փետրվարի 10-ը )
  • քրիստոնեական դեմոկրատների գրասենյակ (1976 թվականի փետրվարի 10-ից հուլիսի 29-ը):

Մորոն և ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորոյի վարչապետության տարիներին սովետա-իտալական հարաբերությունների սառույցը հալվեց, որը առաջացել էր ՆԱՏՕ-ի հետ Իտալիայի սերտ համգործակցության պատճառով: Մորոյի երրորդ վարչապետության շրջանում՝ 1966 թվականի ապրիլին կայացավ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոյի առաջին պաշտոնական այցը Իտալիա: Նրա հետ Մորոն հանդիպեց անձամբ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին միջազգային հարցերի շուրջ, կապված ռազմաքաղաքական դաշինքների առճակատման հետ, ինչպես նաև երկկողմանի համագործակցության մասին [19]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 AA.VV. Dizionario Biografico degli Italiani — 1960.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 Munzinger-Archiv — 1913.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  7. 7,0 7,1 7,2 Моро Альдо // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. «Похищен Альдо Моро»։ Правда։ 1978-03-17։ Վերցված է 2016-03-19 
  9. 9,0 9,1 Владимир Малышев (2013-05-08)։ «Альдо Моро в прицеле Вашингтона»։ Столетие։ Վերցված է 2015-12-07 
  10. «Убийство Альдо Моро: расплата за «исторический компромисс»»։ РИА Новости։ 2014-10-29։ Վերցված է 2015-12-02 
  11. 11,0 11,1 11,2 11,3 Натиг Назимоглу (2011-02-19)։ «Проповедник исторического компромисса»։ Азербайджанские Известия։ Վերցված է 2015-12-13 
  12. Philip Willan. (9 May 2003)։ «Moro's ghost haunts political life» (անգլերեն)։ guardian.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2011-12-8 
  13. «Вдова убитого премьер-министра Италии уверена, что за его смертью стоит КГБ»։ NEWSru.com։ 2003-11-11։ Վերցված է 2015-12-13 
  14. 14,0 14,1 14,2 Цецилия Кин (2010-01-01)։ «Итальянский ребус. Альдо Моро»։ Италия։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-14-ին։ Վերցված է 2015-12-02 
  15. Цицилия Кан (2014-01-01)։ «Итальянский ребус. Альчиде Де Гаспери»։ Италия։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-12-16 
  16. «I Governo Moro (4.12.1963 - 22.07.1964)» (իտալերեն)։ Governo Italiano։ Վերցված է 2015-07-19 
  17. «II Governo Moro (22.07.1964 - 23.02.1966)» (իտալերեն)։ Governo Italiano։ Վերցված է 2015-07-19 
  18. Евгений Жирнов (2006-04-17)։ «Засада Ильича»։ Коммерсантъ։ Վերցված է 2016-01-05 
  19. Святослав Рыбас Громыко. — М.: Молодая гвардия, 2011. — 530 [14] с. — (ЖЗЛ). — 5000 экз. — ISBN 978-5-235-03477-8

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alberto Franceschini, Pier Vittorio Buffa, Franco Giustolisi. Mara, Renato e io. Storia dei fondatori delle BR, Milano, Mondadori, 1988, ISBN 88-04-30567-3.
  • Sergio Flamigni. La tela del ragno. Il delitto Moro, Milano, Kaos Edizioni, 1993, ISBN=88-7953-027-5.
  • Mario Moretti, Rossana Rossanda, Carla Mosca. Brigate Rosse. Una storia italiana, Milano, Baldini & Castoldi, 1998, ISBN 88-8089-487-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]