Jump to content

Ալչիդե դե Գասպերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալչիդե դե Գասպերի
իտալ.՝ Alcide De Gasperi
 
Կուսակցություն՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Giovanni Prati - Trento? և Վիեննայի համալսարան
Գիտական աստիճան՝ դափնեկիր[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լեզվաբան, լրագրող և դիվանագետ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 3, 1881(1881-04-03)[2][3][4][…]
Ծննդավայր Պիևե Տեզինո, Տիրոլի կոմսություն, Ավստրո-Հունգարիա
Վախճանի օր օգոստոսի 19, 1954(1954-08-19)[5][2][3][…] (73 տարեկան)
Վախճանի վայր Բորգո Վալսուգանա, Տրենտո, Trentino-Alto Adige/Südtirol, Իտալիա
Թաղված Սուրբ Լորենցոյի բազիլիկ[6]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  Իտալիայի թագավորություն և  Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Alcide Amedeo Francesco Degasperi
Ամուսին Francesca Romani?[7]
Զավակներ Paola De Gasperi? և Maria Romana Catti de Gasperi?[7]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ալչիդե Ամեդեո Ֆրանչեսկո դե Գասպերի (իտալ.՝ Alcide Amedeo Francesco De Gasperi, ապրիլի 3, 1881(1881-04-03)[2][3][4][…], Պիևե Տեզինո, Տիրոլի կոմսություն, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 19, 1954(1954-08-19)[5][2][3][…], Բորգո Վալսուգանա, Տրենտո, Trentino-Alto Adige/Südtirol, Իտալիա), Քրիստոնեա-դեմոկրատական քաղաքական գործիչ, Իտալիայի վարչապետը 1945 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 1953 թվականի օգոստոսի 17-ը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանը՝ որպես փիլիսոփայության և գրականության մասնագետ, դառնալով լրագրող և ապա «Նոր Տրենտինո» («Nuovo Trentino») տպագիր պարբերականի խմբագիր։ 19-րդ դարի վերջին տարիներին եղել է Սոցիալ-քրիստոնեական, ուսանողական և իրրեդենտիստական շարժումների ակտիվ մասնակից, 1911 թվականից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը եղել է ավստրիական ռեյխսրատի անդամ։  

1919 թվականից հետո նրա հայրենի տարածաշրջանն անցել Է Իտալիայի կազմի մեջ, և Ալչիդե Դե Գասպերին դարձել Է Իտալիայի ժողովրդական կուսակցության հիմնադիրներից մեկը, հետագայում՝ նրա առաջնորդն ու գլխավոր քարտուղարը, 1921 թվականից եղել է խորհրդարանի անդամ։ Սկզբում Դե Գասպերին կողմ է իր կուսակցության մասնակցությանը Բենիտո Մուսոլինիի կառավարությունում, սակայն շուտով դարձել է նրա ռեժիմի հակառակորդը 1924 թվականին՝ պառակտման ընթացքում ղեկավարել է կուսակցության հակաֆաշիստական թևը։ Ֆաշիզմի դեմ ելույթների համար 16 ամիս գտնվել է բանտում։ Նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման, սակայն չի կրել պատիժը առողջության վատթարացման պատճառով։ Ազատ արձակելուց հետո՝ 1931 թվականից աշխատել է Վատիկանի գրադարանում։

1943 թվականին հիմնադրել է Իտալիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, որն այդ ժամանակ անօրինական էր և հիմնված էր Ժողովրդական կուսակցության վրա։ 1944 թվականից եղել է կուսակցության առաջին գլխավոր քարտուղարը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ storia.camera.it (իտալ.)
  2. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
  4. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  5. 1 2 Де Гаспери Альчиде // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. ↑ Da Berlinguer ad Almirante fino a Pannella:quei funerali capaci di riempire le piazze (իտալ.) // Corriere della Sera — Milano: RCS MediaGroup, 2016. — ISSN 1120-4982; 1128-2568; 2499-2542
  7. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118524305 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. ↑ Journal de Monaco (ֆր.): Bulletin officiel de la Principauté — Monaco. — Iss. 5026. — ISSN 1010-8742
  9. ↑ Der Karlspreisträger 1952 Alcide de Gasperi (գերմ.)
  10. ↑ De Gasperi, Alcide
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալչիդե դե Գասպերի» հոդվածին։