Jump to content

Իրրեդենտիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրրեդենտիզմ (իտալ.՝ irredento, ինչը նշանակում է չազատված, չփոխհատուցված), ընդհանուր ազգապատկանելիության կամ պատմական փաստերի վրա հիմնված մեկ այլ պետության կամ պետությունների կազմում գտնվող տարածքի անեքսիան արդարացնող որևէ դիրքորոշում, տեսակետ։ Իրրեդենտիստական գաղափարախոսությունը հաճախ պաշտպանվում է համաազգայնական շարժումների կամ քաղաքական նույնականացման ու մշակութային և քաղաքական աշխարհագրության դիրքերից։ Տեսական առումով շատ երկրներ կարող են իրրեդենտիստական պահանջներ ներկայացնել իրենց հարևան երկրներին, քանի որ պատմության ընթացքում պետությունների սահմանները բազմաթիվ անգամ ձևափոխման են ենթարկվել։ Իրրեդենտիզմի վառ օրինակ կարող է ներկայանալ 1938 թվականին ամբողջ Ավստրիայի և Չեխոսլովակիայի գերմանախոս Սուդետենլանդ տարածաշրջանի անեքսիան Նացիստական Գերմանիայի կողմից։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 384