Սուրբ Լորենցոյի բազիլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Լորենցոյի բազիլիկ
իտալերեն՝ Basilica Papale di San Lorenzo fuori le Mura
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ, ծխական եկեղեցի և հայրապետական ​​բազիլիկ
ԵրկիրՎատիկան Վատիկան
ՏեղագրությունՎատիկան Վատիկան
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Մասն էՀռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածՍուրբ Լավրենտ
ԱնվանվածՍուրբ Լավրենտ
Ճարտարապետական ոճՌոմանական արվեստ
Հիմնադրված6-րդ դար
25 մետր
Երկարություն90 մետր
Լայնություն25 մետր
Քարտեզ
Քարտեզ
basilicadisanlorenzo.com
Սուրբ Լորենցոյի արձանը

Սուրբ Լորենցոյի բազիլիկ (իտալերեն՝ Basilica Papale di San Lorenzo fuori le Mura), պապական[2] ֆրանցիսկյան բազիլիկ և ծխական եկեղեցի Իտալիայում, Հռոմում։ Բազիլիկը Հռոմի Յոթ ուխտավոր եկեղեցիներից և նախկին հինգ պատրիարքային բազիլիկներից մեկն է։ Այն փոխանցված է եղել Երուսաղեմի Պատրիարքարանին։ Բազիլիկը իր անվանակիր Սուրբ Լորենցոյի շիրիմի սրբարանն է։ Վերջինս Հռոմի առաջին յոթ սարկավագներից մեկն է եղել, որը նահատակվել է 258 թվականին։ Շատ ուրիշ սրբեր ևս հուղարկավորված են այս բազիլիկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս բազիլիկի տեղում Կոնստանդիանոս կայսրը կառուցել էր մի փոքր աղոթատեղի, որտեղ ըստ ավանդույթի 258 թվականին մահապատժի է ենթարկվել Սուրբ Լորենցոն։ 580-ականներին Պելագիոս II Պապը լիազորեց այդ տեղում կառուցել եկեղեցի՝ ի պատիվ Սուրբ Լորենցոյի։ 13-րդ դարում Հոնորիուս III Պապը լիազորեց մեկ այլ եկեղեցու կառուցում։ Այն զարդարվեց ֆրեսկոներով, որոնցում պատկերված էին Սուրբ Լորենցոն և առաջին նահատակված սարկավագ Սուրբ Ստեփանոսը։ Երկու կառույցները հետագայում միավորվեցին կառուցապատման ծրագրի շրջանակում։ Զանգակատունը կառուցվել է 12-րդ դարում։ Անմիջապես մուտքից ներս Գուլելմո Ֆրեսչի կարդինալի շիրիմն է։ Ներսում երգչախմբի շրջափակը և բեմն ունեն իտալերեն՝ cosmatesco զարդանախշեր, նաև կա 12 կամ 13-րդ դարի մի հրաշալի զատկական վառելամոմ։ Հանդիսավոր կամարի վրա 6-րդ դարի բյուզանդական խճանկարներ են, որտեղ պատկերված է Հիսուսն իր սրբերի հետ։ Բարձր խորանի ետևում պապական խորանն է, որի վրա մակագրված են կերտողների անունները (թվագրվում է 1148 թվական)։ 1374-1847 թվականը Սուրբ Լորենցոյի բազիլիկը եղել է Երուսաղեմի Լատինական պատրիարքարանի նստավայրը։ 1943 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բազիլիկը ռմբակոծվել է։ Վերականգնումը տևել է մինչև 1948 թվականը։

Եկեղեցում հուղարկավորվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. dati.beniculturali.it — 2014.
  2. Pope Benedict XVI’s ecclesiastical act of renouncing the title of "Patriarch of the West" in 2006 had as a consequence that the Roman Catholic "patriarchal basilicas" were officially re-styled "Papal basilicas".

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mondini, Daniela, S. Lorenzo fuori le mura, in: P. C. Claussan, D. Mondini, D. Senekovic, Die Kirchen der Stadt Rom im Mittelalter 1050-1300, Band 3 (G-L), Stuttgart 2010, pp. 317–527, ISBN 978-3-515-09073-5
  • Webb Matilda (2001)։ «San Lorenzo Fuori le Mura and Catacomb»։ The Churches and Catacombs of Early Christian Rome։ Brighton: Sussex Academic Press։ էջեր 240–245։ ISBN 1-902210-58-1 
  • A. Muñoz, La Basilica di S.Lorenzo fuori le mura, Roma 1944.
  • G. Da Bra, S.Lorenzo fuori le mura, Roma 1952
  • R. Krautheimer, Corpus basilicarum christianarum Romae, S.Lorenzo fuori le mura, Città del Vaticano 1962.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]