Սանտա Սուսաննա (Հռոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Սուսաննա
Chiesa di Santa Susanna alle Terme di Diocleziano
Սանտա Սուսաննա եկեղեցու բարոկկո ոճով կառուցած ճակատամասը Կառլո Մադերնայի աշխատանքն է
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և cardinal title?
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
ՀասցեVia XX Settembre, 14 - Roma[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը1603
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածSaint Susanna?
ԱնվանվածSaint Susanna?
ՃարտարապետԿառլո Մադերնա
Ճարտարապետական տիպեկեղեցի
Ճարտարապետական ոճբարոկկո
Կառուցման սկիզբ4-րդ դար
Կառուցման ավարտ1603 թ․
Հիմնադրված1603
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 Santa Susanna (Rome) Վիքիպահեստում
santasusanna.org

Սանտա Սուսաննա (իտալ.՝ Chiesa di Santa Susanna alle Terme di Diocleziano), կաթոլիկ տիտղոսակիր եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Կվիրինալ բլրի վրա, Սանտա Մարիա դելա Վիտտորիա եկեղեցու դիմաց։ Սանտա Սուսաննան կառուցվել է նախկին տիտղոսակիր եկեղեցու տեղում, որը թվագրվում էր 280 թվականին։ Ներկայիս եկեղեցին վերակառուցվել է 1585-1603 թվականներին Կառլո Մադերնայի գլխավորությամբ։ Եկեղեցին հանդիսանում է ԱՄՆ կաթոլիկների ազգային եկեղեցին։ Այն բարոկկո ճարտարապետության վառ օրինակ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կայսրության դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Սուսաննա եկեղեցու ինտերիերը

Մոտավորապես 280 թվականին այս վայրում հիմնադրվել է քրիստոնեական պաշտամունքի շինություն, որը ինչպես և վաղ քրիստոնեական վայրերը, իրենցից ներկայացնում էին տներ (domus ecclesiae)։ Տունը պատկանել է հայտնի քրիստոնյա եղբայրներ Գայիոսին և Գաբինոսին։ Գայիոսը նույնանում էր Գայիոս պապի և Գաիյոս Հռոմեացու հետ, որը վաղ քրիստոնեության տեղեկության աղբյուրն է[2][3]։ Գաբինոսն էլ առասպելական Սանտա Սուսաննայի հայրն էր։ Վաղ փաստացի տեղեկություններում նա ներկայացված է եղել որպես եկեղեցու պաշտպան այլ ոչ թե նահատակ[4]։ Նախկինում՝ 4-րդ դարի փաստաթղթերում եկեղեցուն անվանել են «Դիոկլետիանոսի բաղնիքների Գաիյոս» կամ "ad duas domos" (երկու տների մոտ) անուններով։

Սանտա Սուսաննան Հռոմ քաղաքի ամենահին անուններից մեկն է։ Վաղ քրիստոնեական եկեղեցին կառուցվել է երեք հռոմեական տների ավերակների վրա, որնք դեռևս տեսանելի են եկեղեցու տակ։ Դրանք գտնվել են Դիոկլետիանոսի բաղնիքների և Սերվիյան Պատի անմիջապես կողքին։ Ըստ ավանդության եկեղեցին կանգնեցվել է Սուսաննայի տան տեղում, որտեղ և նա նահատակվել է։ Ըստ այդմ եկեղեցին նվիրվել է նրան։ Սուսաննան նահատակվել է իր ընտանիքի հետ միասին, այն պատճառով, որ մերժել է ամուսնանալ Դիոկլետիանոս կայսեր որդու հետ։ Այս առաջին եռաթև բազիլիկը գրեթե անկասկած կառուցվել է Լևոն III Պապի օրոք (795–816 թթ․)։

Ըստ ավանդության կառույցը եկեղեցի է դարձել 330 թվականին Կոստանդիանոս I կայսեր օրոք։ Բազիլիկը T-աձև էր, ուներ կենտրոնական նավ՝ յուրաքանչյուր կողմում 12-ական սյուներ։ 16-րդ դարի կառույցում առկա ենթաթևերի տեղում ներկայիս եկեղեցու երկու կողմնային կապելլաներ են։ Սարգիս I Պապը վերականգնել է եկեղեցին 7-րդ դարի վերջում, սակայն Լևոն III Պապը, որը եղել է այս եկեղեցու քահանան, վերակառուցում է եկեղեցին 796 թվականին, ավելացնելով բարձր աբսիդ, և նկուղում ամփոփում սրբերի մասունքները։ Հսկայական խճանկարը, որում պատկերված է եղել Քրիստոսը Լևոն III Պապի և Կառլոս Մեծի կողքին, և մյուս կողմում՝ Սանտա Սուսաննան և Ֆելիցատա Հռոմեացին, ավերվել է 12-րդ դարում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ։ Ինտերիերը ամբողջովին վերանորոգվում է 1585-1602 թվականներին և պատվում է ֆրեսկոներով Չեզարե Նեբբիայի կողմից։

Մնում էր ավարտին հասցնել տրավերտինե ճակատամասը։ Կառլո Մադերնայի համար Սանտա Սուսաննայի կառուցումը առաջին անկախ ներդրումն էր Հռոմում։ Նա այդ ժամանակ օգնում էր իր ազգակից Դոմենիկո Ֆոնտանային, որը Սիքստոս V Պապի օրոք գլխավոր ճարտարապետ էր։ 1603 թվականին Մադերնան ավարտում է Սանտա Սուսաննայի ճակատամասը, որն արված է բարոկկո ոճով։ Մուտքը և տանիքը ամբողջանում են եռանկյունաձև ճակտոններով, պատուհանները փոխարինված են խորշերով, իսկ սյուների միջև տեղադրված են վերևում՝ Գայիոս Պապի և Գաբինոսի արձանները (հեղինակ՝ Ջիովանի Անտոնիո Պարակեա), իսկ ստորին հատվածում՝ Սանտա Սուսաննայի և Սանտա Ֆելիցատայի արձանները (հեղինակ՝ Ստեֆանո Մադերնա)։

Սանտա Սուսաննա եկեղեցին այնքան հաջողված էր համարվում, որ 1605 թվականին, որ Պողոս V Պապը ճարտարապետ Մադերնոյին նշանակեց Սուրբ Պետրոսի տաճարի ճարտարապետ, որտեղ վերջինս ավարտին հասցրեց նավն ու կառուցեց հսկայական ճակատամասը։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու առաստաղը

Եկեղեցին բաղկացած է մեկ նավից, ունի շրջանաձև աբսիդ, որը տարածվում է երկու կողմնային կապելլաների վրա։ Կենտրոնական նավի ֆրեսկոները Բալդասարե Կրոչեի աշխատաnքներն են, որոնցում ներկայացված են վեց տեսարաններ Սուսաննայի կյանքից (ըստ Դանիել Մարգարեի գրքի)։ Աբսիդի կողմնային ֆրեսկոներում տեսարաններ են, թե ինչպես է Մաքսիմիանոս կայսրը (285—305 թթ․) սպառնում Սանտա Սուսաննային, որին պաշտպանում է հրեշտակը։ Աջ կողմում նորից պատկերված է Սուսաննան։ Նա մերժում է երկրպագել Յուպիտերին։ Աբսիդի գմբեթի ֆրեսկոներում (հեղինակ՝ Չեզարե Նեբբիա) Սուսաննան շրջապատված է հրեշտակներով։ Ավագ խորանի ֆրեսկոյում, որում պատկերված է նրա գլխատումը, Թոմմասո Լաուրետիի աշխատանք է։

Մարիամ Աստվածածնի կապելլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Աստածածնի կապելլայում կան երկու ֆրեսկոներ, որոնցում պատկերված են Բենեդիկտ Նուրսիացին և Բերնարդ Կլերվիացին։

Սուրբ Լավրենտիոսի կապելլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմենիկո Ֆոնտանան կառուցել է ձախակողմյան երկրորդ կողմնակի կապելլան՝ Սիքստոս V Պապի քրոջ Կամիլլա Պերետիի պատվերով։ Կապելլան նվիրված է Սուրբ Լավրենտիոսին։ Նկարները արվել են Ջիովաննի Բատիստա Պոցցոյի (1563–1591 թթ․) կողմից։ Բեմի պատկերի հեղինակն է Չեզարե Նեբբիան։ Նրանում ներկայացված է Սուրբ Լավրենտիոսի նահատակությունը։

Պրեսբիտերիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեսբիտերիումը ձևավորված է երկու ֆրեսկոներով։ Ձախ կողմում Բալդասարե Կրոչեն պատերել է Սուրբ Գաբինոսի նահատակությունը, իսկ աջ կողմում Պարիս Նոգարին ներկայացրել է Սանտա Ֆելիցատայի և նրա յոթ որդիների նահատակությունը։

Առաստաղը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավի և պրեսբիտերիումի արժեքավոր առաստաղը պատրաստված է գունագեղ ոսկեզօծ փայտից, որն արվել է ըստ Կառլո Մադերնայի էսքիզների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. Healy, Patrick J. (1913). "Caius". In Herbermann, Charles. Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  3. Meier, Gabriel (1913). "Sts._Tiburtius_and_Susanna". In Herbermann, Charles. Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  4. Manfred Clauss, "Susanna" in Biographisch-Bibliographische Kirchenlexikon.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Meier, Gabriel (1913). «Sts. Tiburtius and Susanna» . In Herbermann, Charles (ed.). Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company. {{cite encyclopedia}}: |access-date= requires |url= (օգնություն)
  • Official website of the Church of Saint Susanna Արխիվացված 2016-12-26 Wayback Machine
  • Manfred Clauss, "Susanna" in Biographisch-Bibliographische Kirchenlexikon Full bibliography.
  • [[{{lang-it|Santa Susanna (titolo cardinalizio)]]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Սուսաննա (Հռոմ)» հոդվածին։