Սանտա Մարիա դելա Վիտտորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Մարիա դելա Վիտտորիա
Chiesa di Santa Maria della Vittoria
Սանտա Մարիա դելա Վիտտորիա եկեղեցու ճակատամասը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
ՀասցեVia XX Settembre, 17, 00187, Roma և via XX Settembre, 17 - Roma[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը1620
Կազմված էCornaro chapel?
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետԿառլո Մադերնա
Ճարտարապետական տիպեկեղեցի
Ճարտարապետական ոճբարոկկո
Կառուցման սկիզբ1605
Կառուցման ավարտ1620
Հիմնադրված1620
19 մետր
Երկարություն35 մետր
Լայնություն19 մետր
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 Santa Maria della Vittoria in Rome Վիքիպահեստում
carmelitanicentroitalia.it/dove-siamo/conventi-della-provincia/s-maria-della-vittoria-roma/(իտալ.)

Սանտա Մարիա դելա Վիտտորիա (լատին․՝ S. Mariae de Victoria, իտալ.՝ Chiesa di Santa Maria della Vittoria), կաթոլիկ տիտղոսակիր եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Եկեղեցին նվիրված է Մարիամ Աստվածածնին։ Տեղակայված է Սալուստիանո շրջանում, Սանտա Սուսաննա եկեղեցու հարևանությամբ։ Այս եկեղեցին ևս ամբողջովին նախագծել է Կառլո Մադերնան։ Եկեղեցին հայտնի է Լորենցո Բերնինիի «Transverberazione di santa Teresa d'Avila» (Սուրբ Թերեզայի զմայլանքը) աշխատանքով, որը համարվում է բարոկկո արվեստի հաղթանակը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Մարիա դելա Վիտտորիա եկեղեցու ինտերիերը

Եկեղեցու կառուցումը սկսվել է 1605 թվականին որպես մատուռ, որը նվիրված էր Պողոս առաքյալին (Կարմելիտների միաբանության համար)։ 1620 թվականին Սպիտակ լեռան ճակատամարտում կաթոլիկների հաղթանակից հետո, եկեղեցին նվիրվում է Մարիամ Աստվածածնին։ Վիեննայի ճակատամարտում (1683թ․) գրավված Օսմանյան կայսրության դրոշը որպես հաղթանակի մի մաս, կախված է եկեղեցում։

1624 թվականին եկեղեցու կառուցումը ստանձնում է Պողոս V Պապի զարմիկ Շիպիոնե Բորգեզեն։ Նա յուրացնում է պեղումների ժամանակ հայտնաբերված Հերմափրոդիտի (Աֆրոդիտեի և Հեփեստոսի որդին) արձանը՝ փոխարենը ֆինանսավորելով կառուցողական աշխատանքները։ Նա պարգևատրում է իր ճարտարապետ Ջիովաննի Բատտիստա Սորիային, և եկեղեցին ավարտուն տեսք է ստանում երկու տարի հետո՝ 1624 թվականին։ Ինտերիերը ձևավորումը շարունակվում է մինչև 17-րդ դարի վերջ։

Էքստերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին միակ կառույցն է, որ նախագծվել և ավարտին է հասցվել Կառլո Մադերնայի կողմից։ Այնուամենայնիվ ճակատամասը կանգնեցվել է Ջիովաննի Բատտիստա Սորիայի կողմից (1624-1626թթ) Մադերնայի կյանքի ընթացքում։ Ըստ այդմ երևում է Մադերնայի կողմից կառուցված մոտակա Սանտա Սուսաննա (Հռոմ)յի ազդեցությունը Սանտա Մարիա դելա Վիտտորիա եկեղեցու վրա։ 1833 թվականի հրդեհից հետո եկեղեցին վերանորոգելու անհրաժեշտություն է առաջանում։

Կորնարո կապելլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորնարո կապելլայի գլուխգործոցը բեմի ձախ կողմում գտնվող «Transverberazione di santa Teresa d'Avila»՝ «Սուրբ Թերեզայի զմայլանքը», արձանն է, որի հեղինակն է Լորենցո Բերնինին։ Արձանում պատկերված է այն պահը, երբ Սուրբ Թերեզան տեսնում է, թե ինչպես է հրեշտակը ոսկեզօծ տեգով խոցում իր սիրտը։ Դա նրան պատճառում է և՛ ուրախություն, և՛ ցավ։

Տիտղոսակիր եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

1801 թվականի դեկտեմբերի 23-ից Սանտա Մարիա դելա Վիտտորիա եկեղեցին դարձել է տիտղոսակիր եկեղեցի՝ Պիոս VII Պապի կողմից։ Եկեղեցում հուղարկավորված է իտալացի կարդինալ Պիետրո Վիդոնին (1610—1681թթ․)։ 2006 թվականի մարտի 24-ից եկեղեցու քահանան ամերիկացի կարդինալ Շոն Պատրիկ Օ՛Մելլին է։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին զբոսաշրջիկների շրջանում մեծ համբավ է ձեռք բերել Դեն Բրաունի "Հրեշտակներ և հրեշներ" վեպի շնորհիվ։ Աբրահամ Վերգեզեի "Քարը հատելով" վեպում նույնպես նշված է եկեղեցին։ Գրքի գլխավոր հերոսներն ապրում են իրենց եթովպիական տանը, որտեղ կախված է եկեղեցու պատկերը։ Այն իրենց կյանքի մասն է մնում մինչև վեպի ավարտը, նրանք ստեղծում են դրա մարմարե կերտվածքը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rendina, Claudio (1999). Enciclopedia di Roma. Rome: Newton Compton.
  • Matthiae, Guglielmo (1999). The Church of Santa Maria della Vittoria. Rome: Order of the Discalced Carmelite Fathers. ISBN 978-88-86542-86-9.
  • Sturm, Saverio (2015). L’architettura dei Carmelitani Scalzi in età barocca: La ‘Provincia Romana’. Lazio, Umbria e Marche (1597-1705). Roma: Gangemi Editore.
  • Hibbert, Howard (1965). Bernini. New York: Pelican-Penguin.
  • Susanne Juliane Warma (1981). A Study of the Iconography of Bernini's Cornaro Chapel in Santa Maria Della Vittoria Athens: University of Georgia.
  • G. Matthiae (1965). S. Maria della Vittoria. Rome.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դելա Վիտտորիա» հոդվածին։