Սանտա Մարիա դելի Անջելի է դեյ Մարտիրի
Սանտա Մարիա դելի Անջելի է դեյ Մարտիրի իտալ.՝ Santa Maria degli Angeli e dei Martiri, լատին․՝ Beatissimae Virginis et Omnium Angelorum et Martyrum | |
---|---|
Եկեղեցու ճակատամասը Դիոկղետիանոսի բաղնիքների ցրտարանն է | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ծխական եկեղեցի, cardinal title? և փոքր բազիլիկ |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Իտալիա, Հռոմ |
Հասցե | piazza della Repubblica - Roma[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Virgin of the Angels? |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Լուիջի Վանվիտելլի |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
105 մետր | |
Երկարություն | 128 մետր |
Լայնություն | 105 մետր |
Շինանյութ | աղյուս, բետոն |
Santa Maria degli Angeli (Rome) Վիքիպահեստում | |
santamariadegliangeliroma.it |
Սանտա Մարիա դելի Անջելի է դեյ Մարտիրի (լատին․՝ Beatissimae Virgini et omnium Angelorum et Martyrum, իտալ.՝ Santa Maria degli Angeli e dei Martiri), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Պիացցա դելլա Ռեպուբլիկա հրապարակում։ Կառուցվել է Դիոկղետիանոսի բաղնիքների տեղում, հավանաբար, ըստ Միքելանջելոյի նախագծի։ Նախագծի հիմքը իրենից ներկայացնում է հունական (հավասարաչափ) խաչ։ Եկեղեցին տիտղոսակիր է։ 1994 թվականի նոյեմբերի 26-ից եկեղեցու կարդինալ քահանան Վիլիամ Հենրի Քիլերն է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազիլիկը նվիրված է քրիստոնյա հայտնի և անհայտ նահատակներին։ Ըստ սեղմագրի, որը թվագրվում է 1561 թվականի հուլիսի 27-ին, Պիոս IV Պապը հրամայում է կառուցել մի եկեղեցի, որը նվիրված կլինի «Beatissimae Virgini et omnium Angelorum et Martyrum» (Ամենաօրհնյալ Կույսին, բոլոր հրեշտակներին և նահատակներին)։
Դիոկղետիանոսի բաղնիքները ավերակներով հանդերձ զբաղեցնում են Կվիրինալ բլուրը, և նրանք հաջողությամբ «դիմակայեցին» քրիստոնեականացմանը։ Միքելանջելո Բուոնարոտտին աշխատել է 1563-1564 թվականը, որպեսզի բաղնիքներից մնացած ավերակները ցանկապատեն եկեղեցին։ Հետագա որոշ շինություններ արվեցին Լուիջի Վանվիտելլիի կողմից 1749 թվականին, որոնք մեծապես շեղում են միքելանջոյական հսկա և ներդաշնակ ծավալները։
Սանտա Մարիա դելի Անջելի եկեղեցում Միքելանջելոն հասել է ճարտարապետական ծավալների աննախադեպ հաջորդականության։ Եկեղեցին չունի իրական ճակատամաս․ պարզունակ մուտքը բաղնիքների կամարաձև աբսիդի մակերեսի վրա է հարմարեցված։ Եկեղեցու նախագիծը իրենից ներկայացնում է հունական խաչ, լայնակի նավ-տրանսեպտով, որի բոլոր ծայրերում կան խորհրդանաձև կապելլաներ։
Հոյակապ կամարակապ տրանսեպտը հռոմեական շինությունների վառ դրսևորում է՝ 90,8 մետր երկարությամբ և 28 մետր բարձրությամբ։ Միքելանջելոն հատակը բարձացրել է 2 մետր (Սեիքենտո փողոցի մակարդակին)։ Կարմիր գրանիտե հռոմեական սյուները ձևավորում են տրանսեպտը և նրան հարակից տարածքները։ Միքելանջելոն տրանսեպտի լայնությունը հասցրել է 27 մետրի՝ ապահովելով հսկայական խորհանարդաձև տարածքներ յուրաքանչյուր ծայրում։
Եկեղեցին ձևավորված է անտիկ սյուներով, դասական զարդանախշերով, քանդակներով և նկարներով, այդ թվում նաև 17-18-րդ դարի ֆրանսիացի նկարիչների աշխատանքներով։ Եկեղեցում է ամփոփված իտալացի նկարիչ և բանաստեղծ Սալվատորե Ռոզան, ճարտարապետ Կառլո Մարատտան, որն իրակացրել է վերականգնողական աշխատանքներ եկեղեցում։ Մուտքի մոտ, դեպի նավ տանող հատվածում գտնվում է Սուրբ Բրունոյի արձանը, որի հեղինակն է ֆրանսիացի քանդակագործ Ժան Անտուան Հուդոնը։
2006 թվականին լեհ քանդակագործ Իգոր Միտորաժը եկեղեցու համար կերտում է նոր բրոնզե դռներ, ինչպես նաև Հովհաննես Մկրտչի արձանը։ 2010 թվականի ապրիլին համալիրի բակում տեղադրվում է Գալիլեո Գալիլեյի հինգ մետր բարձրությամբ բրոնզե արձանը։ Հեղինակը Ցունգ-Դաո Լիին է։ 17-րդ դարի գիտնականին և փիլիսոփային նվիրված արձանը Գիտության և տեխնիկայի չինական կենտրոնի և Գիտնականների համաշխարհային ֆեդերացիայի նվիրատվությունն է։
Սանտա Մարիա դելի Անջելին եղել է Իտալիայի թագավորության (1870-1946 թթ․) պաշտոնական պետական եկեղեցին։ Բոլորովին վերջերս եկեղեցում են իրահականցվել մի շարք հուղարավորումներ։ Եկեղեցում է գտնվում գեներալ Ամանդո Դիազի և ադմիրալ Պաոլո Ֆաոն դի Ռևելի գերեզմանները։ Վերջիններս եղել են Առաջին համաշխարհային պատերազմի այն հրամանատարները, որոնք պատասխանատու էին իտալական ռազմաճակատում հաղթանակի համար։ Այսօր ևս բազիլիկում իրականցվում են շատ արարողություններ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ալբերգատի կապելլա
-
Եկեղեցու բեմը
-
Եկեղեցու ներսակողմը
-
Եկեղեցու երգեհոնը
-
Սինիստրա կապելլա
-
Հին հռոմեական պատեր
Meridiana
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարի սկզբին Կղեմես XI Պապը պատվիրում է մաթեմատիկոս, աստղագետ, հնագետ և փիլիսոփա Ֆրանչեսկո Բիանչինին բազիլիկի ներսում ստեղծել «միջօրեական գիծ»՝ արեգակնային ժամացույց։ 1702 թվականին ավարտվում է դրա տեղադրումը։ Նրանով պապը ցանկանում էր ստուգել գրիգորյան օրացույցի ռեֆորմի ճշգրտությունը։ Նպատակը ըստ այդ ժամացույցի Զատկի ճշգրիտ օրվա հաստատումն էր, ինչպես նաև ժամացույցի առկայությունը Հռոմ քաղաքում։ Նմանատիպ մի ժամացույց այդ ժամանակ արդեն ստեղծվել էր Ջիովանի Դոմենիկո Կասսինիի կողմից Բոլոնյա քաղաքի Սան Պետրոնիո տաճարում։
Այս եկեղեցին ընտրվեց մի քանի պատճառներով։ 1) Ինչպես Հռոմի մյուս բաղնիքները, շինությունը արդեն կառուցված էր հարավային ուղղությամբ, որը հնարավորություն կտար ստանալ արևի անխափան ներթափանցումը։ 2) Եկեղեցու պատերի բարձրությունը թույլ էր տալիս գծի միջոցով ճիշտ չափել արևի առաջընթացը տարվա ընթացքում։ 3) Անտիկ պատերը բավականին երկար ժամանակ հաստատուն կանգուն էին, որը երաշխավորում էր, որ չէին վնասվի՝ դրանցում դիտողական գործիքները տեղադրելուց։ 4) Քանի որ ժամացույցը տեղադրվել էր նախկին Դիոկլետիանոսի բաղնիքներում, խորհրդանշորեն կներկայացներ քրիստոնեական օրացույցի հաղթանակը ընդդեմ հեթանոսական օրացույցի։
Ի հավելում արեգակնային ժամացույցի՝ Բիանչինին առաստաղի վրա անցքեր բացեց, որտեղից հնարավոր կլիներ դիտել աստղերի ընթացքը։ Եկեղեցու ներսում պատուհանները փակելով՝ աստղադիտակի օգնությամբ այդ անցքերի միջով կարելի է որոշել Բևեռային աստղի, Արկտուրի և Սիրիուսի վերելքները և շեղումները[2]։ Արեգակնային ժամացույցը վերականգնվել է 2002 թվականին (բոլորելով իր տեղադրման երեքհարյուրամյակը) և մինչ օրս գործածվում է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
- ↑ "osservazione_stelle ITALIANO Basilica di Santa Maria degli Angeli e dei Martiri alle Terme di Diocleziano di Roma" (իտալերենով). Basilica S. Maria degli Angeli e dei Martiri. Վերցված է՝ 2009-09-29. «La stella veniva osservata con un telescopio portatile posto sulla Linea».
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bernardi Salvetti, C. S. Maria degli Angeli alle Terme e Antonio Lo Duca (Paris: Desclée, 1965).
- Matthiae, Guglielmo, S. Maria degli Angeli (Roma: Marietti, 1965).
- James S. Ackerman, The Architecture of Michelangelo 2nd. ed. 1964:136-41.
- Helena P. Blavatsky, "Star-Angel-Worship in the Roman Catholic Church", in Lucifer magazine, July 1888 on-line text Արխիվացված 2007-10-29 Wayback Machine
- De Angelis, P., Chiesa di Santa Maria degli Angeli alle Terme diocleziane (Roma: Coop. tip. Manuzio, 1920).
- Soprintendenza per i beni ambientali e architettonici del Lazio (edd.), Santa Maria degli Angeli e dei Martiri: incontro di storie (Roma: La Meridiana editori, 1991).
- Serlorenzi, Mirella, and Stefania Laurenti, Terme di Diocleziano, Santa Maria degli Angeli (Roma: EDUP, 2002).
- Karmon, David, "Michelangelo's "Minimalism" in the Design of Santa Maria degli Angeli", in Annali di Architettura n° 20, Vicenza 2008 on-line text
- Touring Club Italiano (TCI) Roma e Dintorni 1965:317f.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Santa Maria degli Angeli e dei Martiri alle Terme di Diocleziano Սանտա Մարիա դելի Անջելի է դեյ Մարտիրի եկեղեցու պաշտոնական կայքը.
- Պատկերասրահ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դելի Անջելի է դեյ Մարտիրի» հոդվածին։ |